Բանականության խաղեր

Բանականության խաղեր (անգլ.՝ A Beautiful Mind - «Հիանալի խելք» (բանականություն)[13]), Սիլվիա Նազարի համանուն գրքի հիման վրա Ռոն Հովարդի կողմից նկարահանված կենսագրական դրաման տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշի մասին[14]։ Գիրքը 1998 թվականին ներկայացվել է Պուլիտցերյան մրցանակի։ Ֆիլմի սցենարը գրել է Ակիվա Գոլդսմանը։ Գլխավոր դերերում հանդես է գալիս Ռասել Քրոուն։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջենիֆեր Քոնելին, Էդ Հարիսը, Քրիստոֆեր Պլամմերը և Պոլ Բետանին։ Ֆիլմն արժանացել է չորս Օսկարի (լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Քոնելի), մեկ «Ոսկե գլոբուս» (մրցանակն ստացել է Ռասել Քրոուն տղամարդու լավագույն դերակատարման համար) և մի քանի BAFTA մրցանակների։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում[15]։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականին և ունեցել ավելի քան 300 մլն դոլարի շահույթ ամբողջ աշխարհում։

Picto infobox cinema.png
Բանականության խաղեր
անգլ.՝ A Beautiful Mind
Բանականության խաղեր.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3][…] և գրքերի էկրանավորում
ԹեմաՋոն Նեշ[4], մաթեմատիկա[4], համալսարան[4], շիզոֆրենիա[4] և Պատկերների ճանաչման տեսություն[4]
ՀիմքԲանականության խաղեր[5]
Թվական2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոն Հովարդ[6][1][2][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր[7] և Ռոն Հովարդ[7]
Սցենարի հեղինակԱկիվա Գոլդսման
ԴերակատարներՌասսել Քրոու[6][2][3][…], Էդ Հարիս[6][3][8][…], Ջենիֆեր Քոնելի[6][8][9], Պոլ Բեթանի[8], Վիվյեն Կարդոն[8], Քրիստոֆեր Պլամմեր[8], Ադամ Գոլդբերգ[8], Ջոշ Լուկաս[8], Էնթոնի Ռեփ[8], Ջադ Հիրշ[8], Օսթին Պենդլթոն[8], Ռոյ Թինես[8], Jason Gray-Stanford?[10], Josh Pais?[10], Ռոն Հովարդ[10], Alessandro Tanaka?[10], Ռենս Հովարդ[10], Reggie Austin?[10] և Բրայս Դալաս Հովարդ[10]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՄայք Հիլ
Պատմվածքի վայրՆյու Ջերսի
Նկարահանման վայրՆյու Ջերսի և Փրինսթոնի համալսարան
ԿինոընկերությունUniversal Studios[6], DreamWorks և Իմեջին էնթերթայմենտ
Տևողություն135 րոպե
Բյուջե58 000 000 $[11]
Շահույթ313 500 000 $[12]
Պաշտոնական կայքէջ

Երիտասարդ հանճար Ջոն Նեշի մոտ դեռ վաղ տարիքում սկսում է զարգանալ պարանոիկ շիզոֆրենիա, որն ուղեկցվում էր հալյուցինացիաներով։ Հիվանդությունը զարգանում է և սկսում վտանգ ներկայացնել նրա աշխատանքի և կնոջ ու ընկերների հետ հարաբերությունների համար։

Ֆիլմը քննադատվել է էկրանին Նեշի կյանքի որոշ բնագավառների ոչ ճիշտ ներկայացման համար։ Ֆիլմում ցուցադրվում են Նեշի ինչպես լսողական, այնպես էլ տեսողական հալյուցինացիաները, այնինչ իրականում դրանք եղել են բացառապես լսողական[16]։

ՍյուժեԽմբագրել

1947 թվականին Ջոն Նեշը ժամանում է Փրինսթոնի համալսարան և այնտեղ նա հանդիպում է իր նման մի խումբ խոստումնալից մաթեմատիկոս ուսանողների՝ Ռիչարդ Սոլին, Էյնսլիին, Բենդերին և իր սենյակում բնակվող Շառլ Հերմանին, ով գրականություն էր սովորում։ Նեշը մշակում և հրապարակում է գիտական հոդված, որի շնորհիվ նա հրավեր է ստանում Մասսաչուսեթսի համալսարանից աշխատելու համար, որտեղ նրան են միանում Սոլը և Բենդերը։

Մի քանի տարի անց Նեշը Պենտագոնի կողմից հրավիրվում է աշխատանքի՝ թշնամու ծածկագրերը վերծանելու համար։ Որոշ ժամանակ անց նա նոր առաջադրանքներ է ստանում խորհրդավոր ղեկավարի՝ Վիլիամ Փարչերի կողմից, ով ներկայանում է որպես Ամերիկայի Միացյան Նահագների պաշտպանության դեպարտամենտի անդամ։ Աշխատանքը գնալով ավելի է գրավում Նեշին, իսկ այդ ընթացքում նա ամուսնանում է համալսարանում ուսանող Ալիսիա Լարդի հետ։ Ալիսիան ժամանակի ընթացքում նկատում է ամուսնու տարօրինակ պահվածքը, իսկ որոշ ժամանակ անց նրան հայտնում են, որ Նեշը տառապում է պարանոիկ շիզոֆրենիա կոչվող հիվանդությամբ։

Դերասանական կազմԽմբագրել

Ռասսել Քրոու - Ջոն Ֆորբս Նեշ

Էդ Հարրիս - Վիլիամ Փարչեր

Ջենիֆեր Քոննելի - Ալիսիա Նեշ

Փոլ Բեթանի - Չարլզ Հերման

Քրիստոֆեր Պլամմեր - Ռուոզեն

Ադամ Գոլդբերգ - Սոլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0268978/?ref_=sr_1
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film326587.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/a-beautiful-mind
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 A Beautiful Mind — 2001.
  5. Ֆիլմերի շվեդական շտեմարան (швед.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/piekny-umysl
  7. 7,0 7,1 http://www.sinemalar.com/film/999/akil-oyunlari
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.imdb.com/title/tt0268978/fullcredits
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=28384.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. https://www.webcitation.org/64wfGiw8K?url=http://www.boxofficemojo.com/movies/?id=beautifulmind.htm
  12. Box Office Mojo — 1999.
  13. Назар, Сильвия. Прекрасный ум: жизнь математического гения и нобелевского лауреата Джона Нэша = Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash. — Simon and Schuster Inc., 1999. — 464 с. — ISBN 0-7432-2457-4
  14. «John Nash» (անգլերեն)։ Официальный сайт Принстонского университета։ Վերցված է 2011-01-30 
  15. «Box Office Film Search Results» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2011-01-30 
  16. Robert Whitaker. (03.03.2002)։ «Mind drugs may hinder recovery» (անգլերեն)։ USA Today։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2011-01-30 

ԳրականությունԽմբագրել

  • Nasar, S. A Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash. Simon and Schuster Inc. 1999. ISBN 0-7432-2457-4
  • Akiva Goldsman. A Beautiful Mind: Screenplay and Introduction. New York, New York: Newmarket Press, 2002. ISBN 1-55704-526-7

Արտաքին հղումներԽմբագրել