Ռոզա Ֆրիդման
Ռոզա Դայրեքթոր Ֆրիդման (անգլ.՝ Rose Director Friedman, դեկտեմբեր 1911, Ստարիյ Չարտորիսկ (գյուղ, Մանևիչի շրջան), Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 2009[1], Դեյվիս, Յոլո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ Հայտնի տնտեսագետ Ահարոն Դայրեքթորի (1901–2004) քույրը և Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանի կինը (1912–2006)[4]:
Ռոզա Ֆրիդման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբեր 1911 |
Ծննդավայր | Ստարիյ Չարտորիսկ (գյուղ, Մանևիչի շրջան), Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 18, 2009[1] (97 տարեկան) |
Մահվան վայր | Դեյվիս, Յոլո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Ռիդ քոլեջ |
Մասնագիտություն | տնտեսագետ և գրող |
Ամուսին | Միլթոն Ֆրիդմեն[2][3] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Դեվիդ Ֆրիդման և Jan Martel? |
Կենսագրություն Խմբագրել
Ռոզա Դայրեքթոր Ֆրիդմանը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերին Ստարի Չարտորիյսկ գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Վոլինի շրջանի Մանևիչի շրջան)։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթվի մասին տվյալները բացակայում են։ 1913 թվականին նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ[5]։ Ֆրիդմանը սովորել է Չիկագոյի համալսարանի Ռիդ քոլեջում, որտեղ եղել է Ֆրենկ Նայթի ասպիրանտը։ Նա ամուսնու հետ միասին «Ռոզա և Միլթոն Ֆրիդման» հիմնադրամի հիմնադիրն է[6]։ Հետագայում աշխատել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում։
Անձնական կյանք Խմբագրել
Ռոզա Ֆրիդմանը 1938 թվականից ամուսնացած է Միլթոն Ֆրիդմանի հետ[7]։ Ռոզա և Միլթոն Ֆրիդմանները ունեցել են երկու երեխա՝ դուստրը Ջանեթը և որդին Դեյվիդը։
Մահ Խմբագրել
Ռոզա Դայրեքթոր Ֆրիդմանը մահացել է 2009 թվականի օգոստոսի 18-ին 98 տարեկան հասակում Կալիֆոռնիայի Դևիս քաղաքում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր։
Հիմնական աշխատություններ Խմբագրել
- «Կապիտալիզմ և ազատություն» (անգլ.՝ Capitalism and Freedom), 1962 թվական, Մ. Ֆրիդմանի համահեղինակությամբ։
- «Աղքատություն. սահմանում և հեռանկար», 1965 թվական։
- «Ընտրության ազատություն» (անգլ.՝ Free to Choose), 1980 թվական, Մ. Ֆրիդմանի հետ համահեղինակ
- «Միլթոն և Ռոզա Ֆրիդման. երկու երջանիկ մարդիկ»[8], (անգլ.՝ Milton and Rose D. Friedman, Two Lucky People), 1998 թվական, Ֆրիդմանի հետ համագործակցությամբ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.bloomberg.com/apps/news?pid=20601087&sid=aCLbgqpnozjg
- ↑ http://hoohila.stanford.edu/friedman/MF_bio.php
- ↑ Weber B. Rose Friedman, Economist and Collaborator, Dies at 98 / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2009. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Rose Friedman, Distinguished Economist, dies // The University of Chicago official site, August 18, 2009 Archived August 23, 2009, at the Wayback Machine..(անգլ.) — 19.08.2009.
- ↑ Weber Bruce (2009-08-19)։ «Rose Friedman, Economist and Collaborator, Dies at 98» (en-US)։ Վերցված է 2022-05-20
- ↑ «Rose Friedman»։ www.c-span.org։ Վերցված է 2022-05-20
- ↑ Jensen T. Rose Friedman, 1910—2009: Economist who wrote books and devised policies with husband — economist Milton Friedman // Chicago Tribune, August 19, 2009.(անգլ.) — 19.08.2009.
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2022-05-20
Արտաքին հղումներ Խմբագրել
- Сайт Фонда М. и Р. Фридман
- «EdChoice»։ EdChoice (en-US)։ Վերցված է 2022-05-20
- Sorman Guy, editor a City Journal contributing, Books Is the Author of Numerous, Br Including the, Lie -new Economics Does Not (2015-12-23)։ «In Memoriam: Rose Friedman»։ City Journal (անգլերեն)։ Վերցված է 2022-05-20