Կանաչների կուսակցություն (ԱՄՆ)

Կանաչների կուսակցություն (անգլ.՝ Green Party United States), ԱՄՆ քաղաքական կուսակցություն։ Հիմնադրման պաշտոնական ժամանակ պետք է ընդունել 2001 թվականը, երբ միավորվեցին կամավորական ԱՄՆ կանաչների կուսակցությունները և կազմակերպությունները։ Սակայն քանի որ այդ կուսակցությունների թեկնածուները առավել վաղ մասնակցել էին 1996 թվականի և 2000 թվականի նախագահական ընտրություններին, կուսակցության ոչ պաշտոնական ձևավորումը համարվում է 1984 կամ 1991 թվականը։

Կանաչների կուսակցություն
անգլ.՝ Green Party of the United States
Изображение логотипа
Տեսակgreen party?
Երկիր ԱՄՆ
ԱռաջնորդՏես Ղեկավար կոմիտե
ՀիմնադիրHowie Hawkins?
Հիմնադրվածապրիլ 2001
ԳաղափարախոսությունԿանաչ քաղաքականություն, eco-socialism?, հակակապիտալիզմ, սոցիալ-ժողովրդավարություն և progressivism in the United States?
Քաղաքական հայացքձախ ուժեր
Պաշտոնական գույն(եր)կանաչ
ՇտաբՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Միջազգային պատկանելությունՀյուսիսային և Հարավային Ամերիկայի Կանաչների կուսակցության դաշնություն
Կայքgp.org
 Green Party (United States) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

ԱՄՆ-ում կանաչների առաջին կուսակցությունը ստեղծվել է 1980 թվականին։ Առավել մեծ հաջողության «կանաչները» հասել են 2000 թվականի նախագահական ընտրություններին, երբ «կանաչների» կուսակցության առաջադրած իրավաբան և ակտիվիստ Ռալֆ Նեյդերը հավաքեց 2 883 105 ձայն (գրեթե 2,7 %)։ 2001 թվականին Նեյդերի կողմնակիցները՝ ԱՄՆ «կանաչների» տարբեր կուսակցություններից և կազմակերպություններից, միավորվեցին՝ կազմելով Միացյալ Նահանգների «կանաչների» կուսակցությունը (անգլ.՝ Green Party of the United States), որը ներկայումս «կանաչների» հիմնական ազգային կուսակցույունն է երկրում։

Ballot Access News-ի տվյալների համաձայն՝ «կանաչները»ԱՄՆ երրորդ կուսակցությունների թվում երկրորդն են։ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ գրանցված կողմնակիցների թիվը կազմում է 250 682 ընտրող (գրանցված ընտրողների ողջ թվի 0,24 %-ը)[1]։ 2016 թվականի փետրվարի դրությամբ՝ գրանցված կողմնակիցների թիվը պակասել է՝ հասնելով մինչև 242 023 մարդ (0,24 %)։ 2016 թվականի տվյալներով ավելի քան 130 «կանաչներ» ընտրական պաշտոններ են զբաղեցնում ԱՄՆ ողջ տարածքով, սակայն հիմնականում տեղական մակարդակում են, բացի այդ՝ նրանց մեծ մասը քվեարկությունները հաղթել են որպես անկուսակցականներ։ Հիմնադրման պահից սկսած՝ կուսակցության ավելի քան 1000 անդամներ հաջողության են հասել ընտրությունների ժամանակ[2]։

Քաղաքական ծրագիր խմբագրել

Ունեն ձախակենտրոն հայացքներ՝ հիմնված «կանաչ քաղաքականության», սոցիալ դեմոկրատիայի, պոպուլիզմի և պրոգրեսիվիզմի վրա։ Չնայած միջկուսակցական հակասություններին՝ կուսակցությունը հանդես է գալիս[3].

  • շրջակա միջավայրի պահպանության կողմնակից,
  • սոցիալական արդարության կողմնակից,
  • պացիֆիստական արտաքին քաղաքականության կողմնակից,
  • ոչ աստիճանակարգային մասնակցողական դեմոկրատիայի կողմնակից,
  • ողջ աշխարհում աբորտների օրինականացման կողմնակից,
  • միասեռ ամուսնությունների կողմնակից,
  • քաղաքացիների սեփական զենքերի պետական վերահսկողության կողմնակից,
  • ընդդեմ բռնության,
  • իշխանության մարմինների ապակենտրոնացման կողմնակից,
  • հասարակական տնտեսության կողմնակից,
  • ֆեմինիզմի կողմնակից։

Ղեկավար կոմիտե խմբագրել

Կուսակցությունը միանձնյա կառավարող չունի. այն գլխավորում են 7 համաղեկավարներ, 2010 թվականի դեկտեմբերի տվյալներով նրանք են՝ Թերեզա Էլ Ամինը, Մայք Ֆայնշթեյնը, Ֆարհին Հաքիմը, Ջուլի Ջեյքոբսոնը, Ջեյսոն Նաբիվեյնսը, Դևիդ Սթրենդը, Քրեյգ Թորսենը։

Մասնակցություն նախագահական ընտրություններին խմբագրել

Տարեթիվ Նախագահի թեկնածու Փոխնախագահի թեկնածու Ստացած ձայներ մեծացումներ/փոքրացումներ %
1996 Ռալֆ Նեյդեր Վայնոնա ԼաԴակ 685 128  
2000 Ռալֆ Նեյդեր Վայնոնա ԼաԴակ 2 882 000   320,6
2004 Դևիդ Քոբ Փոթ ԼաՄարթ 119 859   95,8
2008 Սինտիա Մաքքինի Ռոզա Կլեմենտե 161 195   34,5
2012 Ջիլ Սթայն Շերի Հոնքալա 468 907   190,9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ballot Access News. October 2012 registration totals. December 1, 2012. Volume 28, Number 7
  2. GP.org: Featured Green Officeholders Արխիվացված 2016-09-07 Wayback Machine (անգլ.)
  3. «Օգտագործվել է «Երրորդ կուսակցությունների և նրանց թեկնածուների դիտարկում 2008 թվականի նախագահական ընտրություններում» նյութը».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչների կուսակցություն (ԱՄՆ)» հոդվածին։