Ռոման (ռումիներեն՝ Roman), քաղաք Ռումինիայի Նյամց ժուդեցում։
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների` Ռոման մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 70 665 մարդ[2]։ Սա ժուդեցի` մեծությամբ երկրորդ քաղաքն է` Պիատրա-Նյամց քաղաքից հետո, որը Նյամց ժուդեցի վարչական կենտրոնն է։
Ռոման քաղաքը գտնվում է Նյամց ժուդեցում (գավառում)` Արևմտյան Մոլդովայի պատմական շրջանի հյուսիսում` Պիատրա-Նյամց քաղաքից 46 կմ հեռավորության վրա։
- Միրոն Կոստին (ռումիներեն՝ Miron Costin, 1633-1691), մոլդովացի տարեգիր, պոետ և քաղաքական գործիչ։
- Միհայիլ Ժորա (1891-1971), ռումինացի դիրիժոր։
- Իոն Ստրատ (1836-1879), ռումինացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, մանկավարժ, Յասիի Ալեքսանդր Յոհան Կուզի անվան համալսարանի ռեկտոր։
- Սերջիու Չելիբիդակե (1912-1996), ռումինական ծագմամբ գերմանացի դիրիժոր։
- Վիորիկա Ագարիչ (1886-1979), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր խաչի բաժանմունքի նախագահը Ռոմանում. հրեաների փրկության համար դասվել է Աշխարհի արդարակյացներին։
- Լևոն Միրախորյան (1895-1978), ռումինահայ նյարդահոգեբույժ, պարահոգեբան։