Ռոն Ռիֆկին

ամերիկացի դերասան

Ռոն Ռիֆկին (անգլ.՝ Ron Rifkin, հոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասան, «Թոնի» և «Դրամա դեսկ» մրցանակների դափնեկիր։

Ռոն Ռիֆկին
անգլ.՝ Ron Rifkin
Ծնվել էհոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1][2] (84 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Ռոն Ռիֆկինը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում, ավարտել է Նյու Յորքի համալսարանը[3]։ 1966 թվականին դեբյուտել է «Ջիջետ» սիթքոմի դրվագներից մեկում, որտեղ խաղացել է Սալլի Ֆիլդը՝ նրա ապագա քույրը «Եղբայներ ու քույրեր» սերիալում։

Ռիֆկինը հանրաճանաչության է հասել իր թատրոնի բեմում շարունական աշխատանքի շնորհիվ։ Նա հաղթել է «Դրամա դեսկ» մրցանակը՝ 1991 թվականի «The Substance of Fire» պիեսում կատարած դերի համար, իսկ 1998 թվականին ստացել է «Թոնի» մրցանակը «Կաբարե» մյուզիքլում տարած դերի համար[4]։ Ավելի լայն ճանաչության է հասել ի շնորհիվ հեռուստատեսությունում կատարած երկրորդական դերերի՝ ABC ալիքի «Լրտեսուհի» (2001—2006) և «Եղբայներ ու քույրեր» (2006—2011) սերիալներում։ Ինչպես նաև հայտնվել է «Մի օր մեկ անգամ» սիթքոմում 1980 - 1981 թվականներին, կատարելով Բոնի Ֆրանկլինի դերը և այլ յոթանասուն հեռուստածրագրերում։ Դրան գումարած Ռիֆկինը հայտնվել է մի քանի կինոֆիլմերում, ինչպիսիք են «Խորհրդավոր սպանություն Մանհեթանում» (1993), «Լոս Անջելեսի գաղտնիքները» (1997) և «Բանակցող» ֆիլմերը (1998)։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Ron Rifkin: Biography». TV Guide. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Ron Rifkin». Internet Broadway Database. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Ռիֆկին» հոդվածին։