Ռոմեն Սիյաս

ֆուտբոլիստ

Ռոմեն Հանեմ Պոլ Սայիս (արաբ․՝ رومان غانم سايس, մարտի 26, 1990, Բյուր դե Պիաժ, Ֆրանսիա), մարոկկացի ֆուտբոլիստ, որը կարողանում է հանդես գալ և՛ պաշտպանի, և՛ կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոնի» կազմում, որի ավագն է, և Մարոկկոյի ազգային հավաքականում։

Football pictogram.svg
Ռոմեն Սայիս
արաբ․՝ رومان غانم سايس
Romain Saïss (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոմեն Հանեմ Պոլ Սայիս
Ազգությունը մարոկկացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1990(1990-03-26)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Բյուր դե Պիաժ, Ֆրանսիա
Հասակ 190 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 27
Պատանեկան կարիերա
2008-2010 Ֆրանսիա Օլիմպիկ Վալենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Ֆրանսիա Օլիմպիկ Վալենսե 13 (4)
2011-2013 Ֆրանսիա Կլերմոնտ 48 (1)
2013-2015 Ֆրանսիա Հավր 61 (3)
2015-2016 Ֆրանսիա Անժե 35 (2)
2016-ներկա Անգլիա Վուլվերհեմպտոն 162 (13)
Ազգային հավաքական
2012-ներկա Մարոկկո Մարոկկո 53 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 6, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 12, 2021

Սայիսը իր կարիերան սկսել է «Օլիմպիկ Վալենսե» ակումբում, այնուհետև հանդես եկել Լիգա 2-ը ներկայացնող «Հավր ՖԱ»-ի և «Կլերմոնի» կազմերում, շարունակել կարիերան «Անժե ՖԱ»-ում, որտեղից էլ 2016 թվականին տեղափոխվել է «Վուլվերհեմտոն»։

2012 թվականից հանդես է գալիս Մարոկկոյի հավաքականի կազմում, որի կազմում երկու անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների, ինչպես նաև ԱԱ 2018-ին։

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Սայիսը իր կարիերան սկսել է Ֆրանսիայի Չեմպիոնատ 3 դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիկ Վալենսե» ակումբի կազմում, որտեղ ստանում էր ամսական 500 եվրո աշխատավարձ։ 21 տարեկան հասակում նա կնքել է իր առաջին պրոֆսեիոնալ պայմանագիրը Լիգա 2-ում հանդես եկող «Կլերմոնտի» հետ[2]։

2013 թվականի հունիսին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հավր»՝ թիմի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր[3]։ Թիմի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռոմեն Սայիսը տեղափոխվեց Լիգա 1ը ներկայացնող «Անժե», որի հետ ևս կնքեց 2-ամյա պայմանագիր[4]։

«Վուլվերհեմտոն»Խմբագրել

2016 թվականի օգոստոսի 30-ին մարոկկացի ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական Չեմպիոնշիպում հանդես եկող «Վուլվերհեմպտոն»[5]։ Նա թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում իր դեբյուտը Ռոմենը նշել է սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղին, որն ավարտվել է «գայլերի» հաղթանակով՝ 2-0 հաշվով[6]։ Այդ խաղում նա հանդես էր գալիս Ջոնջո Շելվիի փոխարեն, ով որակազրկվել էր 5 խաղով և ենթարկվել 100 հազար եվրո տուգանքի Անգլիայի ֆուտբոլային միության կողմից[7]։ Անգլիական թիմի կազմում իր առաջին գոլը խփել է նույն ամսվա 30-ին «Բերտոն Ալբիոնի» դեմ կայացած խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[8]։

2017-18 մրցաշրջանի արդյուքներով «Վուլվերհեմպտոնը» նվաճեց Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում Սիյասը իր դեբյուտը նշել է 2018 թվականի սեպտեմբերի 22-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[9]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում առաջին անգամ մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս եկել նույն թվականի նոյեմբերի 30-ին «Կարդիֆ Սիթիի» դեմ խաղում[10]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով՝ «Կարդիֆի» հաղթանակով։ Իսկ դեկտեմբերի 28-ին ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը «Կրեյվեն քոթեջ» մարզադաշտում տեղի ունեցած «Ֆուլհեմի» դեմ խաղում(1-1)[11]։ 2019 թվականի փետրվարի 21-ին նա երկարաձգեց թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ[12]։

