Սամվել Վիրաբյան

խորհրդային և հայկական թատրոնի դերասան

Սամվել Միքայելի Վիրաբյան (հունվարի 21, 1950(1950-01-21), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2006(2006-04-11), Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային և հայկական թատրոնի դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2005)։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր (2004)[1]։

Սամվել Վիրաբյան
Ծնվել էհունվարի 21, 1950(1950-01-21)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 11, 2006(2006-04-11) (56 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ, Արցախ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Սամվել Վիրաբյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 21-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Կիրովականի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան, իսկ 1976 թվականին՝ Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում[2]։

Մահացել է 2006 թվականի ապրիլի 11-ին Ստեփանակերտում[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Բարխուդար
Ալեքսանդր Շիրվանզադե Չար ոգի Գիժ Դանիել
Հովհաննես Թումանյան Գիքորը Բազազ Արտեմ
Ռ. Աբրահամյան Սուրբ Շուշանիկ Վազգեն
Ա. Բարսեղյան Ծաղկասար Երվանդ բիձա
Սամվել Խալաթյան Քառասուն օր համբառնալուց առաջ Գոգի
Նաիրի Զարյան Արա Գեղեցիկ Նինոս
Էդուարդո դե Ֆիլիպպո Ցիլինդր Անտոնիո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «Самвел Вирабян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.