Ռուդոլֆ Մինկովսկի (գերմ.՝ Rudolf Leo Bernhard Minkowski, մայիսի 28, 1895(1895-05-28), Ստրասբուրգ - հունվարի 4, 1976(1976-01-04), Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Պատոֆիզիոլոգ Օսկար Մինկովսկու որդին։

Ռուդոլֆ Մինկովսկի
Rudolf Leo Bernhard Minkowski
Minkowski,Rudolph 1934 London.jpg
Ծնվել էմայիսի 28, 1895(1895-05-28)
Ստրասբուրգ
Մահացել էհունվարի 4, 1976(1976-01-04) (80 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Պալոմարյան աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎրոցլավի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
ՀայրՕսկար Մինկովսկի

1913 թվականին ընդունվել է Վրոցլավի համալսարան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված ընդհատել է ուսումը և ծառայել գերմանական բանակում։ Պատերազմից հետո շարունակել է ուսումը Վրացլավում և Բեռլինում։ Դոկտորական աստիճան ստանալուց հետո աշխատել է Գյոթինգենում և Համբուրգում։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մինչև 1960 թվականը աշխատել է Մաունթ-Վիլսոնի և Պալոմարյան աստղադիտարաններում, իսկ 1961-1965 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում։

Մինկովսկու հիմնական աշխատությունները նվիրված են գազային միգամածությունների, նոր և գերնոր աստղերի, ինչպես նաև պեկուլյար գալակտիկաների ուսումնասիրություններին։ Մաունթ-Վիլսոնի աստղադիտարանում կազմակերպեց երկնքի հետազոտություն, նպատակ դնելով հայտնաբերել նոր մոլորակային միգամածություններ, նախագծի արդյունքում հայտնաբերվեցին մոտ 200 նոր միգամածություններ, որոնցից է M2-9 միգամածությունը, որը հայտնի է նաև «Մինկովսկի M2-9» անվանումով։

1932 թվականին Վալտեր Բաադեի հետ համատեղ առաջարկել է գերնոր աստղերի դասակարգումը 2 դասերի։ Նույնպես Բաադեյի հետ հետազոտել է Կրաբանման միգամածությունում գտնվող ռադիոաղբյուրը և նույնականացրել է այն որպես գերնորի աստղի մնացորդ։

Պալոմարյան աստղադիտարանում գլխավորում էր 48-դյույմանոց Շմիդտի աստղադիտակով իրականացվող երկնքի հետազոտության ծրագիրը, որի արդյունքում ստեղծվեց Պալոմարյան երկնքի ատլասը, որը համարվում էր գոյություն ունեցողներից ամենաամբողջականը։ Ալբերտ Վիլսոնի հետ համատեղ 1951 թվականին հայտնաբերել է (1620) Գեոգրաֆոս աստերոիդը։

1961 թվականին պարգևատրվել է Կետրին Բրյուսի մեդալով։ Նրա պատվին է անվանվել Մինկովսկի խառնարանը Լուսնի վրա։

ԸնտանիքԽմբագրել

1926 թվականին ամուսնացել է Ամալիա Դևիդի (1902-1978) հետ, ունեցել է երկու երեխա՝ Եվա և Գերման[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել