Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Զորա Ռշտունի (գրաբ.՝ Զօրայ Ռշտունի, 3-րդ դար, Աղթամար, Ռշտունիք, Վասպուրական, Մեծ Հայք - 347), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի տանուտերը, Մանաճիհր Ռշտունու որդին, Մեհենդակ Ռշտունու եղբայրը, Ռշտունիների նախարարական տոհմից[1]։

Զորա Ռշտունի
գրաբ.՝ Զօրայ Ռշտունի
Դրոշ
Դրոշ
Ռշտունիքի իշխան, Աղթամարի տեր
338 - 347
Նախորդող Մանաճիհր Ռշտունի
Հաջորդող Մեհենդակ Ռշտունի
Դրոշ
Դրոշ
Հարավային զորավարության սպարապետ
338 - 347
Նախորդող Մանաճիհր Ռշտունի
Հաջորդող Սաղամութ Անձտեցի
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 3-րդ դար
Ծննդավայր Աղթամար, Ռշտունիք, Վասպուրական, Մեծ Հայք
Վախճանի օր 347
Դինաստիա Ռշտունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Մանաճիհր Ռշտունի

Կենսագրություն խմբագրել

Զորա Ռշտունին հաջորդել է հորը՝ Մանաճիհր Ռշտունուն, եղել է Ռշտունյաց տանուտեր։ Հոր մահից հետո՝ 338 թվականին, Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի (339-350) հրամանով նշանակվում է Մեծ Հայքի հարավային զորավարության սպարապետ[1]։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Տիրան Բ-ն համաձայնվում է օգնել և զորք ուղարկել Հուլիանոս Ուրացողին (հետագայում՝ Հռոմի կայսր 361-363)՝ Սասանյան Պարսկաստանի շահնշահ Շապուհ Բ-ի (309-379) դեմ իր արշավում, որի համար Տիրան Բ-ն օգնական է ընտրում Զորա Ռշտունուն։ Բայց, Զորան հրաժարվում է գնալ օգնության, քանի որ Տիրան Բ-ն սպանել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևին, իսկ Հուլիանոսն ուրացել էր քրիստոնեությունը։ Նա կարողանում է համոզել իր զորքին հետևել իրեն, և ամրանում է Վանա լճից հարավ և Տիգրիս գետից արևելք ընկած` Կորճայք աշխարհի Տմորիք գավառում[1][2][3][4]։

Հուլիանոսի սուրհանդակները նամակ են ուղարկում Տիրանին՝ տեղեկացնելով կատարվածի մասին։ Արքան Հայր մարդպետին հրամայում է Զորային իր մոտ կանչել։ Բանակը տեսնելով որ նախարարները չեն միաբանվում Զորայի շուրջ, ցրվում են ու վերադառնում իրենց տները։ Մնալով մենակ, Զորան գնում է արքայի մոտ։ Տիրանը բռնում է նրան, հարքունիս գրավում Աղթամարի ամրոցը և Ռշտունիք գավառը ու կոտորել տալիս անհնազանդ Ռշտունիների տոհմը։ Կոտորածից ողջ է մնում միայն մի մանուկ, Զորայի Մեհենդակ եղբոր որդին՝ Տաճատը, որին նրա դայակ Մամիկոնյանները փախցնում են Տայք։ Տիրան Բ-ի հրամանով Զորայի փոխարեն Հարվային զորավարության սպարապետ է նշանակվում Սաղամութ Անձտեցին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 220․
  2. 2,0 2,1 «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Գ, գլուխ ժե․
  3. «Հնախօսութիւն Հայաստանի», Մանուէլ Քաջունի, Ս. Ղազար, 1855, էջ 117-118
  4. «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», Ղուկաս Ինճիճյան, Հատոր Բ․