Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես

Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես, ՌՀԵԿ (ռուս.՝ Конгресс армянской молодёжи России, КАМР), Ռուսաստանի Դաշնության առաջին համընդհանուր և խոշորագույն հայկական երիտասարդական կազմակերպությունը, որը միավորում է երկրի շուրջ 20 տարածաշրջանային երիտասարդական կազմակերպություններ։

Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես
ՌՀԵԿ-ի պատկերանիշը
ՀապավումՌՀԵԿ (ռուս.՝ КАМР)
ՀիմնադրվածՓետրվարի 9, 2015 (2015-02-09)
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներՌուսաստանի հայ երիտասարդության համախմբումը
ՏեղագրությունՌուսաստան Ռուսաստան
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, ռուսերեն
ՆախագահԱնդրանիկ Հովսեփյան
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
20 տարածաշրջանային կազմակերպություններ
Անձնակազմշուրջ 2000

Պատմություն խմբագրել

Կազմակերպություն հիմնադրվել է 2015 թվականին փետրվարի 2-ին։ Հիմնադիր ժողովը տեղի է ունեցել Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, որին մասնակցել են Ռուսաստանի 16 սուբյեկտներից ժամանած հայ երիտասարդական կազմակերպությունների պատվիրակներ, որոնց թվում էին Վորոնեժի, Պյատիգորսկի, Ստավրոպոլի, Եկատերինբուրգի, Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Սոչիի, Պերմի, Պոդոլսկի, Կալինինգրադի, Ղրիմի, Մոսկվայի, Յալթայի, Կրասնոդարի, Յարոսլավլի և Նովոսիբիրսկի ներկայացուցիչները։

Կոնգրեսի անդամները խմբագրել

անվանում Ռուսերեն անվանում Տեղակայման վայր Հղում
1 Ղրիմ հայ երիտասարդության կոմիտե (ՂՀԵԿ) Комитет Армянской Молодежи Крыма (КАМК) Ղրիմ
2 «Ազգային կամք» կազմակերպություն Организация «Народная воля» г. Сочи Սոչի
3 Պոդոլսկի «Նաիրի» մշակութալուսավորչական հասարակության երիտասարդական կոմիտե Молодежный комитет при культурно-просветительском обществе «Наири» г. Подольска Պոդոլսկ
4 Պերմի մարզի Հայ մշակույթի կենտրոնի երիտասարդական կոմիտե Молодежный комитет Центра Армянской культуры Пермского края Պերմ
5 «Վարդանյան» մշակութալուսավորչական կենտրոնի երիտասարդական կազմակերպություն Молодежная организация «Миасин» культурно-образовательного Центра «Варданян» г. Краснодара Կրասնոդար
6 Նովոսիբիրսկի հայ-ռուսական երիտասարդության միություն Союз армяно-российской молодежи Новосибирской области Նովոսիբիրսկ
7 «Անի-Հայաստան հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպություն Региональная общественная организация «Армянская община Ани- Армения» Եկատերինբուրգ
8 Վորոնեժի հայ երիտասարդության միություն Воронежский союз армянской молодежи Վորոնեժ
9 Կալինինգրադի հայ մշակութային կենտրոն Армянский культурный центр в г. Калининграде Կալինինգրադ
10 Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպություն Пятигорская армянская молодежная организация Պյատիգորսկ
11 Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիա Ассоциация армянской молодежи Москвы Մոսկվա
12 Ուդմուրտիայի Հանրապետության հայ երիտասարդության կենտրոն Центр армянской молодёжи Удмуртской Республики Իժեվսկ
13 Ստավրոպոլի «Նաիրի» հայկական ազգային-մշակութային ինքնավարություն Армянская национально-культурная автономия «Наири» Ставрополь Ստավրոպոլ
14 «Եղբայրություն» հայկական ազգային մշակութային հասարակություն Армянское национальное культурное общество «Ехпайруцюн» Կրասնոյարսկ
15 Դոնի հայ երիտասարդության միություն Донской союз армянской молодежи Դոնի Ռոստով
16 «Nor Hayer» հայկական երիտասարդական շարժում Армянское молодёжное движение «Nor Hayer» Ուֆա
17 Յալթայի հայ երիտասարդության կոմիտե Ялтинский комитет армянской молодежи Յալթա
17 Կիսլովոդսկի հայկական երիտասարդական համայնք Армянская молодёжная община Кисловодска Կիսլովոդսկ
18 Վլադիմիրի հայ երիտասարդական միություն Владимирский армянский молодёжный союз (ВАМС) при армянской общине г. Владимира Վլադիմիր

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել