Ռուբեն Բեդրոսով

հայ նկարիչ

Ռուբեն Սերգեյի Բեդրոսով (Բեդրոսյան, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1905[1][2], Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 20, 1974(1974-09-20)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Ռուբեն Բեդրոսով
Ծնվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1905[1][2]
ԾննդավայրԱրմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1974(1974-09-20)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1929)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1936)[1]
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ռուբեն Բեդրոսով Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1929 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1936 թվականին՝ Համառուսական գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1940 թվականից բնակվել է Երևանում, ստեղծագործել գրաֆիկայի մարզում (փայտագրություն, օֆորտ, լինաիորագրություն, էքսլիբրիս, գրքի ձևավորում)։ 1948-1856 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1952-1970 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր նկարիչը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ստեղծագործություններ խմբագրել

Լավագույն աշխատանքներից են՝ «Արարատ» (1957), «Հաղթանակի կամուրջը Երևանում» (1960), «Սանահինի կամուրջը» (1967), «Լենինի հրապարակը Երևանում» (1969) փայտագրությունները, գրքի ձևավորումներից՝ Վ․ Գյոթեի «Բանաստեղծություններ» (1946), Հովհաննես Շիրազի «Երկեր»-ը (1957

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Բեդրոսով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351