Բացել գլխավոր ցանկը

Չեչիլլիա Մետելայի դամբարան

Չեչիլլիա Մետելայի դամբարան (իտալերեն՝ Mausoleo di Cecilia Metella), դամբարան Հռոմից դուրս, Ապիյան ճանապարհի կողքին։ Կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում՝ մ․թ․ա․ 25 թվականին Չեչիլլիա Մետելայի պատվին, ով Քվինտուս Կեկիլիուս Մետելուս Կրետիկուսի դուստրն էր և Մարկոս Կրասսոսի որդու կինը[1]։

Հռոմեական դամբարան
Չեչիլլիա Մետելայի դամբարան
Mausoleo di Cecilia Metella
Cecilia metella e castrum.JPG
Չեչիլլիա Մետելայի դամբարանը
ԵրկիրԻտալիա
Շինարարության վերջմ․թ․ա․ 1-ին դար
Կոորդինատներ: 41°51′7.24″ հս․ լ. 12°31′14.52″ ավ. ե. / 41.8520111° հս․. լ. 12.5207000° ավ. ե. / 41.8520111; 12.5207000

ՃարտարապետությունԽմբագրել

Կլոր դամբարան է։ Տեղադրված է 30x30 մ քառակուսի պատվանդանի վրա։ Դամբարանը գլանաձև է, տրամագիծը՝ 28,6 մետր։ Ոճով նման է էտրուսական տումուլուսային տիպի դամբարաններին։ Պատերը շարված են տրավերտինից, իսկ վերնաքիվն ու կոնական ծածկը՝ մարմարից։ Վերնաքիվն ու կոնական ծածկը չեն պահպանվել։ Գլանաձև կառույցում գտնվում էր դամբարանային սենյակը՝ տապանատունը, որտեղ դրված էր սարկոֆագը՝ քարակերտ դագաղը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Coarelli, Filippo (2008) Rome and Environs: An Archæological Guide. pg 393. ISBN 0520079612. Retrieved 7 June 2014.
  2. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 177 — 319 էջ։