Ռոբերտ Լերոյ Ջոնսոն (անգլ.՝ Robert Leroy Johnson, մայիսի 8, 1911(1911-05-08)[1][2], Hazlehurst, Միսսիսիպի, ԱՄՆ - օգոստոսի 16, 1938(1938-08-16)[1][3], Greenwood, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, կիթառահար և երգահան, 20-րդ դարի ամենահայտնի բլյուզմեններից մեկը։ Նա նույնքան հայտնի բլյուզմեն Ռոբերտ Լոկվուդի խորթ հայրն է։

Ռոբերտ Ջոնսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Robert Leroy Johnson
Ծնվել էմայիսի 8, 1911(1911-05-08)[1][2]
Hazlehurst, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1938(1938-08-16)[1][3] (27 տարեկան)
Greenwood, Միսսիսիպի, ԱՄՆ
Գերեզմանանհայտ
ԺանրերDelta blues?, բլյուզ և country blues?
Մասնագիտությունկիթառահար, blues singer, հեղինակ-կատարող և փողոցային կատարող
Գործիքներկիթառ և վոկալ[4]
ԼեյբլColumbia Records
Պարգևներ
 Robert Johnson (musician) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1930 թվականին հայտնի բլյուզմեններ Սոն Հաուսի և Վիլի Բրաունի հետ ծանոթությունից հետո Ռոբերտ Ջոնսոնը փորձել է բլյուզ ոճով կիթառ նվագելուն տիրապետել, որպեսզի ընկերների հետ կարողանա ելույթներ ունենալ։ Սակայն այդ արվեստը նրան մեծ դժվարությամբ էր տրվում։ Ռոբերտը որոշ ժամանակով բաժանվել էր իր ընկերներից և անհետացել, իսկ երբ նա կրկին հայտնվեց 1931 թվականին, նրա հմտությունների մակարդակը մի քանի անգամ աճել էր։ Այդ առթիվ Ջոնսոնը մի պատմություն է պատմել, որ կա ինչ-որ կախարդական խաչմերուկ, որտեղ նա սատանայի հետ գործարք է կատարել բլյուզ նվագել կարողանալու դիմաց։

 
«Խաչմերուկը», որտեղ Ռոբերտ Ջոնսոնը իբրև վաճառել է իր հոգին բլյուզին տիրապետելու դիմաց։ Սա ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգի Կլարկսդեյլի 61 և 49 ճանապարհների խաչմերուկն է։

Իր ամենհայտնի «Me and the Devil Blues», «Hellhound on My Trail» և «Cross Road Blues» երգերում նա անմիջականորեն հիշատակում է այդ մասին[5]։ Այս ստեղծագործությունները ազդեցություն են ունեցել ինչպես Ջոնսոնի ժամանակակիցներ (Հոլին Վուլֆ, Մադի Ուոթերս, Ջեյմս Էլմոր), այնպես էլ ավելի ուշ ժամանակների ռոք–կատարողների (Էրիկ Կլեպտոն, Ջիմի Հենդրիքս, Քիթ Ռիչարդս, Ջիմի Փեյջ) վրա[5]։

Ռոբերտ Լերոյ Ջոնսոնը մահացել է 1938 թվականի օգոստոսի 16–ին[6]։ 1968 թվականին գտնված վկայականում Ջեյմսի մահվան պատճառը նշված է սիֆիլիսը[7]։ Այնուամենայնիվ գոյություն ունի նաև «ռոմանտիկ» մի լեգենդ, ըստ որի՝ Ջոնսոնին թունավորել է նրա խանդոտ կինը։ Վերջինս ավելի լավ է հնչում, քան մահը ճանապարհի կեսին վեներական հիվանդության պատճառով[8]։ Նրա մահվան տեղը երկար ժամանակ են փնտրել։ Այժմ ենթադրվում է, որ նա թաղված է Միսսիսիպի նահանգի Գրինվուդ քաղաքի եկեղեցու կողքի ծառի տակ[9]։

1938 թվականի օգոստոսի 16–ին Ռոուզի Էսկրիջ անունով մի աղջիկ տեսել է, թե ինչպես են իր ամուսինը և այլ մարդիկ թաղել անծանոթ մի տղամարդու Գրիվուդի եկեղեցու մոտ տնկված ծառի արմատների տակ, իսկ հենց Ջոնսոնի ընկերը՝ Հանիբոյ Էդվարդսը պատմել է, որ երաժշտին թաղել են «3 Forks Juke Join» ակումբից 1600 մետր հեռավորության վրա։ Այդտեղ նրանք միասին այդ երեկո նվագել են[10]։

Ջոնսոնի սկավառակագրությունը մեծ է և այն հնարավոր չէ հաշվել, քանի որ իր կյանքի օրոք նա ոչ մի ալբոմ չի ձայնագրել, իսկ նրա մահից հետո ձայնագրման ընկերությունները երաժշտի ժառանգությունը կազմել են իրենց հայեցողությամբ։

Ազդեցություն

խմբագրել

Ռոբերտ Ջոնսոնի երգերը կատարել են Էրիկ Կլեպտոնը, Լեդ Զեփելինը, Ռայ Կուդերը, The Rolling Stones–ը, The Doors–ը, Բոբ Դիլանը, Grateful Dead–ը, Ջոն Մեյոլը, Փիթեր Գրինը, Էլիսոն Լյուտերը, Red Hot Chili Peppers–ը, The White Stripes–ը, Փաթի Սմիթը և ուրիշներ։

Ռոբերտ Ջոնսոնին նվիրվել են մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնցից են «Ռոբերտ Ջոնսոնի փնտրտուքներում» (1991), ««Լսո՞ւմ ես, քամին է ոռնում» Ռոբերտ Ջոնսոնի կյանքը և երաժշտությունը» (1997) և մեկ գեղարվեստական ֆիլմ՝ Ուոլտեր Հիլի «Խաչմերուկ»-ը (1986)։ Ջոնսոնը նաև դարձել է Թոմի Ջոնսոնի կերպարի ոգեշնչումը, որին մարմնավորել է բլյուզմեն Կրիս Թոմաս Քինգը Կոեն եղբայրների «Օ՜, որտեղ ես դու, եղբա՛յր» (2000)։

2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ռոբերտ Ջոնսոնին դասել է իր «Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարների» ցանկի հինգերորդ տեղում։

«Ես, սատանան և Բլյուզը» մանգայի գլխավոր հերոսը «Գերբնական» հեռուստասերալի եթերաշրջաններից մեկի դերակատարն է (2-րդ եթերաշրջան, 8-րդ սերիա, «Բլյուզ խաչմերուկի վրա»)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  4. Montreux Jazz Festival Database
  5. 5,0 5,1 Пол Роланд Рок и поп / пер. с англ. О. Максименко. — Фаир-Пресс, 2003. — (Грандиозный мир). — 5000 экз. — ISBN 5-8183-0454-X
  6. «'Brother Robert' Reveals True Story Of Growing Up With Blues Legend Robert Johnson». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «The Not-So-Mysterious Missing Grave of Blues Legend Robert Johnson». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. Devil Had Nothing to Do With It
  9. «Robert Johnson's Grave Little Zion Church Greenwood, Mississippi». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Найдено место, где похоронен Роберт Джонсон». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել