Ռուջերո Ռիչի
Ռուջերո Ռիչի (իտալ.՝ Ruggiero Ricci, հուլիսի 24, 1918[1][2][3][…], Սան Բրունո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 6, 2012[4][5][1] կամ օգոստոսի 5, 2012[6], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իտալական ծագումով ամերիկացի վիրտուոզ ջութակահար։ Առավել հայտնի է Նիկոլո Պագանինիի գործերի կատարմամբ[7]։
Ռուջերո Ռիչի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ruggiero Ricci |
Ծնվել է | հուլիսի 24, 1918[1][2][3][…] Սան Բրունո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 6, 2012[4][5][1] (94 տարեկան) կամ օգոստոսի 5, 2012[6] (94 տարեկան) Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան, Ինդիանայի համալսարան, Ջուլիարդ դպրոց և Մոցարտեում |
Կայք | ruggieroricci.com |
Ruggiero Ricci Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կալիֆորնիայի Սան Բրունո քաղաքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Գեորգի Ռիչին, թավջութակահար էր (1923-2010)[8], քույրը՝ Էմման, Մետրոպոլիտեն օպերայում ջութակ է նվագել։ Ռիչին ջութակ նվագել սովորել է հորից։ 7 տարեկանից սովորել է Լուիս Փերսինջերի և Էլիզաբեթ Լակեյի մոտ։ Փերսինջերը դաշնամուրով նրան նվագակցել է բազմաթիվ համերգներում և ձայնագրություններում։
Ռիչչին առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել 1928 թվականին՝ 10 տարեկան հասակում Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա կատարել է Հենրիկ Վենյավսկու և Անրի Վիյոտանի ստեղծագործությունները։ Ձեռք է բերել վունդերքինդի համբավ[9]։ 11 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի ուղեկցությամբ՝ կատարելով Մենդելսոնի կոնցերտը, դրանից հետո հաջող ելույթ է ունեցել Քարնեգի Հոլում։
1930 թվականին Ռիչին սովորել է Բեռլինում՝ Գ․ Կուլենկամպֆի մոտ, որտեղ նա սովորել է «գերմանական ոճ»։
1942-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի բանակում։
1947 թվականին եղել է առաջին ջութակահարը, ով ձայնագրել էր Պագանինիի բոլոր ստեղծագործություններն իրենց օրիգինալ ձևով։
Մենակատարի 70-ամյա կարիերայի ընթացքում աշխարհի 65 երկրներում ունեցել է ավելի քան 6000 համերգ։ Ինդիանայի համալսարանում, Ջուլյարդի դպրոցում և Միչիգանի համալսարանում ջութակ նվագել է սովորեցրել։ Դասավանդել է նաև Զալցբուրգի Մոցարտեում համալսարանում (Ավստրիա)։
Ռուջերո Ռիչին մահացել է 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ 94 տարեկան հասակում՝ սրտի անբավարարությունից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Ruggiero Ricci obituary
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #12435257X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ռուջերո Ռիչիի կենսագրականը իր պաշտոնական կայքում
- ↑ George Ricci obituary Արխիվացված 2011-10-28 Wayback Machine, Allegro, vol. CX, No. 9, September 2010
- ↑ "Death of a violin legend: Ruggiero Ricci" – Definitive Paganini performer" Արխիվացված 2013-04-13 Wayback Machine, The Strad
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-12-18 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուջերո Ռիչի» հոդվածին։ |