Բացել գլխավոր ցանկը

Ռութ Բրաուն (անգլ.՝ Ruth Brown, 1928 թվական, հունվարի 30-2006 թվական, նոյեմբերի 17), ամերիկացի րիթմ ընդ բլյուզ ոճի երգչուհի և դերասանուհի: 1950 թվականին հայտնի է դարձել «Atlantic Records» ստուդիայում ձայնագրած իր հիթերով, որոնց շարքում էին «So Long», «Teardrops from My Eyes» և «(Mama) He Treats Your Daughter Mean» երգերը: Բրաունի հայտնիության շնորհիվ ստուդիան ստացավ «Տուն, որը կառուցել է Ռութը» անվանումը[7]: Տևական լռությունից հետո 1970 թվականին Ռութը նորից ուշադրությունը հրավիրեց իր վրա և հայտնիության գագաթնակետին հասավ 1980-ական թվականներին, երբ նկարահանվեց մի քանի ֆիլմերում, ինչպես նաև` «Թոնի» մրցանակակիր դարձավ բրոդվեյան «Սև և կապույտ» մյուզիքլի և Գրեմմի մրցանակակիր` նույնանուն սաունդրեքի համար:

Ռութ Բրաուն
անգլ.՝ Ruth Brown
Ruth Brown 1996.jpg
Ծնվել էհունվարի 12, 1928(1928-01-12)
ԾննդավայրPortsmouth, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 17, 2006(2006-11-17)[1][2][3][4][5][6] (78 տարեկանում)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար
Կայքruthbrown.net
Ruth Brown Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդություն, կարիերայի սկիզբԽմբագրել

Ռութ Էլսթոն Ուեսթոբը ծնվել է 1928 թվականի հունվարի 30-ին Վիրգինիա նահանգի Պորթսմութ քաղաքում, աշխատավորների ընտանիքում[8]: Նրա հայրը նավահանգստում բեռնակիր էր աշխատում, իսկ ազատ ժամանակ երգում էր եկեղեցական երգչախմբում: Չնայած սրան, Ռութը չի գնում այս ճանապարհով և սկսում է հետաքրքրվել գիշերային ակումբներում զինծառայողների համար երգելով: Երաժշտական կարիերայի սկզբում նրա համար մեծ ներշնչանքի աղբյուր են եղել Սարա Բոնը և Բիլ Հոլդեյը[9]: 1945 թվականին Ռութը տնից փախավ իր սիրած տղայի` շեփորահար Ջիմի Բրաունի հետ: Նրանք շուտով ամուսնացան: Հարսանիքից հետո նրանք ստեղծեցին դուետ և սկսեցին հանդես գալ բարերում և ակումբներում: Մեկ ամսվա ընթացքում նա սկսել է համագործակցել Լակկի Միլենդերի նվագախմբի հետ, բայց երաժիշտներին անվճար ըմպելիքներ բերելուց հետո հեռացվեց այնտեղից: Ռութ Բրաունը մնաց Վաշինգտոնում, որտեղ անցան նրա վերջին համատեղ ելույթները: Այնտեղ Բրաունը ծանոթացավ հայտնի Քեբ Քելոուեյի քրոջ` Բլանշ Քելոուեյի հետ, ով կազմակերպեց Ռութի համերգը քաղաքի գիշերային ակումբներից մեկում և շատ շուտով դարձավ նրա մենեջերը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավար Ուիլիս Կոնովերը նկատեց սկսնակ երգչուհուն և առաջարկեց նրան ծանոթանալ նոր բացված «Atlantic Records» ստուդիայի տնօրեններ Հերբ Աբրամսոնի և Ամետ Էրտեգյունի հետ: Ռութ Բարունի համար կազմակերպվեցին լսումներ, բայց նա այնեղ չկարողացավ գնալ սարսափելի ավտովթարի պատճառով և 9 ամիս անցկացրեց հիվանդանոցում: 1948 թվականին Էրտեգյուն և Ամբրամսոնը Նյու Յորքից Վաշինգտոն եկան, որպեսզի լսեն Ռութ Բրաունի ձայնը: Ռութի երաժշտական տվյալները նրանց շատ ուրախացրեց, բայց նրանք համոզեցին նրան հայտնի բալլադների կատարումից անցնել րիթմ ընդ բլյուզ ոճի:

Հաջողություններ և ճանաչումԽմբագրել

«Atlantic Records»-ում առաջին լսումների ժամանակ Բրաունը կատարել է «So Long» երգը, որը ձայնագրությունից հետո միանգամից հիթ դարձավ: Դրանից հետո նրան մեծ հաջողություն բերեց «Teardrops from My Eyes» երգը, որը գրվել էր 1950 թվականին և 11 շաբաթվա ընթացում Billboard-ի րիթմ ընդ բլյուզ ոճում զբաղել էր առաջին տեղը: Ռուդի Տումբսի գրած այս երգը դարձավ Ռութ Բրաունի կարիերայի անկյունաքարը` նրան դարձնելով րիթմ ընդ բլյուզ ոճի հայտնի կատարող: Բրաունի շատ երգեր 10 տարվա ընթացքում դարձան հիթեր[10]: Դրանց շարքում են` «I'll Wait for You» (1951 թվական), «I Know» (1951 թվական), «5-10-15 Hours» (1953 թվական), «(Mama) He Treats Your Daughter Mean» (1953 թվական), «Oh What a Dream» (1954 թվական), «Mambo Baby» (1954 թվական) և «Don't Deceive Me» (1960 թվական): Նրա հաջողությունը րիթմ ընդ բլյուզ ոճում նրան տվեց «Փոքրիկ Միսս Ռիթմ» և «Հուզող ձայնով աղջիկը» մականունները: Ամբողջ 1949 և 1955 թվականների 149 օրերի ընթացքում Բրաունը գլխավորել է րիթմ ընդ բլյուզ ոճի հիթ-շքերթը` դառնալով «Atlantic Records»-ի ամենահայտնի կատարողը, հենց որի համար էլ այն ստացել է «Տուն, որը կառուցել է Ռութը» անունը: 1960 թվականին Ռութ Բրաունը դադարեցրեց հանրային գործունեությունը, որպեսզի զբաղվի որդու դաստիարակությամբ: Միայն 15 տարի անց ամերիկացի կատակերգու Ռեդ Ֆոքսքսը նրան համոզեց վերսկսել երաժշտական կարիերան, իսկ 4 տարի հետո ընդունել «Բարև Լարի» հումորային սերիալում նկարահանվելու առաջարկը: 1983 թվականին Բրաունը առաջին անգամ հայտնվեց Բրոդվեյում` Ջեյմս Բոլդուինի նույնանուն պիեսի «Ամենի անկյունում» մյուզիքլում: 1988 թվականին ռեժիսոր Ջոն Ուեթրեսը առաջարկեց Ռութին նկարահանվել «Լաք մազերի համար» շատ հայտնի ֆիլմում, որտեղ նա փայլուն կատարեց երաժշտական խանութի վաճառողուհի Մոտորմաուս Մեյբելի դերը, ով պայքարում էր սևամորթների իրավունքների համար: Մեկ տարի անց Բրաունը նորից հայտնվեց Բրոդվեյում «Սև և կապույտ» մյուզիքլում, որի շնորհիվ դարձավ «Թոնի» մրցանակակիր: Նաև ստացավ «Գրեմմի»` այդ մյուզիքլի համար սաունդրեք դարձած «Blues on Broadway» ալբոմի ձայնագրման համար: Ռութ Բրաունը եղել է րիթմ ընդ բլյուզ ոճի երաժիշտների իրավունքների համար ակտիվ պայքարող, որի արդյունքում ստեղծվել է Րիթմ ընդ բլյուզի ֆոնդը, անկախ կազմակերպություն, որը ձգտում էր պատմականորեն և մշակութապես պահպանել րիթմ ընդ բլյուզը, ապահովել ֆինանսական աջակցություն, ինչպես նաև` պայքարել երաժիշտներին վճարելու համար: 1989 թվականին նրա հիմնադրման առաջին տարվանից Բրաունը դարձավ կազմակերպության հատուկ մրցանակակիր:

Ուշ տարիներԽմբագրել

1993 թվականին Ռութ Բրաունը «Բլյուզի թագուհի-մայր» անունով ներգրավվեց Ռոքնռոլի փառքի սրահում: 1990-ական թվականներին նա հաճախ է հանդես եկել բլյուզի այլ կատարողների հետ, այդ թվում` Չարլզ Բրաունի, իսկ տասնամյակի վերջում համերգային շրջագայություններ է ունեցել ամերիկացի մեկ այլ բլյուզ ոճի երգչուհու` Բոնի Ռայնտի հետ: Նրա ինքնակենսագրական գիրքը` «Միսս Ռիթմ»-ը, վաճառքի է հանվել 1995 թվականին և արժանացել երաժշտական ժուռնալիստիկայի առանձին մրցանակին: Ռութ Բրաունը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին Լաս Վեգասի կենտրոնական հիվանդանոցում սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով, որոնք մեծապես վնասել էին նրա առողջությունը այդ տարվա հոկտեմբերին: 2007 թվականի հունվարի 22-ին բապտիստական Գարլեմ եկեղեցում տեղի ունեցավ Ռութ Բրաունի` րիթմ ընդ բլյուզի փայլուն կատարողի հիշատակին նվիրված համերգ:

ՍինգլներԽմբագրել

Տարի Երգ US R&B Singles US Pop Singles Ալբոմ
1949 "So Long" 4 -
1950 "Teardrops from My Eyes" 1 - Rockin' with Ruth
1951 "I'll Wait for You" 3 -
"I Know" 7 -
1952 "5-10-15 Hours" 1 -
"Daddy Daddy" 3 - Ruth Brown
1953 "(Mama) He Treats Your Daughter Mean" 1 23
"Wild, Wild Young Men" 3 -
"Mend Your Ways" 7 - Ruth Brown & Her Rhythmakers - Sweet Baby of Mine
1954 "Oh What a Dream" 1 - Ruth Brown
"Mambo Baby" 1 -
1955 "As Long As I'm Moving" 4 - Rockin' with Ruth
"Bye Bye Young Men" 13 -
"I Can See Everybody's Baby" 7 -
"It's Love Baby (24 Hours a Day)" 4 - The Best of Ruth Brown
"Love Has Joined Us Together" 8 -
1956 "I Want to Do More" 3 - Sweet Baby of Mine
"Sweet Baby of Mine" 10 -
1957 "Lucky Lips" 6 25 The Best of Ruth Brown
1958 "This Little Girl's Gone Rockin'" 7 24 Rockin' with Ruth
"Why Me" 17 - Miss Rhythm
1959 "I Don't Know" 5 64
"Jack'O Diamonds" 23 96
1960 "Don't Deceive Me" 10 62 Rockin' with Ruth
"Taking Care of Business/Honey Boy"

ՖիլմերԽմբագրել

  • Shake, Rattle and Rock-Էլլա
  • Black and Blue-Երգչուհի
  • True Identity-Մարտա
  • Hairspray-Մոտորմաուս Մեյբել
  • Under the Rainbow- Աղախին
  • The Jeffersons-Բեթի
  • Hello, Larry-Լեոնա Ուլսոն

ԾանոթագրություններԽմբագրել