Սազային*)՝ Աղաջան Առաքելի Փարոյան ծնվել է Նոր Բայազետի շրջանի Ղշլաղ (այժմ Արծվաքար) գյուղում ՝ 1843 թվականին**)։ Սազային վաղճանվել է 1916 թվականի դեկտեմբերի 29-ին, 73

Աղաջան Փարոյան

Ժամանակակիցների վկայությամբ Սազային եղել է բարձրահասակ, թիկնեղ,սևաչյա, թավ ունքերով մի մարդ, ունեցել է սովորականից մեծ ականջներ։Հագել է չուխա և կապույտ մահուղից կարած արխալուղ, ծածկել է բուծարի։
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱղաջան Փարոյան
Ծնվել է1843 թվական
Քավառ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էՄահացել է 1916 թվկանի դեկտեմբերի 29-ին, 73 տարեկան հասակում։
Արծվաքարի գերեզմանատուն։
Մասնագիտությունաշուղ, կոմպոզիտոր, երգիչ և գրող
Գործիքներվոկալ, ջութակ և քամանչա

տարեկան հասակում և թաղվել հայրենի գյուղում։

*) Սազայի-արաբերեն բառ է, նշանակում է՝ արժանավոր։

**)Սազայու ծննդյան թվականը՝ 1848, ինձ միշտ տարակուսելի էր թվում, մանավանդ Ջիվանիից էլ 2 թե 3 տարով կրտսեր լինեն ու նրան օրինակ ծառայելը։ Եվ ահա պարզվում է, որ իմ տարակուսանքը տեղին է եղել։ Սազային ծնվել է ոչ թե՝1848, այլ՝ 1843 թվականին։

1873 թվականին արձանագրված 30-ամյա Աղաջանը ծնվել է, որեմն ոչ թե 1848, այլ՝ 1843 թվականին։

Կենսագրություն խմբագրել

Աղաջան Փարոյանը ծնվել է 1843 թվականին՝ Հայաստանի Ղշլար գյուղում (Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս)։ Իսկակա անունը Աղաջան էր[1]։ Նրան երբեմն հիշատակել էեն մոր անունով՝ Փարոյի Աղաջան։

Նրա ծնողները ունեցել են հայ նահապետական գյուղացու երկու «բարեմասնություններն» էլ․ եղել են և՛ աղքատ, և՛ անգրագետ։

Հայրը՝ Առաքելը, որ մի բարի և աշխատասեր մարդ էր, զբաղվում էր հոզագործությամբ, իսկ մայրը՝ Փարոն, գյուզական հեքիմի համբավ ուներ։

Պատանի Ազաջանը մեծ սեր է ունեցել դեպի ուսումը, բայց որովհետև գյուղում դպրոցի բացակայության պատճառով, զբաղվել է ինքնակրթությամբ։ Աշուղությունը սկսել է սովորել Սևանի Դդմաշեն գյուղի աշուղ Գյուվթարու (Սարգիս) մոտ։ 1864 թվականին աշուղ-վարպետի կոչմամբ վերադարձել է գյուղ։ Նվագել է ջութակ, քամանչա, հորինել և երգել է հայերեն, ունեցել է հիանալի ձայն, տիրապետել աշուղական վոկալ-գործիքային կատարողական արվեստին։ 1866 թվականից սկսել է երգել Թիֆլիսում, իսկ 1867-1874 թվականներին՝ Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Թիֆլիսի Կարապետ Սոնանյանցի սրճարանում որոշ ժամանակ աշխատել է աշուղ Ջիվանու հետ։

Այս նպատակով 1904 թվականի ամռանը առաջինը Նոր Բայազետ է գալիս նշանավոր Աշուղ Պայծառեն (Վաշրամ)։

