Սայիդ Հալիմ փաշա
Սայիդ Հալիմ փաշա (փետրվարի 19, 1864[1], Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 5, 1921, Հռոմ, Իտալիայի թագավորություն), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքերի պարագլուխներից և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ Հայտնի էր իր տեսական աշխատություններով։ Գտնում էր որ իսլամ, ի տարբերություն առաջընթացը «խոչընդոտող» քրիստոնեության, ժողովրդավարական կրոն է՝ հիմնված իրավահավասարության և անձն, ազատության վրա։ Այդ պատճառով, ըստ Սայիդ Հալիմի, իսլամական աշխարհում անհարկի է պայքարը ժողովրդավարության և ազատության համար։ 1913 թվականին նշանակվել է մեծ վեզիր՝ միաժամանակ կատարելով «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) վերջին շրջանում մեծ վեզիրի պաշտոնը զիջել է Թալեաթին Մուդրոսի զինադադարից (1918) հետո ձերբակալվել է և պատասխանատվության ենթարկվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպման մասնակից։ Կարողացել է փրկվել է պատժից և աքսորվել Մալթա, իսկ 1921 թվականին ազատ արձակվել։
Սայիդ Հալիմ փաշա թուրքերեն՝ Said Halim | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1864[1] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1921 (57 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Մահմուդ II-ի դամբարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Ministry of Foreign Affairs of the Ottoman Empire? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
![]() |
1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում Սայիդ Հալիմին սպանել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Şeyhun A. Islamist Thinkers in the Late Ottoman Empire and Early Turkish Republic — Brill, 2014. — P. 147. — ISBN 978-90-04-28090-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |