Ռուզաննա Մանուկյան

հայ գյուղատնտես
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուզաննա Ռուբենի Մանուկյան (հուլիսի 28, 1948(1948-07-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2006):

Ռուզաննա Մանուկյան
Ծնվել էհուլիսի 28, 1948(1948-07-28) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1971)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2006)
Մասնագիտությունգյուղատնտես
Ծնողներհայր՝ Ռուբեն Մանուկյան

Ծանրորդ, մրցավար Ռուբեն Մանուկյանի դուստրն է[1]։

Կենսագրություն

խմբագրել

Ռուզաննա Մանուկյանը ծնվել է 1948 թվականին ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ Ռուբեն Մանուկյանի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեպտղաբուծության ֆակուլտետը[1], 1975 թվականին՝ Մոսկվայի Վ. Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1976 թվականին աշխատում է Հողագիտության, ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ-կենտրոնում, 1999-2004 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ, 1996-1999 թվականներին՝ Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստի­տուտի գիտական քարտուղար, 1999 թվականից, միաժամանակ՝ ՀԱԱՀ-ի Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, 2004 թվականից՝ ՀԱԱՀ-ի Ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ[2]։

Գիտական հետազոտությունները վերա­բերում են Արարատյան հարթավայրի մելիորացված աղուտ-ալկալի հողերի բերրիության բարձրացման հարցերին։ Նրա կողմից մշակվել է այդ հողերի հիմնական հատկությունների չափանիշները և կա­տարվել դրանց ագրոարտադրական խմբավորումը, ինչպես նաև մշակվել են ագրոտեխնիկական ու ագրոմելիորատիվ միջո­ցա­ռումների համակարգ հողերի բերրիության և մշակաբույսերի բեր­քատվության բարձրացման ուղղությամբ։ Գիտական հետա­զո­տությունները վերաբերում են նաև հողերի դեգրադացիային` անապատացում, երկրորդային աղակալում-ալկալիացում, գեր­խո­նավացում-ճահճացում և դեգրադացված հողերի բարելավմանը[1]։

Գիտական զեկուցումներով հանդես է եկել Ճապոնիայում, Մեխիկոյում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Աշխաբադում, Պուշչինո­յում, Նովոսիբիրսկում, Քիշինևում, Վոլգոգրադում, Աստրախանում, Կրասնոյարսկում, Վլադիմիրում, Սիմֆերոպոլում, Տաշքենդում, Թբիլիսիում, Սանկտ-Պետերբուրգում։

Աշխատություններ

խմբագրել
  • «Երկրագործության հիմունքներ, 2004 թ., համահեղինակ, ուսումնական ձեռնարկ։
  • Գյուղատնտեսական նշանակության հողերի էկոլոգիական արդի վիճակը, հողօգտագործման մակարդակը, կառավարման համակարգի կատարելագործումը և արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2004 թ., համահեղինակ։
  • Окультуривание мелиорированных содовых солонцов-солончаков гидроморфных ландшафтов в период их свльскохозяйственного использования, Ереван, 2006.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Մանուկյան Ռուզաննա Ռուբենի ։». persons.anau.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.