Ամիր Ռրահմանի
Ամիր Ռրահմանի (ալբ․՝ Amir Rrahmani, փետրվարի 24, 1994[1], Պրիշտինա), կոսովացի-ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Նապոլի» ակումբի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Հելլաս Վերոնա» ակումբում։
Քաղաքացիությունը | Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն, Ալբանիա և Կոսովո | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 24, 1994[1] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պրիշտինա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Ամիր Ռրահմանին ֆուտբոլային կարիերան սկսել է «Դրենիցա» ակումբում, որը հանդես էր գալիս Կոսովոյի Սուպերլիգայում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ալբանական ակումբներ, արդյունքում 2013 թվականի հուլիսին Ռրահմանին պայմանագիր է կնքել Տիրանայի «Պարտիզանի» հետ։ Ալբանիայում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Ռրահմանին 2015 թվականի ամռանը տեղափոխվել է խորվաթական «Սպլիտ»։
Կարիերան հավաքականում խմբագրել
2014 թվականի մայիսի 25-ին Ամիր Ռրահմանին նշել է նորամուտը Կոսովոյի հավաքականում՝ Սենեգալի հավաքականի դեմ ընկերական խաղում խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում[2]։
Կոսովոյի հավաքականի կազմում անցկացրած խաղից 2 շաբաթ անց Ռրահմանին նշել է նորամուտը Ալբանիայի հավաքականում՝ Սան Մարինոյի դեմ ընկերական խաղի 82-րդ րոպեին փոխարինելով պաշտպան Էլսեիդ Հյուսային[3]։
Ելույթների վիճակագրություն խմբագրել
Հավաքականում խմբագրել
Ամիր Ռրահմանիի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | 25 մայիսի, 2014 | Ստադ դե Ժնև, Ժնև | Սենեգալ | 1:3 | — | Ընկերական խաղ |
2 | 5 սեպտեմբերի, 2016 | Վերիտաս, Տուրկու | Ֆինլանդիա | 1:1 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
3 | 9 հոկտեմբերի, 2016 | Կրակովիի մարզադաշտ, Կրակով | Ուկրաինա | 0:3 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
4 | 12 նոյեմբերի, 2016 | Անթալիա Արենա, Անթալիա | Թուրքիա | 0:2 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
5 | 24 մարտի, 2017 | Լորո Բորիչի, Շկոդեր | Իսլանդիա | 1:2 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
6 | 11 հունիսի, 2017 | Լորո Բորիչի, Շկոդեր | Թուրքիա | 1:4 | 1 | ԱԱ-2018 որակավորման փուլ |
7 | 2 սեպտեմբերի, 2017 | Մաքսիմպիր, Զագրեբ | Խորվաթիա | 0:1 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
8 | 5 սեպտեմբերի, 2017 | Լորո Բորիչի, Շկոդեր | Ֆինլանդիա | 0:1 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
9 | 6 հոկտեմբերի, 2017 | Լորո Բորիչի, Շկոդեր | Ուկրաինա | 0:2 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
10 | 9 հոկտեմբերի, 2017 | Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ | Իսլանդիա | 0:2 | — | ԱԱ-2018 որակավորման փուլ |
11 | 13 նոյեմբերի, 2017 | Ադամ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Միտրովիցա | Լատվիա | 4:3 | 1 | Ընկերական խաղ |
12 | 24 մարտի, 2018 | Ժան Ռոլան, Ֆրանկոնվիլ | Մադագասկար | 1:0 | — | Ընկերական խաղ |
13 | 27 մարտի, 2018 | Ժան Ռոլան, Ֆրանկոնվիլ | Բուրկինա Ֆասո | 2:0 | — | Ընկերական խաղ |
14 | 29 մայիսի, 2018 | Լետցիգրունդ, Ցյուրիխ | Ալբանիա | 3:0 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 14 խաղ / 2 գոլ / 1 ինքնագոլ, eu-football.info.
Ամիր Ռրահմանիի խաղերն ու գոլերն Ալբանիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
1 | 8 հունիսի, 2014 | Օլիմպիական մարզադաշտ, Սերավալլե | Սան Մարինո | 3:0 | — | Ընկերական խաղ |
2 | 13 նոյեմբերի, 2015 | Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա | Կոսովո | 2:2 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ eu-football.info
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «25.05.2014 Senegal 3:1 Kosovo» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 15 июня 2016-ին.
- ↑ «08.06.2014 San Marino 0:3 Albania» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 15 июня 2016-ին.