Ռոն Ջոնսոն (բիզնեսմեն)

ամերիկացի գործարար

Ռոն Ջոնսոն (անգլ.՝ Ron Johnson, հոկտեմբերի 15, 1959(1959-10-15)), ամերիկացի բիզնեսմեն, «Enjoy» սթարթափի հիմնադիր և գլխավոր տնօրեն, «Globality Inc» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «JCPenney» խանութների ցանցի նախկին գլխավոր տնօրեն (2011-2013), «Apple Store» ֆիրմային խանութների ցանցը գործարկած «Apple Inc»-ի մանրածախ և ինտերնետ առևտրի ավագ փոխնախագահ (2000-2011)։

Ռոն Ջոնսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1959(1959-10-15) (64 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Edina High School?
Մասնագիտությունմենեջեր
ԱշխատավայրԷփլ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն

Կենսագրություն խմբագրել

Ջոնսոնը մեծացել է ԱՄՆՄինեսոտա նահանգի Իդայնա քաղաքում։ Նա «General Mills» կորպորացիայի գործադիր տնօրենի որդին է։

Ռոն Ջոնսոնը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Սթենֆորդի համալսարանում, ապա՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի բիզնես դպրոցում։

Սկզբում Ռոն Ջոնսոնն աշխատել է «Target» ընկերությունում, որտեղ նա նախ մերչանդայզինգի, իսկ հետո` վաճառքի գծով փոխնախագահն էր և որտեղ նա պատասխանատու էր դիզայներ Մայքլ Գրեյվսի սպառողական ապրանքների գծի գործարկման համար[1]։

Apple խմբագրել

2000-2011 թվականներին, լինելով «Apple Inc» ընկերության մանրածախ և ինտերնետ առևտրի հարցերով ավագ փոխնախագահ, նա պատասխանատու էր «Apple Store» ֆիրմային խանութների մանրածախ ցանցի գործարկման և զարգացման համար, որտեղ նա առաջին անգամ մշակել է «Genius Bar» հատուկ ֆիրմային բաժնի հայեցակարգը[2]։ Ջոնսոնի ղեկավարությամբ Apple խանութների մանրածախ ցանցը հասել է աճի ռեկորդային մակարդակի՝ 2001 թվականի մայիսին առաջին երկու խանութների բացումից հետո երկու տարվա ընթացքում գերազանցելով մեկ միլիարդ դոլարի վաճառքի տարեկան շրջանառությունը[3]` դրանով իսկ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել է Gap հագուստի ռիթեյլերը։ 2012 թվականին Apple-ն արդեն ղեկավարել է ավելի քան 400 խանութներ՝ ունենալով խանութներ Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Հոնկոնգում և Ճապոնիայում[4]։ Հաղորդվել է, որ 7,5 տարվա աշխատանքի ընթացքում Ջոնսոնը վաստակել է մոտ 400 մլն դոլար[5]։ 2011 թվականի հունիսին Ջոնսոնը հայտարարել է, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ից պետք է հեռանա Apple ընկերությունից[6], իսկ 2012 թվականի հունվարի վերջին նրան փոխարինելու է եկել Ջոն Բրաուեթը[7]։

JCPenney խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 1-ին Ջոնսոնը դարձել է ամերիկյան մանրածախ սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկի՝ «JCPenney»-ի գլխավոր տնօրենը։ Երբ նա եկել է, «JCPenney»-ի մանրածախ վաճառքների անկում է տեղի ունեցել և ճգնաժամ սկսվել, և Ջոնսոնը հեռացրել է շատ հին կառավարիչների, փորձել ստեղծել իր նոր թիմը «Apple»-ի նախկին թոփ-մենեջերներից[8] և, օրինակ, նորաձևության խորհրդատու Նիկ Վուսթերից։ Այնուհետև նա, կիրառելով Apple Store-ի ռազմավարությունը, սկսել է գլոբալ վերափոխումը և բոլոր խանութների ռեբրենդինգը՝ փորձելով ակտիվացնել ընկերության մանրածախ բիզնեսը[9]։ Սակայն դա չի օգնել, և վաճառքի անկումը շարունակվել է՝ 2012 ֆինանսական տարվա IV-րդ եռամսյակում հասնելով ամենաբարձր կետին, երբ խանութներում վաճառքները նվազել են 32%-ով[10]։ Դրանից հետո՝ 2013 թվականի ապրիլի 8-ին, նա հայտարարել է իր հրաժարականի մասին JC Penney-ի գլխավոր տնօրենի պաշտոնից[11] և փոխարինվել իր նախորդի՝ Մայք Ուլմանի կողմից։

