Ռոբերտ Յալմար Նոբել, (շվեդ.՝ Robert Hjalmar Nobel, օգոստոսի 4, 1829(1829-08-04)[1][2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][2] - օգոստոսի 7, 1896(1896-08-07)[1][3], Krokeks församling, Շվեդիա[1][3]), ազգությամբ շվեդ ռուսաստանցի ձեռնարկատեր և քիմիկոս։ Էմմանուիլ Նոբելի մեծ որդին, Ալֆրեդ և Լյուդվիգ Նոբելների եղբայրը։ Ռուսական նավթային խոշոր ձեռնարկության՝ «Նոբելյան եղբայրների նավթի արտադրության ընկերության» հիմնադիրներից մեկը։

Ռոբերտ Նոբել
շվեդ.՝ Robert Hjalmar Nobel
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1829(1829-08-04)[1][2]
ԾննդավայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][2]
Մահացել էօգոստոսի 7, 1896(1896-08-07)[1][3] (67 տարեկան)
Մահվան վայրKrokeks församling, Շվեդիա[1][3]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4][5][6]
Քաղաքացիություն Շվեդիա և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունձեռնարկատեր, քիմիկոս, ճարտարագետ, գործարար, ներդրող և տնտեսագետ
ԱմուսինPaulina Sofia Karolina Lenngrén?[7]
Ծնողներհայր՝ Իմանուել Նոբել[1][2], մայր՝ Կարոլինա Անդրիետա Ալսել[2]
ԵրեխաներLudvig Nobel?[7], Tyra Elisabeth Nobel?[7] և Hjalmar Immanuel Nobel?
 Robert Nobel[1] Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1829 թվականի օգոստոսի 14-ին Ստոկհոլմում, խոշոր ձեռնարկատեր Էմմանուիլ Նոբելի ընտանիքում։ Ստացել է տնային կրթություն, սովորել է քիմիա, որի հանդեպ մեծ ընդունակություն ուներ դեռ մանկուց։ Ղրիմի պատերազմի ժամանակ 1854 թվականին հոր գործարանում կազմակերպել է ծովային ականների արտադրություն։ 1859 թվականին նրանց գործարանը սնանկացավ։ Դրանից հետո Ռոբերտը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգում, սկսել աշխատել «Լյուդվիգ Նոբել» մեխանիկական գործարանում, որը պատկանում էր իր եղբորը՝ Լյուդվիգին։ Իր մյուս եղբոր՝ Ալֆրեդի հետ վարձակալել են փոքրիկ բնակարան, որտեղ վարել են համեստ ապրելակերպ և ընդունել տարբեր պատվերներ։ Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարի վերանորոգմանը, «Крылов» շոգենավի վերակառուցման աշխատանքներին, կատարել է փորձարկումներ հրակայուն աղյուսներ ստանալու համար։ 1861 թվականին ամուսնացել է ֆինն առևտրականի դստեր՝ Պաուլինա Լենգրենի (Paulina Sofia Carolina Lenngrén) հետ և տեղափոխվել Հելսինկի, որտեղ դարձել է «Ավրորա» խանութի համատեր։ Այստեղ նա զբաղվել է յուղի և կերոսինի առևտրով[8]։

1864 թվականին, թողնելով մրցակցությունը, փակում է իր բիզնեսը և ընտանիքի հետ տեղափոխվում Ստոկհոլմ, որտեղ նրան հաջողվում է կանխել Ալֆրեդի և հոր միջև տեղի ունեցող վեճերը՝ «Նիտրոգլիցերինային ընկերության» պատկանելության շուրջ։ Այդ ժամանակ այդ գործարանը աշխարհում միակն էր, որը արտադրում էր նիտրոգլիցերին։ Ռոբերտը դարձել է գործարանի գործադիր տնօրենը, բայց սուր հակասությունները շարունակվում էին ընտանիքում, որոնք էլ խանգարում էին արտադրության կազմակերպմանը։ Եղբորն ուղղված իր նամակներից մեկում նա գրում է.

«…Մենք ապրում ենք ինչպես հրաբուխի վրա, շրջապատված հարբածներով… եթե նույնիսկ հաջողվի գտնել սթափ աշխատողի, նա ամբողջովին կվերածվի ապուշի»։

Շուտով, 1871 թվականին Ռոբերտը եղբոր խնդրանքով ստանձնում է Պետերբուրգի գործարանի տնօրենի պաշտոնը, քանի որ Լյուդվիգը իր երիտասարդ կնոջ՝ Էդլեյի հետ մեկնել էր ամուսնական ճամփորդության։ Այստեղ նա մեծ աշխատանքներ է կատարում, սակայն իր աշխատավարձը ծախսում է կասկածելի ձեռնարկություններում ներդրումներ կատարելով։ Այդ պատճառով էլ նա չի կարողանում դառնալ գործարանի բաժնետեր[8]։ «Բերդանկա» հրացաննների կոթեր պատրաստել համար 1873 թվականին եղբայրը Ռոբերտին գործուղման է ուղարկում Կովկաս՝ ընկուզենու անտառներ փնտրելու։ Նրանց անհրաժեշտ էր արտադրել 200 հազար հրացանի կոթ։ Սակայն Ռոբերտը գտնում է միայն կամ շատ ծեր, կամ չափազանց երիտասարդ ընկույզի ծառեր, որոնք պիտանի չէին արտադրության համար։ Որոնումների համար Լյուդվիգը եղբորը տալիս է 25000 ռուբլի, որպես փոխհատուցում։ Այդ գումարով նա մեկնում է Բաքու, որտեղ ձեռք է բերում նավթամշակման մի փոքրիկ գործարան։ Ռոբերտը Չելեքեն կղզում ընդամենը 25 մետր խորությունից հայտնաբերել է նավթի հանքավայրեր[8]։

Ռոբերտ Նոբելի գործարանը սկզբում եղել է Բաքվի 120 մասնավոր ձեռնարկություններից մեկը։ Բազմաթիվ դժվարությունների գնով Նոբելը կարողացավ արմատավորել նավթի թորման առաջավոր եղանակ։ Սկզբում նա կառուցեց 100 փութ տարողությամբ 8 թորման կաթսա։ Պետերբուրգ ուղարկված կերոսինի տակառները վերջ դրեցին ԱՄՆ -ի «Standart oil» ընկերության մենաշնորհը, որն այդ ժամանակ հայտնի էր որպես կերոսինի մայրաքաղաք[9]։ 1883 թվականից ամերիկյան կերոսինը դուրս է մղվել ռուսական շուկայից։

Ռոբերտի եղբայրները և նրանց գործընկերները գնահատում էին ձեռնարկության հաջողությունները և կատարում էին մեծ ներդրումներ։ 1879 թվականի մայիսի 22-ին Ալեքսանդր II-ը հավանություն է տվել «Նոբելյան եղբայրների նավթի արտադրության բաժնետիրական ընկերությանը»։ Ձեռնարկության եկամուտը կազմում էր 3 միլիոն ռուբլի։ Շուտով նա հիվանդացավ տուբերկուլյոզով, որն էլ խանգարեց նրան՝ ընկերության կառավարման գործերում։ Նոբելյան եղբայրների կատարած նախկին գործերի համար Ռոբերտը ստանում է բաժնետոմսերի 6% -ը, իսկ 1880 թվականի ամռանը նրա բաժինը հասնում է մինչև 9%։ 1880 թվականին առողջական խնդիրների պատճառով թողնում է տնօրենի պաշտոնը։ Նա բնակություն է հաստատում Ստոկհոլմի հարավային հատվածում, հետաքրքրություն է ցուցաբերում եղբայրների գործերի հանդեպ հիմնականում իր շահաբաժինը վճարելու համար[8]։ Դրա հետ միաժամանակ շարունակում է զբաղվել գյուտարարական աշխատանքներով[9]։ Մահացել է 1896 թվականի օգոստոսի 7 - ին Գյոթայում՝ Նորչյոպինգ քաղաքի շրջանում[8][10], որտեղ նա անց է կացրել իր կյանքի ութ տարիները։ Դրանից առաջ ակտիվ շրջագայել է եվրոպական երկրներում[9]։

Ընտանիք խմբագրել

Ռոբերտն ուներ 4 երեխա՝ Հալմար Իմանուել (1863―1956), Ինգեբորգ Սոֆիա (1865―1939), Լյուդվիգ Իմանուել (1868―1946) և Տյուրա (1873―1896): Ալբերտը Ռոբերտի որդիներին տալիս է 200 հազար շվեդական դրամ, աղջիկներին՝ 100 հազար շվեդական դրամ։ 1898 թվականին Հալմարը, Լյուդվիգը և Ինգեբորգը համաձայնագիր են ստորագրել Նոբելյան հիմնադրամի հետ, որից հետո նրանք ստացել են 1 միլիոն 200 հազար շվեդական դրամ և հրաժարվել են հորեղբոր տված գումարից[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Lundström R. Robert H Nobel — P. 91.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Maria Magdalena kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/SSA/0012/C I a/12 (1819-1833), bildid: C0055205_00219
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Krokeks kyrkoarkiv, Död- och begravningsböcker. Huvudserien, SE/VALA/00191/F I/2 (1895-1947), bildid: 00064206_00013
  4. http://norrabegravningsplatsen.se/kandisarna/Norra begravningsplatsen.se.
  5. Nobel, ROBERTSvenskagravar.se.
  6. Sten nr 92 – Robert NobelNorra begravningsplatsen.se.
  7. 7,0 7,1 7,2 Swedish Census 1890 (շվեդերեն)Riksarkivet.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Нобель, Роберт — Энциклопедия «Вокруг света»». www.vokrugsveta.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 «unternmehmer 67». knerger.de. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  10. «II:184 (Svenskt biografiskt handlexikon)» (շվեդերեն). runeberg.org. 1906. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Նոբել» հոդվածին։