Սակերեն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի միջին իրանական լեզուների արևելյան խմբին։ Մեռած լեզու է։

Սակերեն
Տեսակլեզու և հին լեզու
Ենթադասարևելաիրանական լեզուներ
ԵրկրներHotan
Գրերի համակարգԲրահմի և կխարոշտխի
IETFkho
ԳՕՍՏ 7.75–97хот 773
ISO 639-2kho
ISO 639-3kho
 Khotanese language Վիքիպահեստում

Հայտնաբերվել է XX դարի սկզբին չինական Թուրքեստանում, VII-X դարերում․ ստեղծված հուշարձանների միջոցով։ Հնչյունական համակարգում տարբերակել է երկար ու կարճ ձայնավորներ, ունեցել է երկբարբառներ (բարձրացող, իջնող)։ Բաղաձայնական համակարգում առկա է քմային և ոչ քմային հնչյունների հակադրություն։ Շեշտն ընկնում է նախավերջին, հաճախ՝ նրանից առաջ գտնվող վանկի վրա։ Գոյականն ունի սեռի (արական, իգական), թվի (եզակի, հոգնակի), հոլովի (թվով 6) կարգեր։ Ածականին բնորոշ են համեմատության բաղդատական և գերադրական աստիճանները, հոլովվելիս ընդունում է գոյականի վերջավորություններ։ Թվականն ունեցել է երկու տեսակ՝ քանակական և դասական։ Բային բնորոշ են դեմքի, թվի, սեռի, ժամանակի, եղանակի, կերպի քերականական կարգերը։ Շարահյուսության մեջ որոշիչ-որոշյալը համաձայնվել են թվով և հոլովով։ Սակերենով տեքստերը գրվել են հնդկական բրահմի գրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 133