Ռոնալդ Լի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոնալդ Լի (անգլ.՝ Ronald Lee, 1934), գնչուական ծագմամբ կանադացի գրող, գնչուական լեզվի դասագրքի հեղինակ, կարդում է դասախոսություններ գնչուական մշակույթի վերաբերյալ։
Ռոնալդ Լի Ronald Lee | |
---|---|
Ծնվել է | 1934 թվական |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Վախճանվել է | հունվարի 25, 2020 |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | Kalderash? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ուշագրավ աշխատանքներ | Goddam Gypsy, E Zhivindi Yag |
Կայք | kopachi.com |
Կենսագրություն
խմբագրելԳրողի մայրը եղել է բրիտանական գնչու Լիի ընտանքից, ով գաղթել էր Կանադա։ Հայրը՝ երաժիշտ Եվրոպայից։ Ամուսնությունից հետո նա կնոջ ազգանունն է կրել, քանի որ իր ազգանունը ռուսական ծագում ուներ, և այդ ժամանակ նրանց հետապնդում էին։
Ռոնալդը ծնվել է Մոնրեալում։ 1939 թվականին նա այցելում է մոր հարազատներին Մեծ Բրիտանիայում, և հենց այդ ժամանակ սկսվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Կանադա է վերադառնում 1945 թվականին։
Այստեղ նա աշխատում էր քեռու հետ խաղային զբոսայգիներում։ Հաճախել է երեկոյան դպրոց։ 18 տարեկանում միանում է գնչուական տաբոր (ճամբար) խմբին և քոչվորական կյանքով է սկսում ապրել։ Ճամբարի անդամները կենդանիներ էին որսում և ուտեստներ պատրաստում։ Այս տարիների Ռոնալդը արհեստ է սովորում։
1971 թվականին հրատարակվում է Ռոնալդ Լիի վեպը` «Goddam Gypsy»։ Դրանից հետո երկար ժամանակ աշխատում է որպես լրագրող։ Այդ ժամանակվանից Լին սկսում է դասախոսություններ կարդալ գնչուական մշակույթի մասին։
Նա դարձել է նախաձեռնողը և ստեղծողներից առաջինը Roma Community and Advocacy Centre (1997, Տորոնտո) և Western Canadian Romani Alliance (1998, Վանկուվեր)։
2005 թվականին հրատարակում է գնչուական լեզվի գիրքը` «Learn Romani»։
2009 թվականին հրատարակում է «E Zhivindi Yag» (Կենդանի կրակ)։
Այժմ աշխատում է գնչու ուսանողների հետ Նոր Քոլեջում՝ Տորոնտոյի համալսարանում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն(չաշխատող հղում)
- Romano Kopachi, the site of Ronald Lee
- Learn Romani գիրք Արխիվացված 2008-02-24 Wayback Machine
- An interview