Վիորիկա Ագարիչ
Վիորիկա Ագարիչ(ռումիներեն՝ Viorica Agarici, փետրվարի 24, 1886[1] - փետրվարի 18, 1979, Բուխարեստ, Ռումինիա), Կարմիր խաչի մասնաճյուղի նախագահ Ռումինիայի Ռոման քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Քաղաքի հրեական բնակչության պաշտպանության համար Յադ Վաշեմի կենտրոնի կողմից դասվել է աշխարհի արդարակյացների շարքում[2][3][4]։
Վիորիկա Ագարիչ ռումիներեն՝ Viorica Agarici | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1886[1] |
Մահացել է | փետրվարի 18, 1979 (92 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Գերեզման | Բելլու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | բուժքույր |
Ամուսին | Ioan C. Agarici? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎիորիկա Ագարիչը (ի ծնե անունը՝ Վիորիկա Մարիա Եկատերինա Անա Վասեսկու) եղել է Ռոմանի քաղաքապետի դուստրը։
Պատերազմի տարիներին Ագարիչն աշխատել է Ռոմանի հիվանդանոցում՝ խնամելով վիրավորներին ռումինական բանակի արևելյան ճակատում։ 1941 թվականի հուլիսի 2-ի գիշերը նա լսել է, որ գնացք է անցնելու Ռոմանով՝ Յասիի կոտորածից փրկված հրեաներին տեղափոխելով Կելերաշի։ Գնացքի ուղևորներին սնունդ կամ ջուր չեն տվել[3][5], ինչպես նաև արգելել են գնացքից դուրս գալու նրանց փորձերը։ Գնացքը, որին ուղեկցել են ժանդարմները, ոչ պաշտոնապես կոչվել է «մահվան գնացք»։ Չնայած նրան, որ սովորական պայմաններում Յասիից մինչև Ռոման հասնելը տևել է երկու ժամ, «մահվան գնացքը» կանգ է առել կայարաններում և նույնիսկ երբեմն գնացել է ետ, այդ պատճառով տվյալ ճանապարհը անցել է մի քանի օրում։ Ուղևորների մի մասը մահացել է։
Օգտագործելով Կարմիր Խաչի բաժանմունքի ղեկավարի իր ծառայողական դիրքը՝ Ագարիչը կարողացել է հասել ուղևորների մոտ և ստացել է նրանց սնունդ, ջուր, լվացվելու հնարավորություն տալու և դիակները վերցնելու թույլտվություն[3][6]։ Այդ պատճառով գնացքը մեկ օր մնացել է Ռոմանում։ Գործողությունը կատարվել է Ռումինիայի Կարմիր խաչի և Ռոմանի հրեա կամավորների ուժերով։ Հաղորդագրություններից մեկի համաձայն՝ իշխանության ներկայացուցիչ գնդապետ Էրակլիդեն Ագարիչին թույլտվություն է տվել՝ հարգելով նրա հերոս որդուն[5]։ Հուլիսի 4-ին բոլոր բանտարկյալները տեղափոխվել են մեկ այլ գնացք, որտեղ նրանք կրկին սնունդ և ջուր են ստացել։ Ձերբակալված և Յասիում գնացք նստեցված 2530 մարդկանցից 1011-ը հասել են Կելերաշի[5][6]։
Վիորիկա Ագարիչի գործողությունները ծայրահեղ դժգոհություն են առաջացրել Ռոմանի ռումինացի բնակչության շրջանում, նա զրկվել է աշխատանքից և ստիպված է եղել տեղափոխվել Բուխարեստ։
Վիորիկայի որդին՝ Հորիա Ագարիչը, հայտնի ռումինացի օդաչու է, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է էսկադրիլիայի հրամանատար։
Ճանաչում և հիշատակ
խմբագրելՎիորիկա Ագարիչի մահվանից չորս տարի անց՝ 1983 թվականի հունվարի 3-ին, Իսրայելի աղետի և հերոսության «Յադ Վաշեմ» ինստիտուտը նրան ճանաչել է որպես աշխարհի արդարակյաց[7]։ Ռոմանի երկաթուղային կայարանում տեղադրված է նրա կիսանդրին և հուշատախտակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 The Righteous Among the Nations Database
- ↑ Final Report, p.303
- ↑ 3,0 3,1 3,2 Eva Galambos, «Pentru prima dată, Comunitatea Evreilor din Roman a comemorat victimele „Trenului Morţii“» Արխիվացված 2011-06-13 Wayback Machine, in Realitatea Evreiască, Nr.233-234, June-July 2005, p.4
- ↑ Petre Iancu, «„Drept între Popoare“» Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, in Dilema Veche, October 7, 2005
- ↑ 5,0 5,1 5,2 Ion C. Butnaru, Waiting for Jerusalem: Surviving the Holocaust in Romania, Praeger/Greenwood, Westport, 1993, p.204
- ↑ 6,0 6,1 David Cesarani, Holocaust: Critical Concepts in Historical Studies, Routledge, London, 2004, p.498-499
- ↑ «The International School for Holocaust Studies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Ciobanu, Daniel, Note la genealogia familiei Agarici În: Arhiva genealogică, an V(X), nr. 3-4, Iași,1998
- Ungureanu, Ioan, Familia Agarici. Genealogii, fapte, destine În: Carpica, An. 32, Ed. Documentis, Iași, 2003 p. 225—244
- Ungureanu, Ioan, Comuna Dămienești de pe Siretul Mijlociu: pagini de istorie, Magic Print, Onești, 2011 p. 325
- Ștefan Ciudin, Contribuția lui Ioan C. Agarici la dezvoltarea învățământului agricol din județul Vaslui În: Acta Moldaviae Meridionalis, XXII—XXIV, vol.II, Vaslui, 2001—2003 p. 921