Ռոզաննա Բար, առավել հայտնի է որպես պարզապես Ռոզաննա (անգլ.՝ Roseanne Barr, նոյեմբերի 3, 1952(1952-11-03)[1][2][3], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, հումորիստ, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր և 2012 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Խաղաղության և ազատության կուսակցությունից։

Ռոզաննա Բար
անգլ.՝ Roseanne Barr
Ծնվել էնոյեմբերի 3, 1952(1952-11-03)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4]
ԿրթությունԱրևելյան ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհրեա
Կրոնհուդայականություն
Մասնագիտացումհեռուստատեսային դերասանուհի, գրող, բլոգեր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, քաղաքական գործիչ, ձայնային դերասանուհի, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինTom Arnold?
Պարգևներ
IMDbID ID 0001683
roseanneworld.com

Կենսագրություն խմբագրել

Բարն իր կարիերան սկսել է ելույթ ունենալով Սթենդ ափ շոուներում, իսկ 1988 թվականին թողարկել է իր «Ռոզաննա» սիթքոմը։ Շոուն հաջողություն է ունեցել և տևել է ինը եթերաշրջան՝ 1988-1997 թվականներին։ Շոուում կատարած իր աշխատանքի համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2002 թվականին «Ռոզաննա» սիթքոմը «Բոլոր ժամանակների հիսուն մեծագույն հեռուստաշոուներ»-ի ցուցակում զբաղեցրել է 35-րդ տեղը[6]։

1997 թվականին՝ իր սերիալի ավարտից հետո, 1998 թվականին նա թողարկել է իր սեփական «The Roseanne Show» թոք-շոուն, որը ավարտել է 2000 թվականին, իսկ դրանից հետո թողարկել է այնպիսի շոուներ, ինչպիսիք են «The Real Roseanne Show»-ը (2003) և «Roseanne’s Nuts»-ը (2011)։

Տարիների ընթացքում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանան» (1989), «Ո՞վ էլ ասեր 2» (1990), «Ֆրեդին մահացած է։ Վերջին մղձավանջը» (1991), «Նույնիսկ կովբոյ աղջիկներն են երբեմն տխրում» (1993), «Հուսահատությունը դեմքին» (1995), ինչպես նաև մասնակցել է «Սմբակներով մի խփիր» (2004) ֆիլմի հնչյունավորմանը։ 1991-1994 թվականներին հրավիրված աստղ է եղել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հանրաճանաչ շոուում։

1992 թվականին Բարը Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է սեփական աստղին[7]։

1998 թվականին նրա քաշը գերազանցել է 165 կգ-ը և Ռոզաննան ստիպված է եղել համաձայել ստամոքսի շունտավորման վիրահատությանը, որի արդյունքում նիհարել է ավելի քան 100 կգ[8][9]։

Բարը ազգությամբ հրեա է, որի նախնիները Լեհաստանից, Ռուսաստանից և Ավստրո-Հունգարիայից են[10][11]։

2012 թվականի հունվարի վերջին փաստաթղթերը ներկայացրել է Կանաչների կուսակցությանը՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար[12]։ Արդյունքում մասնակցել է Խաղաղության և ազատության ձախ կուսակցության մրցույթին և ընտրություններում զբաղեցրել է վեցերորդ տեղը[13]։ Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջադրումից հետո շատերի համար անսպասելիորեն սկսել է աջակցել նրան, ինչպես նաև մի շարք աջ կոնսպիրոլոգիական տեսությունների։

2018 թվականին Ռոզաննայի ռասիստական թվիթը ազգային սկանդալ է առաջացրել և հանգեցրել է նրա շոուի չեղարկմանը։ Նա դա անվանել է վատ կատակ[14]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. https://www.yahoo.com/entertainment/roseanne-barr-tiffany-haddish-chadwick-boseman-time-100-172427736.html
  6. «TV Guide Names Top 50 Shows — CBS News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. Roseanne — Awards
  8. «Roseanne Barr: The secret behind my 14st weight loss | Celebrity Diets | Now Magazine». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. RRoseanne Barr Looks Better Than Ever After a Drastic Weight Loss — See Her Before and After Pics!
  10. The Family Tree of Roseanne Barr Արխիվացված 2011-02-03 Wayback Machine
  11. Roseanne Shares Secrets and Jibes | L.A. Woman | Jewish Journal
  12. «На пост президента США хочет баллотироваться комедийная актриса». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  13. Sieczkowski, Cavan. Roseanne Barr Places 5th In Presidential Election. Huffington Post. 2012-11-07. Retrieved 2012-11-07.
  14. Roseanne blames racist tweet on sleeping pills — BBC News
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզաննա Բար» հոդվածին։