Ռոբերտ Սվեն Մյուլեր III (անգլ.՝ Robert Swan Mueller III, օգոստոսի 7, 1944(1944-08-07)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]), ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար 2001 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 4-ը: Նրա ղեկավարությամբ սկսվել է բյուրոյի բարեփոխումը, որը ներառում է, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի և տեղեկատվության հավաքման ստորաբաժանումների ուժեղացումը: Բարեփոխումների արդյունքում ՀԴԲ-ն սսկսել է ավելի ակտիվ համագործակցել ԿՀՎ-ի հետ, իսկ ՀԴԲ-ի մի շարք ստորաբաժանումներ հաշվետու են դարձել Ազգային հետախուզության տնօրենին:

Ռոբերտ Մյուլեր
անգլ.՝ Robert Swan Mueller
Director Robert S. Mueller- III.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց և St. Paul's School?
Մասնագիտություն՝ սպա, փաստաբան, քաղաքական գործիչ և պետական ծառայող
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 7, 1944(1944-08-07)[1][2] (76 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ[6][7][8]
Ի ծնե անուն անգլ.՝ Robert Swan Mueller III
Հայր Robert Swan Jr. Mueller?[9]
Մայր Alice C. Truesdale?[9]
 
Ինքնագիր Robertmuellersignature.png
 
Պարգևներ

Բրոնզե աստղ, Մանուշակագույն սիրտ, Combat Action Ribbon?, Ազգային անվտանգության ծառայության մեդալ, Vietnam Service Medal?, Վիետնամական արշավի մեդալ և Meritorious Unit Commendation?

ԿենսագրությունԽմբագրել

Ռոբերտ Սուոն Մյուլեր III (Robert Swan Mueller III) ծնվել է 1944 թվականի օգոստոսի 7-ին Նյու Յորքում։ Մեծացել է Ֆիլադելֆիայի արվարձանում։ 1962 թվականին ավարտել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքի Սուրբ Պավելի միջնակարգ դպրոցը։

1966 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը՝ արվեստի բակալավրի աստիճանով, իսկ 1967 թվականին՝ Նյու Յորքի համալսարանը՝ «միջազգային հարաբերություններ» մասնագիտացման մագիստրոսի աստիճանով։

1968-1970 թվականներին ծառայել է որպես Վիետնամում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի երրորդ դիվիզիայի սպա, հետևակային դասակի հրամանատարը։ Վիրավորվել է, սակայն ինքնակամ վերադարձել է իր դասակի հրամանատարությանը[10]։ Պարգևատրվել է «Բրոնզե աստղ» մեդալով, մատուցած ծառայությունների համար՝ երկու ռազմածովային մեդալով, «Ծիրանեգույն սիրտ» շքանշանով և «Վիետնամական խաչ»՝ արիության համար։

Ծառայության ավարտից հետո սովորել է Վիրջինիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 1973 թվականին ստացել իրավագիտության դոկտորի աստիճան։ Ուսման ընթացքում աշխատել է տեղի իրավաբանական պարբերականում։

Ուսումն ավարտելուց հետո մինչև 1976 թվականը որպես փաստաբան աշխատել է մասնավոր ընկերությունում Սան Ֆրանցիսկոյի դատական գործընթացներում։ Այնուհետև անցել է պետական ծառայության։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի հյուսիսային շրջանի դաշնային դատախազի աշխատակազմում Մյուլերը զբաղեցնում էր քրեական հետաքննությունների բաժնի պետի և դաշնային դատախազի օգնականի պաշտոնները։

1982 թվականին տեղափոխվել է Բոստոն։ Զբաղեցրել է դաշնային դատախազի աշխատակազմի քրեական բաժնի պետի և դաշնային դատախազի տեղակալի պաշտոնները։ Նա զբաղվել է խոշոր ֆինանսական խարդախության, ահաբեկչության, կոռուպցիայի, նարկոմաֆիայի և փողերի լվացման հետ կապված գործերի հետաքննությամբ։

