«Բառեր» (անգլ.՝ The Words), 2012 թվականի դրամա ֆիլմ։ Սցենարիստ և ռեժիսոր Բրայան Կլագման և Լի Ստերնտալ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 27-ին Սանդենս կինոփառատոնին[9]։

Picto infobox cinema.png
Բառեր
The Words
Բառեր (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4] և ռոմանտիկ ֆիլմ[2][5][1][4]
Թվականմայիսի 23, 2013[6] և նոյեմբերի 8, 2012[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Կլագման[2][5][3] և Lee Sternthal?
ՊրոդյուսերՄայքլ Բերանոյա, Կասիան Էլվիս և Ջիմ Յանգ
Սցենարի հեղինակԲրայան Կլագման և Lee Sternthal?
ԴերակատարներԲրեդլի Քուփեր[8][5][3][4], Զոի Սալդանա[8][5][4], Օլիվիա Ուայլդ[8][5][4], Ջերեմի Այրոնս[8], Բեն Բարնս[8], Դենիս Կուեյդ[8][5][4], Նորա Անեզեդեր[8], Ջ. Կ. Սիմոնս[8], Ջոն Հաննա[8], Ժելկո Իվանեկ[8], Մայքլ Մակքին[8] և Ռոն Ռիֆկին[8]
ՕպերատորAntonio Calvache?
ԵրաժշտությունՄարչելո Զավրոս
ՄոնտաժLeslie Jones?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՄոնրեալ
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Այս ֆիլմի յուրահատկությունն այն է, որ այստեղ ներկայացվում է միաժամանակ երեք պատմություն. պատմություն մի պատմության մասին, որը պատմում է մեկ այլ պատմության մասին։ Ֆիլմը սկսվում է այն բանով, որ հայտնի գրող Քլեյ Համոնդը հրապարակայնորեն կարդում է իր նոր գրքի երկու մասերը։ Գրքի վերնագիրն է «Բառերը»։ Պատմության հերոսը անհաջողակ գրող Ռորին մի հին պայուսակում գտնում է ձեռագիր սիրային պատմություն, որը ամերիկացի զինվորի և ֆրանսուհի մատուցողուհու մասին էր (այս դեպքերը ընթանում են Փարիզում)։ Այս խորը վեպը Ռորի տպագրության է հանձնում հենց իր անունով և հասնում է մեծ հաջողության։ Հաջողության փոթորկում նա մոռանում է իրական պատմությունը։ Բայց մի անգամ նրան է մոտենում վեպի իրական հեղինակը, այս ժամանակ արդեն մի ծերունի։ Նա պատմում է Ռորիին իրական պատմությունը, թե ինչպես գրվեց վեպը այնուհետև անհետացավ։ Ռորիի սուտը բացահայտվում է։ Այս ժամանակ արդեն ծերունին է ընկնում տառապանքների մեջ։ Այստեղ ավարտվում է Քլեյի գրքի առաջին մասը։ Առաջին մասի ընթերցումից հետո Քլեյը ծանոթանում է մի լրագրողուհու՝ Դանիելայի հետ, շուտով նրանք գնում են Քլեյի տուն։ Այս Քլեյը Դանիելային պատմում է իր վեպի շարունակությունը, որը սկսվում է Ռորիի մեղքի ընդունմամբ։ Ռորին իր կնոջը խոստովանում է եղելությունը, հրատարակիչներին համոզում է ջնջել իր անունը գրքի վրայից, այնուհետև նորից հանդիպում է ծերունուն և փորձում է գրքից ստացած գումարը կիսել նրա հետ։ Ծերունին դուրս է հանում Ռորիին՝ խոստանալով, որ երբեք չի բարձրաձայնի նրա սուտը, իսկ մի ամսից ծերունին մահանում է։ Ահա Ռորիի երջանիկ կյանքը՝ կառուցած կեղծիքի վրա սկսում է կործանվել։ Դանիելան եզրակացնում է, որ Քլեյի վեպը ինքնակենսագրական է, և որ Ռորին հենց ինքը Քլեյն է։ Նա ցանկանում է սփոփել Քլեյին, բայց ահա Քլեյը դա թույլ չի տալիս. Քլեյն արդեն երկար ժամանակ է ինչ սպասում էր իր կնոջ ներմանը։

ԴերերումԽմբագրել

ՆկարահանումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել