Ռուբեն Ռշտունի
Ռուբեն Վահանի Ռշտունի (օգոստոսի 3, 1943, Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - օգոստոսի 24, 2017), Հայ ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս։
Ռուբեն Ռշտունի | |
Կրթություն՝ | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան (1966) և Երևանի պետական համալսարան (1979) |
---|---|
Մասնագիտություն՝ | թարգմանիչ, փաստաբան և իրավապաշտպան |
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1943 |
Ծննդավայր | Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Վախճանի օր | օգոստոսի 24, 2017 (74 տարեկան) |
Հայր | Վահան Ռշտունի |
ԿենսագրությունԽմբագրել
Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943 թվականի օգոստոսի 3-ին Թաթարական ԻԽՍՀ-ի Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում։ 1966 թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը։
Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971 թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ։
1980 թվականի հունվարի 19-ին ՀՍՍՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո, որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել է քաղաքացիական և քրեական գործեր։ Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981 թվականից։
Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988 թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել և գլխավորել է նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988 թվականին Մոսկվայում ներկայացրել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանության ենթարկված տուժողների շահերը։
1990 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է ձերբակալված հայերին։ 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի։
1995-1996 թվականներին Հայաստանում «ՀՅԴ» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությանը և մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։ Միաժամանակ պաշտպանել է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Լ. Գալստյանի սպանության մեղադրանքով՝ կանխելով նրանց դատապարտումը։
1998 թվականից ստեղծել է «Ազատազրկվածների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը։ 2001–2003 թվականներին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։
2002–2004 թվականներին եղել է Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից։
2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է։
Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով։
Ուներ 3 երեխա։
Մահացել է 2017 թվականի օգոստոսի 24-ին։ Հուղարկավորվել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը[1]։
2015 թվականի ապրիլի 25-ին, Հայաստանում փաստաբանության հարցում ներդրած ավանդի համար փաստաբան Ռուբեն Ռշտունուն հանձնվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալ[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ռուբեն Ռշտունու հոգեհանգիստը՝ օգոստոսի 26-ին (2017)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-16-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ Արա Զոհրաբյան. Դուք՝ որպես մեր ապագա փաստաբաններ, ավելի լավն եք եղել քան մենք