Ասկարի
Ասկարի (արաբերեն «զինվոր» արաբ․՝ عسكري բառից)[1], եզր, որը օգտագործվում է 19-րդ դարի վերջի կամ 20-րդ դարի սկզբի Արևելյան, Հյուսիս-արևելյան և Կենտրոնական Աֆրիկայի ցեղերից հավաքված, եվրոպական գաղութատեր երկրներին ծառայող բանակների և բանակայինների համար։ Եզրը կարող է օգտագործվել նաև ոստիկանական, ժանդարմական և պահնորդական ստորաբաժանումների համար[2]։ Նախապես բառը արաբերենից փոխառել են ամքարերեն, բոսնիերեն, իտալերեն, պարսկերեն, լեհերեն, սոմալիերեն, սուախիլի, թուրքերեն և ուրդու լեզուները։

Եվրոպական գաղութատիության տարիներին Աֆրիկայում տեղաբնակներից հավաքագրված զինվորները ծառայում էին իտալական, բրիտանական, պորտուգալական, գերմանական և բելգիական գաղութատիրական բանակներում։ Ֆրանսիական և իսպանական այդպիսի պրակտիկա չկար։ Ասկարիները որոշիչ դեր են կատարել զանազան գաղութային տարածքներ գրավելու գործում, ծառայել են կայազորերում և անվտանգության ուժերում։ Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում ասկարիների միավումները ծառայել են իրենց գաղութացված երկրների սահմաններից դուրս՝ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի տարբեր երկրներում։
ՊատմությունԽմբագրել
Ասկարիների առաջին գումարտակը կազմավորվել է Եթովպիայում 1888 թվականին և կազմված է եղել մուսուլմաններից և քրիստոնյա-կամավորներից։ Նա փոխարինել է անկանոն Բասկա-բուրուսյան կորպուսին։ Առաջին չորս գումարտակները կազմվել են տեղացիներից 1891 թվականին և նույն թվականին և մտել են Գաղութային զորքեր թագավորական կորպուսի մեջ։ 1896 թվականին՝ Ադուայի ճակատամարտի ժամանակ, բանակում արդեն ութ գումարտակ կար[3]։ Ավելի ուշ բանակը ծառայել է և Լիբիայում և Եթովպիայում։
Արտաքին հղումներԽմբագրել
- Comando Supremo
- African World War II Veterans
- Ascari: I Leoni di Eritrea/Аскари: Львы Эритреи. Колониальная история Эритреи, видео, рисунки/фотографии эритрейских аскари, исторический атлас…
- Ascari of Eritrea. Коллекция 200 картинок, распределённых по категориям.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Traini Renato Dizionario Arabo-Italiano — Roma, Istituto per l’Oriente, 1966 e succ. rist.
- ↑ «Kamusi Project» (անգլերեն)։ 2011-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-20-ին։ Վերցված է 2013-02-09
- ↑ Raffaele Ruggeri. Italian Colonial Wars — Editrice Militare Italiana, 1988. — p. 78−79.