- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորագրություն (այլ կիրառումներ)
Փայտագրություն, փորագրություն փայտի վրա, քսիլոգրաֆիա, փորագրության առավել տարածված տեսակներից։ Տպաձևը պատրաստվում է ձեռքով փորագրելով։ Փայտագրության պատկերը՝ փայտափորագրանկարը, դրոշմվում է ներկով ծածկված փայտե տախտակի հարթ մակերեսից, որի փորվածքներն ազատ են ներկից։ Փայտագրության եղանակով պատրաստված տպակաղապարներից կարելի է ստանալ մինչև 15 հզազար տպածո։ Մեծ տպաքանակների համար փայտագրության տախտակներից հանվում է գալվանակլիշե։ Լինելով փորագրության հնագույն տեսակը՝ փայտագրությունը հնուց ծառայել է ինչպես տպագիր գրքերի պատկերազարդումներ, այնպես էլ Էստամպներ ստեղծելու համար։ 19-րդ դարում լայնորեն կիրառվել է գրքերում և ամսագրերում պատկերազարդումներ տպագրելու և երփնագրերի ու գծանկարների վերատպություններ կատարելու համար։ 20-րդ դարը իր նշանակությունը պահպանել է բացառապես որպես հաստոցային ու գրքային գեղարվեստական փորագրանկարներ ստեղծելու տեխնիկա։
Փայտագրման համար շատ է օգտագործվում լորենու փայտը։ Ձեռքի աշխատանքի դեպքում օգտագործելու համար շատ նպատակահարմար է։
Ներկայումս, փայտագրություն ուսուցանվում է նաև ՀՀ Գեղարվեստի Դպրոցներում՝ պահպանելով աշխատանքի անվտանգության պայմանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|