2019 թվականի հուլիսի 25-ին Ռոմեն Սիյասը առաջին անգամ մասնակցել է եվրագավաթային հանդիպման՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում տեղի ունեցած «Կրուսեյդերս ՖԱ»-ի դեմ խաղում[13]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ անգլիական թիմի հաղթանակով։ Հոկտեմբերի 24-ին ֆուտբոլիստը նաև խփել է իր առաջին գոլը այդ մրցաշարի խմբային փուլի շրջանակներում կայացած «Սլովան Բրատիսլավիա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում(2-1)[14]։

2021 թվականի մրտի 18-ին հայտարարվեց, որ Պրեմիեր Լիգայի 2020-21 մրցաշրջանի ընթացքում 20 մեկնարկային հանդիպում անցկացնելու շնորհիվ, կողմերն օգտվում են պայմանագրում առկա կետից և պայմանագիրը ավտոմատ երկարաձգում ևս մեկ տարով՝ մինչև 2022 թվականի հուլիսը[15]։

 
Ռոմեն Սիյասը Իսպանիայի հավաքականի դեմ խաղում

Միջազգային կարիերաԽմբագրել

Ռոմեն Սայիսը, որը ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, ունենալով մարոկկացի հայր և ֆրանսիացի մայր, որոշեց ներկայացնել Մարոկկոյի ազգային հավաքականը։ Ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի նոյեմբերին Տոգոյի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ մարոկկացիների պարտությամբ։

Սայիսը հավաքականի կազմում մասնակցել է 2017 թվականին Գաբոնում անցկացվող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը՝ օգնելով հավաքականին հասնել մինչև 1/4 եզրափակիչ։ Հավաքականի կազմում իր առաջին գոլն էլ նա խփել է առաջնության շրջանակներում տեղի ունեցած Տոգոյի հավաքականի դեմ խաղում(3-1)[16]։

2018 թվականի հունիսի Ռոմեն Սիյասը ընդգրկվել է Ռուսաստանում կայանալիք ԱԱ 2018-ին պատրաստվող Մարոկկոյի հավաքականի կազմում[17], իսկ առաջնության շրջանակներում մասնակցել է խմբային փուլի Իրանի և Իսպանիայի հավաքականների դեմ հանդիպումներին։

2019 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո, որտեղ Մարոկկոյի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, Ռոմենը դարձավ Մարոկկոյի հավաքականի ավագ[18]։

Անձնական կյանքԽմբագրել

Սիյասը մուսուլմանական կրոնի հետևորդ է[19]։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Դիվզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Օլիմպիկ Վալենսե 2010–11 Չեմպիոնատ 2 13 4 0 0 13 4
Արդյունք 13 4 0 0 13 4
Կլերմոնտ 2011–12 Լիգա 2 17 1 1 0 0 0 18 1
2012–13 31 0 0 0 2 0 33 0
Արդյունք 48 1 1 0 2 0 51 1
Հավր 2013–14 Լիգա 2 27 1 0 0 1 0 28 1
2014–15 34 2 1 0 1 0 36 2
Արդյունք 61 3 1 0 2 0 64 3
Անժե 2015–16 Լիգա 1 35 2 1 0 1 0 37 2
Արդյունք 35 2 1 0 1 0 37 2
Վուլվերհեմտոն 2016-17 Չեմպիոնշիպ 24 0 1 0 0 0 25 0
2017-18 42 4 1 0 1 0 44 4
2018-19 Պրեմիեր Լիգա 19 2 5 0 2 0 26 2
2019-20 33 2 2 0 0 0 14 1 49 3
2020-21 27 3 2 0 1 0 30 3
2021-22 18 2 0 0 1 1 19 3
Արդյունք 163 13 11 0 5 1 14 1 193 15
Կարիերայի արդյունք 320 24 14 0 10 1 14 1 357 26

ՄիջազգայինԽմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Մարոկկո 2012 1 0
2013 0 0
2014 0 0
2015 0 0
2016 7 0
2017 13 1
2018 11 0
2019 9 0
2020 3 0
2021 9 0
Արդյունք 53 1

Միջազգային գոլերԽմբագրել

No. Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Մրցաշար
1. հունվարի 20, 2017 «Ստադե Օյեմ», Օյեմ, Գաբոն   Տոգո 2–1 3–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2017

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  • Չեմպիոնշիպի չեմպիոն - 2017-18

ԱնհատականԽմբագրել

  • «Անժե ՖԱ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2016

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Masi Joseph (7 April 2019)։ «Big Interview: Wolves' Romain Saiss washed pots, now he is dreaming of lifting the FA Cup»։ Express & Star։ Վերցված է 12 May 2020 
  3. «Romain Saïss au HAC pour 2 ans» [Romain Saïss to HAC for 2 years] (ֆրանսերեն)։ Le Havre AC։ 27 June 2013։ Վերցված է 12 May 2020 
  4. «Romain Saïss signe deux ans à Angers» [Romain Saïss signs for two years at Angers]։ L'Equipe (ֆրանսերեն)։ 3 July 2015։ Վերցված է 23 August 2016 
  5. «Romain Saiss: Wolves sign Angers midfielder for undisclosed fee»։ BBC Sport։ 30 August 2016 
  6. «Newcastle 0–2 Wolves»։ BBC Sport։ 17 September 2016 
  7. «FA reveals reasons for racial abuse ban for Newcastle's Jonjo Shelvey»։ The Guardian։ Press Association։ 23 December 2016։ Վերցված է 12 May 2020 
  8. «Burton Albion 0–4 Wolverhampton Wanderers»։ BBC Sport։ 30 September 2017 
  9. Bysouth Alex (22 September 2018)։ «Manchester United 1–1 Wolves: Joao Moutinho earns visitors draw at Old Trafford»։ BBC Sport։ Վերցված է 22 February 2019 
  10. Pritchard Dafydd (30 November 2018)։ «Cardiff City 2–1 Wolverhampton Wanderers»։ BBC Sport։ Վերցված է 22 February 2019 
  11. Skelton Jack (26 December 2018)։ «Fulham 1–1 Wolves: Aleksandar Mitrovic 'wants to cry' after missing chances in draw»։ BBC Sport 
  12. Hatfield Luke (21 February 2019)։ «Romain Saiss signs new Wolves deal»։ Express & Star։ Վերցված է 22 February 2019 
  13. «Europa League: Wolves beat gritty Crusaders 2–0 on European return»։ BBC Sport։ 25 July 2019։ Վերցված է 25 October 2019 
  14. Johnston Neil (24 October 2019)։ «Slovan Bratislava 1–2 Wolves: Raul Jimenez hits winner in Europa League»։ BBC Sport։ Վերցված է 25 October 2019 
  15. Edwards Joe (18 March 2021)։ «Exclusive: Wolves' Romain Saiss earns one-year contract extension»։ Express & Star։ Վերցված է 3 May 2021 
  16. «Morocco fight back to beat Togo and keep Africa Cup of Nations hopes alive»։ The Guardian։ Reuters։ 20 January 2017։ Վերցված է 12 May 2020 
  17. «Morocco announce 23-man World Cup squad»։ African Football։ 4 June 2018։ Վերցված է 22 February 2019 
  18. Boyle Paul (27 December 2019)։ «Romain Saïss: 'Nuno does a fantastic job. It's normal other teams want him'»։ The Guardian։ Վերցված է 13 May 2020 
  19. Edwards Joe (24 April 2020)։ «Hard to be home alone admits Wolves' Romain Saiss»։ Express & Star։ Վերցված է 13 May 2020 

Արտաքին հղումներԽմբագրել