1988 թվականից մինչև 1989 թվականը եղել է Բոստոնի Hill and Barlow իրավաբանական ընկերության գործընկերը, այնուհետև վերադարձել է պետական ծառայության։

1989 թվականին ստացել է արդարադատության նախարարի տեղակալ Ռիչարդ Թորնբուրգի (Richard L. Thornburgh) պաշտոնը։ 1990 թվականին գլխավորել է արդարադատության նախարարության քրեական հետաքննությունների դեպարտամենտը։ Զբաղվել Է Պանամայի նախկին առաջնորդ Մանուել Նորյեգիի (Manuel Noriega) և մաֆիոզ ղեկավար Ջոն Գոթիի (John Gotti) գործերով, ինչպես նաև Շոտլանդիայի վրա Pan American (1988 թվական) ընկերության ինքնաթիռի պայթյունի հետաքննությամբ)։ 1991 թվականին ընտրվել է ամերիկյան փաստաբանների կոլեգիայի անդամ։ 1992 թվականին Ռուբի-Ռիջի մոտ տեղի ունեցած տխրահռչակ միջադեպից հետո մեկն էր նրանցից, ոորը հանդես էր եկել ՀԴԲ-ի գործակալների աջակցությամբ, որոնք սպանել էին կնոջը և երեխային։

1993 թվականին դարձել է  «Hale and Dorr» իրավաբանական ընկերության գործընկերը Բոստոնում, մասնագիտացել է տնտեսական հանցագործությունների բարդ հետաքննությունների գծով։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Մյուլերի աշխատավարձն այդ աշխատանքում կազմել է տարեկան շուրջ 400 հազար դոլար, սակայն նա նախընտրել է վերադառնալ ավելի քիչ եկամտաբեր պետական ծառայության։

1995 թվականից աշխատել է Կոլումբիայի շրջանի դաշնային դատախազի աշխատակազմի սպանությունների բաժնում որպես ավագ դատավարական փաստաբան։ 1998 թվականին նշանակվել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատախազ, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2001 թվականը: Այնուհետև 2001 թվականի հունվարից մինչև մայիս կատարել է արդարադատության նախարարի տեղակալի պարտականությունները։

2001 թվականի մայիսին ՀԴԲ-ի տնօրեն Լուիս Ֆրին հայտարարել էր իր վաղաժամկետ հրաժարականի մասին։  Մյուլերին անվանել են նրա տեղի ամենահավանական հավակնորդը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեծ դեր է խաղացել այն աջակցությունը, որը Մյուլերը ստացել է արդարադատության նախարար Ջոն Էշքրոֆթից, քանի որ նախագահ Ջորջ Բուշի պլաններում եղել է ՀԴԲ-ի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը նախարարության կողմից։ Բացի այդ, Մյուլերը, լինելով պահպանողական հանրապետական, վայելում էր միջկուսակցական փոխզիջում գտնելու և դեմոկրատների աջակցությունը նվաճելու ունակ մարդու հեղինակությունը։

Բուշը Մյուլերի թեկնածությունն առաջադրել է ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում 2001 թվականի հուլիսին, իսկ օգոստոսի սկզբին այն միաձայն հավանության է արժանացել Սենատի կողմից։ Մյուլերը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը 2001 թվականի սեպտեմբերի 4-ին։

Մյուլերի առաջ ՀԴԲ-ի վերականգնման բարդ խնդիր էր դրված տարվա սկզբին ձերբակալված կրկնակի գործակալ Ռոբերտ Հանսենի (Robert Hanssen) մերկացումից հետո, ահաբեկիչ Թիմոթի Մաքվեյի գործի հետաքննության մեջ հայտնաբերված խախտումների և գերատեսչության աշխատանքում մի շարք այլ ձախողումների պատճառով։

