Ռուդոլֆ Բախեր (հունվարի 20, 1862(1862-01-20)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - ապրիլի 16, 1945(1945-04-16)[1][3][5], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]), ավստրիացի նկարիչ և քանդակագործ։

Ռուդոլֆ Բախեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1862(1862-01-20)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 16, 1945(1945-04-16)[1][3][5] (83 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
 Rudolf Bacher Վիքիպահեստում
Երիտասարդ Ռուդոլֆ Բախերը իր մոլբերտի մոտ (ամսաթիվը անհայտ է)
Չեչիլլիա Մետելայի դամբարան

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

1882-1888 թվականներին սովորել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում Լեոպոլդ Կարլ Մյուլլերի և պատմության նկարիչ Քրիստիան Գրիպենկերլի մոտ։ Նրա վաղ նկարները հիմնականում նվիրված էին կրոնական թեմաներին։ 1894 թվականից Վիեննայի նկարիչների տան անդամ էր։

Նա Վիեննական սեցեսսիոնիզմի անդամներից էր և երկու անգամ զբաղեցրեց վերջինիս նախագահի պաշտոնը (1904-1905, 1912-1914)։ 1896 թվականին «Große Berliner Kunstausstellung» արվեստի ցուցահանդեսում նրան շնորհվել է փոքր ոսկե մեդալ։ Նա եղել է «Ver Sacrum» ամսագրի գծանկարների և փայտի փորագրությունների մշտական հեղինակը։

1903-1933 թվականներին նա եղել է իր մայր բուհի՝ Վիեննայի ակադեմիայի պրոֆեսոր։ Իր կյանքի վերջին տարիներին նա կենտրոնացել է դիմանկարչության և կենդանիների փոքրիկ քանդակների վրա։

Ծննդյան 80-ամյակի կապակցությամբ 1942 թվականին նրան նվիրեցին «Գյոթե շքանշան արվեստի և գիտության համար» և Վիեննա քաղաքի պատվո մատանի[6]։ Նա նաև արժանացել է ակադեմիայի պատվավոր անդամի կոչմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rudolf Bacher (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Rudolf Bacher // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00009550
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kehl-Baierle S. Bacher, Rudolf // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005566
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #130098140 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945, Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2009, pg. 25 978-3-596-17153-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Բախեր» հոդվածին։