Տավուշ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշ (այժմ կոչվում է՝ Թովուզ ադրբ.՝ Tovuz), քաղաք Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տուչքատակ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Թովուզի շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 13 520 մարդ (2009)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Տավուշ | ||
ադրբ.՝ Tovuz | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Թովուզի | |
Այլ անվանումներ | Թովուզ, Թովուզ կայարան | |
Տվյալ կարգավիճակում | 1918 թվականից | |
Մակերես | 129 կմ² | |
ԲԾՄ | 430-450 մ | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 13 520 մարդ (2009)[1] | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +994 231 | |
Փոստային դասիչ | AZ6000[2], AZ6001[2] և AZ6002[2] | |
Թովուզը | ||
| ||
Պատմություն խմբագրել
Մինչև 1935 թվականը Տավուշը եղել է երկաթուղային կայարան, մինչև 1947 թվականը՝ քաղաքատիպ ավան, այնուհետև՝ քաղաք[3]։
Անվանում խմբագրել
Տավուշ տեղանունը հանդիպում է տվյալ տարածքի բազմաթիվ վայրերի անվանումներում։ Այդ անունով կա գետ, բերդ, գավառ, գյուղ, քաղաք։ Ընդհանրապես, Թովուզ անվանատարբերակը բուն հայկական Տավուշ անվանման թուրքական և արաբական հնչողությունն է[4]։ Դեռ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն էր իր աշխատություններում օգտագործում Տավուշ անվանումը Թովուզի փոխարեն[5]։
Աշխարհագրություն խմբագրել
Գտնվում է Ղազախ-Գանձակ մայրուղու և երկաթգծի վրա՝ Ղազախից 24 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 430-455 մ բարձրության վրա[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=106
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
- ↑ 3,0 3,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 285
- ↑ Արշալույս Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ)։ Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, «Լույս», 1989 — 141, էջեր 141 — 237 էջ. — 4000 հատ։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջեր, 59, 100
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 144)։ |