Սակայն, չնայած «JCPenney»-ի ձախողմանը, Ռոն Ջոնսոնը դեռևս համարվում է ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ամենափորձառու ղեկավարներից մեկը, լինելով արդյունաբերության վետերան` մանրածախ առևտրի, մերչանդայզինգի և մարկետինգի ոլորտում գրեթե 30 տարվա փորձով։ Միլիարդ դոլար արժողությամբ բիզնեսի համար Ռոնը վերափոխման փոփոխության և տարեկան աճի փորձ է ունեցել։ Ռոնը տարեկան աճի և տրանսֆորմացիոն փոփոխությունների փորձ ունի միլիարդավոր դոլարների եկամուտ ունեցող ընկերություններում։

Enjoy խմբագրել

2014 թվականին Ջոնսոնը դարձել է «Enjoy» սթարթափի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, որի գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիա նահանգի Պալո–Ալտո քաղաքում է, և որը գնումների ոլորտում նորարարությունների է ձգտում։ Նրա ընկերությունը 30 մլն դոլար է հատկացրել «Kleiner Perkins» և «Oak Investment Partners» ներդրումային ընկերություններին՝ «Andreessen Horowitz» վենչուրային հիմնադրամի մասնակցությամբ։ Ջոնսոնը նաև անձնական կապիտալ է հատկացրել ընկերության ստեղծման համար։ Նրա ծառայությունը գործարկվել է 2015 թվականին[12]։

Նա նաև «Globality Inc» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Segal (23 июня 2012). «Apple's Retail Army, Long on Loyalty but Short on Pay». The New York Times. Վերցված է 13.05.2020-ին.
  2. «Искусство продавать: Рон Джонсон делится секретами успеха Apple» (rus). AppleInsider.ru. 22 ноября 2011. Վերցված է 15.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Как создавался первый Apple Store» (rus). AppleInsider.ru. 10 декабря 2018. Վերցված է 15.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Apple Retail Store — Store List». Apple.com. Վերցված է 13.05.2020-ին.
  5. Jay Yarow (14 июня 2011). «Ron Johnson Made $400+ Million At Apple In 7.5 Years — Business Insider». Business Insider. Վերցված է 13.05.2020-ին.
  6. «Старший вице-президент компании Apple Рон Джонсон официально покинул пост, имя преемника пока неизвестно» (rus). AppleInsider.ru. 1 ноября 2011. Վերցված է 15.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Чужой среди своих: Джон Брауэтт и Apple» (rus). AppleInsider.ru. 2 февраля 2012. Վերցված է 12.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Рон Джонсон набирает команду из бывших топ-менеджеров Apple» (rus). AppleInsider.ru. 10 ноября 2011. Վերցված է 15.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Рон Джонсон применяет стратегию Apple Store для развития J.C. Penney» (rus). AppleInsider.ru. 29 января 2012. Վերցված է 15.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Brad Tuttle (9 апреля 2013). «The 5 Big Mistakes That Led to Ron Johnson's Ouster at JC Penney». Журнал «Time». Վերցված է 13.05.2020-ին.
  11. «Рон Джонсон вернется в Apple?» (rus). AppleInsider.ru. 9 апреля 2013. Վերցված է 15.05.2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Sam Colt (24 октября 2014). «The Genius Behind The Apple Store Wants To Help You Choose Your Next Gadget». Business Insider. Վերցված է 13.05.2020-ին.
  13. «Globality Website». Վերցված է 13.05.2020-ին.