Լևոն Միրախորյան
Լևոն Մանվելի Միրախորյան (նոյեմբերի 17, 1895[1], Ռոման, Ռումինիա[1] - օգոստոսի 8, 1978[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), ռումինահայ նյարդահոգեբույժ, պարահոգեբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1925), պրոֆեսոր (1930)։
Ծնվել է | նոյեմբերի 17, 1895[1] |
---|---|
Ծննդավայր | Ռոման, Ռումինիա[1] |
Մահացել է | օգոստոսի 8, 1978[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա[1] |
Քաղաքացիություն | Ռումինիայի թագավորություն և Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բաբեշ-Բոլյաի համալսարան (1922)[1] |
Մասնագիտություն | նյարդահոգեբույժ և պարահոգեբան |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1925) |
Ծնողներ | հայր՝ Մանուել Միրախորյան[1] |
Մանուել Միրախորյանի որդին։
Կենսագրություն
խմբագրել1922 թվականին ավարտել է Կլուժի համալսարանի բժշկական ֆակուլտետը, եղել տեղի նյարդային հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր։ 1926 թվականին Կլուժում հիմնել է հոգեբանության և պարահոգեբանության ռումինական ազգային ընկերություն, որի նախագահն է եղել մինչև 1944 թվականը։ Գիտական աշխատանքները վերաբերում են հեռազգայության, ներշնչման, հիպնոսի, հեռաանզգայացման և կատալեպսիայի երևույթների ուսումնասիրություններին, դրանց մեթոդներով նյարդահոգեկան և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման ու բուժման հարցերին։ Եղել է արտասահմանյան (Փարիզ, Լոնդոն և այլն) հոգեբանական և պարահոգեբանական ընկերությունների անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 614)։ |