Լրագրողները ենթադրում էին, որ ամերիկյան հասարակությունը նոր տնօրենին ժամանակ կտա անհրաժեշտ բարեփոխումների համար, սակայն սեպտեմբերի 11-ին ահաբեկչություններ են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում, և ՀԴԲ-ն քննադատության է ենթարկվել դրանք կանխելու անկարողության համար (մասնավորապես, աշխատակիցների անբավարար արդյունավետ փոխգործակցության պատճառով)։

2001 թվականի հոկտեմբերին ընդունվել Է օրենք, որը հայտնի է որպես «USA PATRIOT ACT», որը զգալիորեն ընդլայնել է հատուկ ծառայությունների լիազորությունները։ 2002 թվականի մայիսին Մյուլերը հանդես եկավ բյուրոյի խոշոր բարեփոխումների ծրագրով։ Ենթադրվում էր ընդլայնել գործակալների լիազորությունները տեղերում և իրականացնել ահաբեկչության դեմ պայքարի համար պատասխանատու ստորաբաժանումների զգալի ուժեղացում, տեղեկատվության հավաքում և վերլուծություն։ Նաև 2002 թվականի վերջին ստեղծվեց նոր պետական մարմին՝ ներքին անվտանգության նախարարություն։ Թեև ՀԴԲ-ն և ԿՀՎ-ն անկախ կազմակերպություններ են մնացել, նրանք մասնակցել են այդ նախարարության հիման վրա գործող տեղեկատվության փոխանակման համակարգին։ Ավելի ուշ՝ 2005 թվականին, ՀԴԲ-ն մասամբ հաշվետու է եղել Ազգային հետախուզության տնօրենին․ այդ նոր պաշտոնը զբաղեցրել է Ջոն Նեգրոպոնտեն։ ՀԴԲ ներքին բարեփոխման ոլորտում Մյուլերի հաջողությունները դիտորդների մոտ հակասական գնահատականներ են առաջացրել։

2000-ականների կեսերին ՀԴԲ-ն մի քանի անգամ փորձեր է ձեռնարկել ստեղծել սեփական համակարգչային բազա։ Սակայն առաջին փորձը, որի վրա ծախսվել է մոտ 170 մլն դոլար, անհաջողությամբ է ավարտվել․ 2005 թվականի մարտին Մյուլերը հայտնել է նախագծից հրաժարվելու մասին և իր վրա է վերցրել անհաջողության մեղքը։ 2006 թվականի մարտին հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ Sentinel անվանումը ստացած նոր բազայի լրամշակման համար 500 մլն դոլար են հատկացրել։ Միաժամանակ ՀԴԲ-ն ուժեղացրել է էլեկտրոնային տեխնոլոգիաների և գիտության հետ կապված գործունեությունը։ 2006 թվականի հունիսին Մյուլերը խոշորագույն ինտերնետ-ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր օգտատերերի հարցումների մասին տեղեկատվության երկամյա պահպանման հնարավորության մասին, իսկ հուլիսին թարմացրել է ՀԴԲ-ի ղեկավար կազմը՝ բյուրոյին հրավիրելով զբաղվել գիտության, համակարգչային տեխնոլոգիաների և անձնակազմի կառավարման հարցերով, որոնք կապ չունեն ՀԴԲ մասնագետների հետ և դրանով իսկ ճանաչելով նախկինում գոյություն ունեցող բացերը այդ ուղղություններով աշխատանքի կազմակերպման գործում։

2007 թվականի մարտին Մյուլերը և ԱՄՆ գլխավոր դատախազ Ալբերտո Գոնսալեսը խոստովանել էին, որ ահաբեկչությանը վերաբերող գործերի հետաքննության ընթացքում ՀԴԲ-ն երբեմն անօրինական կերպով անձնական տեղեկություններ էր հավաքում ԱՄՆ քաղաքացիների մասին։ Մեկ տարի անց Մյուլերը նաև հաստատել է, որ ՀԴԲ-ն նախկինում ապօրինի գաղտնալսել է հեռախոսային խոսակցությունները և հետևել վարկային պատմություններին և ԱՄՆ քաղաքացիների կողմից համացանցում կայքեր այցելելու պատմությանը։

