Բացել գլխավոր ցանկը

Ռոբերտ Մանուկյան

ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Մանուկյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Մանուկյան կրտսեր (անգլ.՝ Robert Manoogian, Jr., հունվարի 4, 1918ապրիլի 3, 2002), առավել հայտնի Բոբի Մանագով (Bobby Managoff) ռինգային անվամբ, ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել 1940-ական թվականներին՝ հանդես գալով «National Wrestling Alliance» (NWA) համազգային ցանցում։

Ռոբերտ Մանուկյան
Bobby Managoff
Ռինգային անուն(ներ)Բոբի Մանագով
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական1918 հունվարի 4[1]
Վախճանի թվականապրիլի 3, 2002(2002-04-03) (տարիքը 84)
ՄարզիչԲոբ Մանագով ավագ[1]
Դեբյուտ1942[1]
Կարիերայի ավարտ1965[1]

ԿարիերաԽմբագրել

Մանուկյանի անձնական մարզչի դերը ստանձնել է հայրը՝ Ռոբերտ Մանուկյան ավագը։ Մասնագիտական նորամուտը կատարել է 1942 թվականին՝ 24 տարեկան հասակում՝ հանդես գալով «National Wrestling Alliance» (NWA) առաջնությունում։ Նույն թվականի փետրվարին նվաճել է NWA Տեխասի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը, որն հետագայում կորցնում է Խուան Ումբերտոյի հետ մրցապայքարում։

1942 թվականի հունիսին Մանուկյանը պայմանագիր է կնքում «National Wrestling Association» կազմակերպության հետ, որը հանդիսանում էր Բռնցքամարտի ազգային ասոցիացիայի (այժմ հայտնի որպես՝ WBA) ստորաբաժանումը։ Շուտով Մանուկյանը երկարատև ռինգային հակամարտություն է սկսում ոմն ըմբիշ Այվոն Ռոբերտի հետ, ում 1942 թվականի նոյեմբերի 27-ին պարտության մատնելով, նվաճում է NWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնական գոտին։

Տիտղոսը նվաճելուց հետո Մանուկյանին հաջողվում Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում անցկացվող առաջնություններում մի քանի անգամ այն պաշտպանել։ Ի վերջո, 1943 թվականի փետրվարի 19-ին Մանուկյանը կորցնում է տիտղոսը Սենթ Լուիս (Միսուրի նահանգ) քաղաքում՝ դիրքերը զիջելով «Վայրի» Բիլ Լոնգսոնին։ 1944 թվականին Մանուկյանն հեռանում է «National Wrestling Association»-ից և սկսում ելույթներ ունենալ Տեխասի նահանգային տիրույթում։ Շուտով Մանուկյանը Օտտո Կասի հետ ձևավորում է թիմ՝ 1945 թվականի մայիսին նվաճելով Տեխասի թիմային առաջնություն։ Կասը և Մանուկյանը կորցնում են տիտղոսը մայիսի 14-ին՝ դիրքերը զիջելով ոմն ըմբիշներ Հանս Շնաբլին և Մարվին Ջոնսին։ Նույն թվականին Մանուկյանը նվաճում է թվով երկրորդ NWA Տեխասի ծանրքաշային տիտղոսը, որը կորցնում է հուլիսի 13-ին՝ Հյուստոն քաղաքում։ Ավելի ուշ Մանուկյանը նոր հակամարտություն է սկսում «Բնության զավակ» Բադի Ռոջերսի հետ, որը դառնում է սպորտային ժամանցի պատմության առաջին հակամարտություններից մեկը։

Ուշ 1940-ականներին Մանուկյանը ճանապարհորդում է դեպի Հավայի։ 1949 թվականի նոյեմբերի 9-ին վարչական կենտրոն Հոնոլուլուում պարտության է մատնում Ջեք Կլեյբորնին և տիրում NWA հավայյան ծանրքաշային տիտղոսին, որը կորցնում է նույն թվականի դեկտեմբերի 11` դիրքերը զիջելով Դին Դետոնին։ 1950-1953 թվականներին Մանագովն հակամարտության մեջ է մտնում Բիլի Վաթսոնի հետ։ Հավայյան երկրորդ տիտղոսը Մանուկյանը նվաճում է 1953 թվականի հուլիսի 19-ին` այն կորցնելով նույն թվականի օգոստոսի 23-ին։ Հետագայում Մանուկյանը ելույթներ է ունենում Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ հինգ անգամ նվաճելով NWA Մոնրեալի ծանրքաշային տիտղոսը։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերայից պաշտոնապես հեռանում է 1965 թվականին։

Մահացել է 2002 թվականի ապրիլի 3-ին՝ սրտային անբավարարությունից։

Անձնական կյանքԽմբագրել

Մանուկյանի ավագ քույր Արմենուհին, ով լայն շրջանակներում հայտնի էր որպես Քեյ Արմեն, եղել է 1940-ականների և 1950-ականների հայտնի ամերիկյան երգչուհի, երգերի հեղինակ, ինչպես նաև հեռուստատեսության, կինոյի և թատրոնի դերասանուհի[2] ։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտումԽմբագրել

  • Ավարտող հնարքներ
    • Հրթիռային դրոպքիք

Տիտղոսներ և այլ նաճումներԽմբագրել

  • Mid-Pacific Promotions
  • Montreal Athletic Commission
    • Աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (մոնրեալյան տարբերակ) (5 անգամ)
  • National Wrestling Association
    • NWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (1 անգամ)
  • Southwest Sports
    • NWA Տեխասի ծանրքաշային չեմպիոնատ (1 անգամ)1 2
    • Տեխասի թիմային չեմպիոնատ(1 անգամ)2` Օտտո Կասի հետ

1Տվյալները հստակ չեն և չեն նշում, թե Մանուկյանն ում է պարտության մատնել տվյալ տիտղոսները ձեռք բերելու համար։
2Տվյալ տիտղոսի կրումը Մանուկյանի կողմից սկսվել է մինչև «NWA»-ի վերահսկողություն սահմանելը, ինչպես նաև փաստացիորեն մինչև «NWA»-ի հիմնադրումը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ռեստլերի էջ` Բոբի Մանագով»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է 2008 թ․ մայիսի 5 
  2. Քեյ Արմենի շիրիմը «Find-a-Grave» կայքում

Արտաքին հղումներԽմբագրել