Ռոբերտ Յունգ
Ռոբերտ Յունգ (գերմ.՝ Robert Jungk, ծնված Ռոբերտ Բաում, գերմ.՝ Robert Baum, մայիսի 11, 1913[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - հուլիսի 14, 1994[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ։ Առավել հայտնի է իր ապագայաբանական հետազոտություններով միջուկային զենքի վերաբերյալ։ Առավել հայտնի ստեղծագործություններից է «Հազար արևից վառ» հետազոտությունը։ Պարգևատրվել է Ավստրիայի «Գիտության և արվեստի» շքանշանով։ Զբաղվել է քաղաքականությամբ։ 1992 թվականին Ավստրիայի «Կանաչների» կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների 5,7 %-ը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը[6]։
Ռոբերտ Յունգ գերմ.՝ Robert Jungk | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Վախճանվել է | հուլիսի 14, 1994[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Գրական անուն | Jean Pierhal[5], F. Lefèvre[5], Arnold de Stael[5] և Bert Oz[5] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, սոցիոլոգ և հրապարակախոս |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա և Ավստրիա |
Կրթություն | HU Berlin |
Կուսակցություն | Կանաչներ |
Պարգևներ | |
Robert Jungk Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Բաումը ծնվել է հրեա դերասանների ընտանիքում. հայրը Դավիդ Բաումն էր, որը հանդես էր գալիս Մարկ Յունգ կեղծանունով, իսկ մայրը Սառա Բրավոն էր, հայտնի որպես Էլլի Բրանդեն։ Ռոբերտը հոր կեղծանունը իրեն վերցրեց և սկսեց հանդես գալ Յունգ ստորագրությամբ։
Դպրոցական տարիներին Ռոբերտը հարում էր սոցիալիստական շարժումներին, որն աջակցում էր հակաստալինյան Կոմունիստական կուսակցությանը։ Շյոնեբերգի Թեոդոր Մոմզենի անվան գիմնազիան ավարտելուց հետո Ռոբերտ Յունգն ընդունվում է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան։ Այս ընթացքում նա սկսում է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով և դառնում է ռեժիսոր Ռիխարդ Օսվալդի օգնականը։ Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Յունգը ազատազրկվում է ձախերին աջակցելու համար, սակայն, ավելի ուշ, շնորհիվ տնկերների օգնության, 1933 թվականին մեկնում է Ֆրանսիա[7]։ Այստեղ նա սովորում է Փարիզի համալսարանում մինչև 1935 թվականը։ Հետո տեղափոխվում է Ցյուրիխ, որտեղ ստանում է լեզվաբանության դոկտորի աստիճան։
1930-ական թվականներից սկսած Յունգը զբաղվում է լրագրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա սկսում է աշխատել ամերիկյան, շվեյցարական, գերմանական, հոլանդական և ֆրանսիական հրատարակություններում։ Նա կարճ ժամանակով ապրել է ԱՄՆ-ում, որից հետո իր կնոջ՝ Ռութ Սուշիցկիի հետ վերջնականորեն տեղափոխվում է Ավտրիա։ 1948 թվականին ամուսնանում է Ռութի հետ, որը նախկինում եղել է դերասանուհի։ Նրանց որդի Պիտերը դարձավ հայտնի լուսանկարիչ։
Յունգի առաջին աշխատանքը հրապարակվել է 1952 թվականին։ Նրա ծավալուն «Հազար արևից վառ» աշխատանքը պատմում է ատոմային զենքի մասին, որը հրապարակվել է 1956 թվականին ու դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Շնորհիվ այդ և հետագա այլ աշխատանքների գրողը դարձավ միջազգային ակտիվիստ։ Նրա դասախոսությունները մեծ հայտնիություն ձեռք բերեցին։ Յունգն այցելել է նաև Հիրոսիմա և Նագասակի քաղաքներ։
Պարգևներ
խմբագրել- Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1970)
- «Կյանքի ճիշտ ապրելակերպի» մրցանակ (1986)
- Զալցբուրգի պատվավոր քաղաքացի (1989)
- Օսնաբրյուկի համալսարանի պատվավոր դոկտոր (1993)
- «Գիտության և արվեստի» շքանշան, Ավստրիա (1993)
Աշխատություններ
խմբագրել- Die Zukunft hat schon begonnen. Amerikas Allmacht und Ohnmacht. Heyne, Stuttgart 1952, ISBN 3-453-04010-4
- Die Zukunft hat schon begonnen. Entmenschlichung – Gefahr unserer Zivilisation. Goldmann, Bern/Stuttgart 1952, ISBN 3-442-11355-5
- Albert Schweitzer: Das Leben eines guten Menschen. Unter Pseudonym "Jean Pierhal" verfaßte Biografie. Kindler Verlag, München 1955.