2007 թվականին ԱՄՆ-ում սկսվել է ճգնաժամ անշարժ գույքի շուկայում, որը ժամանակի ընթացքում հանգեցրել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի։ Դեռ ճգնաժամի սկզբում ՀԴԲ-ն հետաքննություն էր սկսել ցածր կամ անկանոն եկամուտ ունեցող վարկառուներին վարկեր տրամադրող ընկերությունների նկատմամբ։ Արդեն 2008 թվականի սեպտեմբերին, Մյուլերի հայտարարությունների համաձայն, ՀԴԲ-ն հետաքննել է շուրջ 1 400 վարկային կազմակերպությունների, մասնավորապես շուրջ 20 խոշոր ֆինանսական ընկերությունների գործունեությունը, որոնք կասկածվում են հիփոթեքային շուկայում խարդախության մեջ։

2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին ենթադրվում էր, որ Ջորջ Բուշի նախագահական ժամկետի ավարտից հետո 2009 թվականի հունվարին Մյուլերը կլքի իր պաշտոնը: Սակայն 2008 թվականի հոկտեմբերին ՀԴԲ-ի տնօրենը հերքել էր այդ լուրերը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հեռանալ մինչև 2011 թվականի սեպտեմբերին իր լիազորությունների ժամկետի ավարտը։

2011 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Մյուլերը ոսկե ստանդարտ է սահմանել բյուրոյի ղեկավարության համար և խնդրել էր Կոնգրեսին նախապատրաստել օրենք, որը թույլ կտար ևս երկու տարով երկարաձգել նրա լիազորությունների ժամկետը։ Այդ մարմնի աջակցությունն անհրաժեշտ էր, քանի որ գործող օրենսդրությամբ ՀԴԲ-ի տնօրենը կարող էր պաշտոնավարել ոչ ավելի, քան 10 տարի։ Թե հանրապետականներին, թե դեմոկրատներին Մյուլերի թեկնածությունը ձեռնտու էր, ուստի շուտով սենատորները համապատասխան օրինագիծ ներկայացրին։ Մամուլում Օբամայի և Կոնգրեսի որոշումը բացատրել են թիվ մեկ ահաբեկիչ Օսամա բեն Լադենի ոչնչացումից հետո ահաբեկչական մեծ սպառնալիքով։ Նույն թվականի հուլիսի 21-ին Մյուլերի լիազորությունների երկարաձգման մասին օրինագիծն ընդունվել Է ԱՄՆ Սենատի կողմից, 26-ը՝ Օբամայի կողմից։ Ի վերջո, հուլիսի 27-ին Մյուլերի թեկնածությունը որպես ՀԴԲ տնօրեն լրացուցիչ ժամկետով հաստատվել է Սենատի կողմից միաձայն։

2013 թվականի սեպտեմբերի 4-ին Մյուլերը թողել է ՀԴԲ ղեկավարի պաշտոնը։ Նրան փոխարինել է Ջեյմս Քոմին։

Ռոբերտ Մյուլերն ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ամերիկյան բանկերի խարդախության հետաքննությունԽմբագրել

Հետաքննությունն իրականացվում է ավելի քան 20 խոշոր ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ[11][12]։

Neues Deutschland թերթ, Handelsblatt թերթ[13]:

... խոսքը գնում է ... պատմության մեջ ամենամեծ բանկային կողոպուտի մասին: Միայն այս անգամ ավազակները հենց բանկիրներն են: Նրանք ուզում են արժեզրկված նետողական թղթերի դիմաց ստանալ պետական գանձարանի մի մասը։ 700 մլրդ դոլար ծախսելու մասին որոշում է միանձնյա ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնը՝ չենթարկվելով ոչ մի խորհրդարանական վերահսկողության։ Այստեղ, Handelsblatt թերթի դիպուկ արտահայտությամբ, ժողովրդավարությունը պայքարում է ժամանակակից ֆինանսական համակարգի դեմ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել