Սամաթիա
Սամաթիա (հուն․՝ Ψαμάθεια, նախկինում Փսամաթիա; թուրք.՝ Samatya), հայաբնակ թաղամաս Ստամբուլի եվրոպական հատվածում, Ֆաթիհ շրջանում: Թաղամասը գտնվում է Մարմարա ծովի ափին: Թաղամասից դեպի արևմուտք գտնվում է Եդիկուլե (Յոթ աշտարակների ամրոց) թաղամասը:
ՍտուգաբանությունԽմբագրել
Անվանումը ծագել է հունարեն փսամաթիոն (Ψαμάθιον) բառից, որը թարգմանաբար նշանակում է «ավազոտ»: Պատճառը թաղամասի տարածքից հայտնաբերված մեծաքանակ ավազն էր[1]:
ՊատմությունԽմբագրել
383 թվականին Կոստանդնուպոլսում առաջին եկեղեցական համալիրը կառուցվել է Փսամաթիայում՝ Կոստանդնուպոլսի պարիսպների հակադիր կողմում[2]
Մինչև վերջերս, Սամաթիան մեծապես բնակեցված է եղել հայերով, ովքեր այստեղ հաստատվել էին 1458 թվականին՝ սուլթան Մեհմեդ II-ի հրամանով[3]: Սամաթիայում է գտնվում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հաճախ կոչում են նաև «Ջրե տաճար»: Եկեղեցին կառուցվել է 1886 թվականին[3]: Թաղամասում բնակվում են նաև հույներ: Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանն են պատկանում Խրիստոս Անալիփսիս և Սուրբ Մենասի եկեղեցիները[4]:
Թաղամասը մեծապես տուժել է 1782 թվականին Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ հրդեհի արդյունքում[3]:
Սամաթիան այսօրԽմբագրել
Սամաթիայում գործում է հանրային հիվանդանոց, ինչպես նաև Ստամբուլի կրթական և հետազոտական հիվանդանոցը[5]
Սամաթիայում է գտնվում Սիրքեջի- Հալքալը երկաթուղային գծի Խոջամուստաֆափաշա կայարանը:
Ստամբուլի ամենահայտնի ձկան շուկաներից մեկը գտնվում է հենց Սամաթիայում, գնացքի կայարանի դիմացի հատվածում:
Սամաթիան նախընտրելի վայր է թուրք մի շարք ռեժիսորների համար: Այնպիսի հայտնի հեռուստաշոու, ինչպիսին է «Երկրորդ գարունը» (թուրք.՝ Ikinci Bahar), նկարահանվել է Սամաթիայում: Նուրի Բիլգե Ջեյլանը իր Երեք կապիկները ֆիլմը նույնպես նկարահանել է Սամաթիայում:
Հայտնի անձինքԽմբագրել
- Հրաչյա Աճառյան - հայ լեզվաբան
- Սիմոն Հակոբյան - հայ նկարիչ
- Միհրան Աբիկյան - հայ գրող և լեզվաբան
- Լևոն Լարենց - հայ գրող
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Janin (1964), p. 418
- ↑ Tsai, Kathryn (Dr). A Timeline of Eastern Church History. Divine Ascent Press, CA, 2004. p.73. 0-9714139-2-4
- ↑ 3,0 3,1 3,2 Müller-Wiener (1977), p. 200
- ↑ Müller-Wiener (1977), p. 186
- ↑ «S.B.Ü. İstanbul Eğitim Araştırma Hastanesi - Ana Sayfa»։ www.istanbuleah.saglik.gov.tr (թուրքերեն)։ Վերցված է 2017-09-05
ԱղբյուրներԽմբագրել
- Janin Raymond (1964)։ Constantinople Byzantine (French) (2 ed.)։ Paris: Institut Français d'Etudes Byzantines
- Müller-Wiener Wolfgang (1977)։ Bildlexikon zur Topographie Istanbuls: Byzantion, Konstantinupolis, Istanbul bis zum Beginn d. 17 Jh (German)։ Tübingen: Wasmuth։ ISBN 978-3-8030-1022-3