- Heller als tausend Sonnen. Das Schicksal der Atomforscher. Scherz Verlag, Bern/Stuttgart/Wien 1956. Neuauflage bei Rowohlt, Reinbek 1988, ISBN 3-499-16629-1
- Strahlen aus der Asche. Geschichte einer Wiedergeburt. Bern 1959
- Die große Maschine. Auf dem Weg in eine andere Welt. Heyne, München 1966, ISBN 3-453-05112-2
- Vom blinden zum wissenden Fortschritt. Essen 1969
- Eskalation der neuen Waffen. 1969
- Griff nach dem Atom. Stuttgart 1970
- Der Jahrtausendmensch. Bericht aus den Werkstätten der neuen Gesellschaft. München 1973 (Textauszug)
- Plädoyer für eine humane Revolution. Ein Gespräch mit Adelbert Reif. Zürich 1975
- Der Atomstaat. Vom Fortschritt in die Unmenschlichkeit. Kindler, München 1977, ISBN 3-463-00704-5
- Thesen gegen Supertechnik, Rezension von Klaus Traube, Der Spiegel, Nr. 53, 26. Dezember 1977
- Wie müssen die Kernkraft-Bürger beschaffen sein? Rezension von Kurt Rudzinski, Frankfurter Allgemeine Zeitung, 8. Februar 1978
- Überraschend aktuell, Nachbetrachtung von Georg Ehring, Deutschlandradio, 20. September 2010
- Die Großen – Leben und Leistung der sechshundert bedeutendsten Persönlichkeiten unserer Welt. Herausgegeben von Kurt Fassmann unter Mitwirkung von Max Bill, Hoimar von Ditfurth u. a. Kindler Verlag, Zürich 1977
- mit Norbert R. Müllert: Zukunftswerkstätten. Mit Phantasie gegen Routine und Resignation. Goldmann, Hamburg 1981, ISBN 3-442-11357-1 (Textauszug)
- Der Mensch. Gefährdung und Zukunft. München/Offenbach 1982
- Menschenbeben. Der Aufstand gegen das Unerträgliche. München 1983
- Und Wasser bricht den Stein. Streitbare Beiträge zu drängenden Fragen der Zeit. Freiburg 1986 (Taschenbuchausgabe München 1988), ISBN 3-423-10888-6
- Sternenhimmel statt Giftwolke oder den Frieden erfinden. Zürich 1987, ISBN 3-85842-128-6
- Projekt Ermutigung. Berlin 1988 (Textauszug)
- Glaubhafte Ermutigung. Rede. Oldenburg 1988 (Digitalisat)
- Deutschland von außen. Beobachtungen eines illegalen Zeitzeugen. München 1990, ISBN 3-453-03394-9
- Zukunft zwischen Angst und Hoffnung. Ein Plädoyer für die politische Phantasie. München 1990
- Trotzdem. Mein Leben für die Zukunft. Carl Hanser Verlag, München/Wien 1993
- Das Sonnenbuch. Bericht vom Anfang einer neuen Zukunft. Hg. v. Walter Spielmann. Otto Müller Verlag, Salzburg 2013, ISBN 978-3-7013-1206-1
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118558846 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Calder J. Obituary: Robert Jungk(անգլ.) // The Independent : газета. —L., 1994.
- ↑ Sherman J. D. (28.05.2014). «The Legacy of Robert Jungk - Tomorrow is Already Here: Is It Too Late?» (անգլերեն). CounterPunch.
Արտաքին հղումներ
խմբագրել- Robert Jungk Website, Leben und Werk
- Jungk Bibliothek für Zukunftsfragen, Salzburg
- Vita Robert Jungk Արխիվացված 2004-04-15 Wayback Machine, auf der Website der Jungk Bibliothek für Zukunftsfragen
- Zukunft zwischen Angst und Hoffnung. Ein Plädoyer für die politische Phantasie, Nachruf zu seinem 14. Todestag
- Einführung in die Gedankenwelt des Zukunftsdenkers, Vernetzung von Zukunftswerkstätten (Zitatesammlung)
- Tatort Zukunft: klären, stärken, handeln, Vernetzung von Zukunftswerkstätten (Dokumentation zur Robert-Jungk-Tagung 2005)
- Robert Jungk, der Wissensvermittler (PDF; 244,59 kB). Drei Texte von Robert Jungk und ein Interview mit seinem Sohn Peter Stephan Jungk (Paris 24. April 2007). Reihe Arbeitsblätter für die Sachbuchforschung 13, Historische Reihe 4. Hg. v. Forschungsprojekt „Das populäre deutschsprachige Sachbuch im 20. Jahrhundert“, Berlin und Hildesheim 2007.
- Aufnahmen mit Robert Jungk im Onlinearchiv der Österreichischen Mediathek (Vorträge, Interviews, Radiobeiträge)
- Zukunftsforscher Robert Jungk: Weltbürger und Salzburger Արխիվացված 2015-09-24 Wayback Machine - (Sonderausstellung im Salzburg Museum 2013)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Յունգ» հոդվածին։ |