Միհրան Աբիկի Աբիկյան (1855, Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 15, 1938(1938-12-15), Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), հայ կրթական գործիչ, բառարանագիր։

Միհրան Աբիկյան
Դիմանկար
Ծնվել է1855
ԾննդավայրՍամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 15, 1938(1938-12-15)
Մահվան վայրՍամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր և գրող
ԱշխատավայրQ97265811? և Կեդրոնական վարժարան
Աշխատությունները Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն ստացել է տեղի ծննդավայրի Սահակյան վարժարանում։ Երկար տարիներ եղել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում թուրքերենի ուսուցիչ։ Ունի տպագիր բազմաթիվ գործեր, բառարաններ, դասագրքեր, որոնցից շատերը արժանացել են մի քանի տպագրության, ինչպես «Առաջնորդ ուղղագրության օսմանյան լեզվի» (Կ. Պոլիս, 1894), «Լեթյիֆի ասար» (1894)։ Արժեքավոր են հատկապես նրա «Բառարան հայերեն-թուրքերեն ընդարձակ», «Բառարան հայերեն-թուրքերեն համառոտ» (1891), «Բառարան հայերեն-թուրքերեն-ֆրանսերեն» (1895) և այլ մի քանի բառագրքեր[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 13.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Աբիկյան» հոդվածին։