Պատրիցիա Լի Սմիթ (անգլ.՝ Patricia Lee Smith, դեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4] և ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի և բանաստեղծուհի։ Պաթի Սմիթին ընդունված է կոչել «փանկ ռոքի կնաքամայր»[9], մասամբ ի շնորհիվ նրա «Horses» անդրանիկ ալբոմի, որը կարևոր դեր խաղաց այս ժանրի ձևավորման մեջ։ Փաթի Սմիթի ամենաճանաչված երգը՝«Because the Night»-ը գրվեց Բրյուս Սպրինգսթինի հետ համատեղ և բարձրացավ Billboard Hot 100 շքերթի քսանյակ։ 2005 թվական Սմիթը պարգևատրվեց արվեստների և գրականության ֆրանսիական շքանշանով, իսկ 2007 թվականին նրա անունը մտավ Ռոքնռոլի փառքի սրահ[10]։

Փաթի Սմիթ
Ի ծնե անունանգլ.՝ Patricia Lee
Ծնվել էդեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1][2][3][…] (77 տարեկան)
Չիկագո, Իլինոյս[4] կամ ԱՄՆ[5]
Երկիր ԱՄՆ[6]
Ժանրերռոք, պրոտո փանկ[7], Պոստ փանկ և արտ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծուհի, վիզուալ արտիստ, իրավապաշտպան, գրող, կիթառահար, երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, գծանկարիչ, լուսանկարիչ, performance artist, ստուդիական երաժիշտ, ռոք երգիչ և ռոք երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ[7], կլառնետ[7] և վոկալ[7]
ԼեյբլԱրիստայի Գրառումները և Columbia Records
ԿրթությունՌոուեն համալսարան[4] և Deptford Township High School?
ԱնդամակցությունPatti Smith Group?
ԱմուսինFred Smith?
Պարգևներ
Կայքpattismith.net
Ստորագրություն
Ստորագրություն
 Patti Smith Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Պատրիցիա Լի Սմիթը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Չիկագոյում։ 1949 թվականին Սմիթի ծնողները տեղափոխվել էին Ֆինլանդիա, որից հետո՝ 1957 թվականին տեղափոխվեցին Նյու Յորքի հարավում գտնվող Վուդբերի ոչ այդքան մեծ քաղաք[11]։ Մայրը՝ Բավերլին, եղել է ջազային երգչուհի և մատուցողուհի, իսկ հայրը՝ Հրանտը աշխատել է գործարանում։ Ընտանիքում մեծանում էին ևս երեք երեխաներ՝ Լինդան, Թոդդը և Քիմբերլի. Փաթի եղել է ընտանիքի ավագ երեխան։ Չհասկացվելով դպրոցում, նա փրկություն է գտնում Արթուր Ռեմբոյի պոեզիայում, գրքերում, որոնք գրվել են բիթ-սերնդի գրողների կողմից և այնպիսի արվեստագետների երգերում, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, The Rolling Stones-ը, The Doors, և, հատկապես, Բոբ Դիլանը։ Ընդունվել էր Հլասսբորոյի պետական քոլեջը, սակայն չպլանավորված հղիության պատճառով ստիպված էր թողնել այն։ Դրանից հետո նա իր երեխային տվել էր որդեգրման, որից հետո աշխատանք է գտել գործարանի հավաքման կոնվեյերում։ Այստեղ նա աշխատել է այնքան գումար, որքան նրան պետք էր, որպեսզի տեղափոխվի Նյու Յորք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Patti Smith (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 7,3 Montreux Jazz Festival Database
  8. https://www.unipr.it/ateneo/chi-siamo/lauree-honoris-causa
  9. Кан, Александр (2005 թ․ սեպտեմբերի 2). «Открытая музыка». Арт-квартал. Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 11 мая 2008-ին.
  10. «Patti Smith» (անգլերեն). Rock and Roll Hall of Fame. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 7 мая 2008-ին.
  11. Huey, Steve (2007). «Patti Smith Biography» (անգլերեն). All Music Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 7 мая 2008-ին.