Ահա թե ի՞նչ էր պատմում այդ մասին Սազայու կրտսեր որդին՝ Վահան Առաքելը։

—Հիշում եմ՝ աշնան կալ ու կուսի ծամանակ էր, բայազետից մի ձիավոր եկավ մեր տունը։ Հայրս նրան ներս հրավիրեց, հյուրասիրեց և մորս ականջին մի բան փսփսաց ու նրա հետ գնաց Բայազետ։ Մի քանի ժամ հետո եկավ մի ուրիշ մարդ, որ իր հետ բերելով հորս ծխախոտատուփն ու ձեռնափայտը, որ հավատ ընծայի ջութակը տանելու։ Մայրս տեսնելով ամուսնու իրերը, պատից վեր առավ ջութակը ու սուս ու փուս տվավ նրան։ Դրանից հետո հայրս երեք օր տուն չեկավ։ Պատմում էին, որ Բայազետում մեծ իրարանցում է ՝ հայրս և աշուղ Պայծառեն մրցում են միմյանց հետ։ Մրցությունը տևում է երեք օր։ Պատասխանելով աշուղ Պայծառեի առաջդրած բոլոր հորցերին և լուծելով նրա առաջադրած մուհամման, հայրս շահում է մրցությունը։ Երրորդ օրը երկոյան մի քանի նշանավոր բայազետցիների ուղեկցությամբ, հայրս վերադարջավ եկվոր աշուղի հետ։ Երբ հյուրերը կամաց-կամաց տեղավորվեցին այդ առթիվ կազմակերպված մեր համեստ ճաշասեղանի շուրջը, աշուղ Պայծառեն վեր կացավ և հանդիասվոր կերպով մորս ճակատին կապեց իր և հորս՝ մրցության ժամանակ սրճարանի պատից կախ արած շալերը՝ ի նշան պարտության։

Երկու տարի հետո էլ մի այլ, ավելի համբավավոր աշուղ՝ Ֆիզային է գալիս Բայազետ, իր հետ բերելով ևս երկու ուրիշ աշուղների։

Գյումրեցի վարպետների գալուստը նույնպես մեծ իրարանցում է առաջ բերում Բայազետում։ Նորից եկան հորս հետևից։ Գնաց։ Բայց այս անգամ մրցությունը շուտ վերջացավ։ Երկրորդ օրը, հավանաբար զգալով, որ Սազային անպարտելի է, Ֆիզային վերցնում է իր ընկերներին և գիշերով հեռանում Բայազետից։

 
Աշուղ Սազայու միակ վերականգնված նկարն է։Նկարը նաև իր գերեզմանաքարի վրա է պատկերված։

1974 թվականին վերադարձել է ծննդավայր և շարունակել ստեղծագործել[2]։

Մասնակցել է աշուղական մրցույթի և հաղթանակ տարել աշուղ Պայծառեի և աշուղ Ֆիզայու հետ։

Սազային ամուսնացել է 1868 թվականին նորադուսցի Դոդկանցոց Նոյեմզարի հետ։ Ունեցել է հինգ երեխա, որոնցից երեքը տղա՝ Միսակ, Վահան, Վաղարշակ անուններով։

Վաղճանվել է 1916 թվականի դեկտեմբերի 29-ին 68 տարեկան հասակում Հայաստանի Ղշլաղ գյուղում (Արծվաքար)։

 
Աշուղ Ջիվանի։ Սազայու մտերիմ ընկերներից մեկը, որի հետ աշխատել և ստեղծագործել են երկար տարիներ։

Ստեղծագործություններ խմբագրել

Աշուղի ստեղծագործությունը երկուսն է՝ խոսք և երաժշտություն։

Մեզ հայտնի աշուղներից քրչերն են ստեղծել ինքնուրույն երաժշտություն, այդ պատճառով նրանք հասարակությանն հայտնի են առավելապես իրենք երգ ու տաղով։ Անգավ Ջիվանին, որ հորինել է հարյուրավոր երգեր հազիվ այդքանից երկու տասնյակի համար ունենա ինքնուրույն երաժշտություն։ Այդ տեսակներից թերևս միակ երջանիկ բացառությունը կազմում է Սայաթ-Նովան, որի երգերի մի զգալի մասն ունի համապատասխան երեժշտություն։

Հորինել է «Արտաշես և Սաթենիկ», «Ծառուկ և Ծաղիկ», «Գառնիկ» երգախառն հեքիաթները և գրի է առել, հայերեն փոխադրել ու հրատարակել «Մելիք Աբով և Ղամար Սուլթան», «Ամրահ և Սալվի» երգախառն հեքիաթները։ Սազային գրել է շուրջ 300 խոհական, խրատական, հայրենասիրական և քնարական երգեր։ Նրա երգերի մեծ մասը մինչև օրս երգվում են, գրի են առնված Սևանի ավազանի գյուղերում և պահվում է Հայաստանի Հանրապետության գեղարվեստական ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության ձայնադարանում։ Նրա երգերի մի մասը հրատարակվել են մահից հետո` «Սազայի և Ենգի», «Ո՜վ Հայաստան» երգարաններում։ Հայտնի երգերից են «Սիրահար կանի», «Սոխակ, արևելքից մինչև արևմուտ» և «Միթե չգիտես» երգերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Սազայի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Ջիվանի». 2019 թ․ հոկտեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 112