Լևոն Լարենց
հայ լրագրող, խմբագիր, թարգմանիչ, գրող
Լևոն Լարենց (Քիրիշճյան) (1875[1], Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1915[1], Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Լևոն Լարենց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1875[1] |
Ծննդավայր | Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1915[1] |
Վախճանի վայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, խմբագիր, գրող և ուսուցիչ |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ (1902) |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Աշխատավայր | Ձայն հայրենյաց |
Լևոն Լարենց Վիքիդարանում | |
![]() |
Ծնվել է Կ. Պոլսում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ 1890-ական թվականների վերջերից արձակ և չափածո ստեղծագործություններով աշխատակցել է պոլսահայ մամուլին։ Կարճ ժամանակ «Բյուզանդիոն» օրաթերթի խմբագրությունում աշխատելուց հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ հրատարակել է «Ձայն հայրենյաց» թերթը։
Իր չափածո ստեղծագործությունները հետագայում տպագրել է առանձին գրքով՝ «Դրախտի երգեր» խորագրով (Թիֆլիս, 1908)։ Անգլերենից թարգմանել է Լինչի «Արմենիա» գիրքը (համառոտ), իսկ ֆրանսերենից՝ «Ղուրանը» (Կ. Պոլիս, 1911)[2]։