Ռյուրիկ Գիսլասոն (իսլ.՝ Rúrik Gíslason, փետրվարի 25, 1988(1988-02-25)[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, «Զանդհաուզան» ակումբի և Իսլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ռյուրիկ Գիսլասոն
իսլ.՝ Rúrik Gíslason
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1988(1988-02-25)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Զանդհաուզան
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Իսլանդիա ԽԿ 12 (1)
2005-2007 Անգլիա Չառլտոն Ատլետիկ 0 (0)
2007-2009 Դանիա Վիբորգ 46 (16)
2009-2012 Դանիա Օդենսե 87 (10)
2012-2015 Դանիա Կոպենհագեն 68 (5)
2015-2017 Գերմանիա Նյուրնբերգ 30 (0)
2018- այժմ Գերմանիա Զանդհաուզան 15 (3)
Ազգային հավաքական
2003-2004 Իսլանդիա Իսլանդիա (մինչև17) 14 (5)
2005-2007 Իսլանդիա Իսլանդիա (մինչև19) 15 (5)
2005-2011 Իսլանդիա Իսլանդիա (մինչև 21) 19 (6)
2009- այժմ Իսլանդիա Իսլանդիա 48 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ռյուրիկը Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում

Ռյուրիկը ֆուտբոլով զբաղվել սկսել է հայրենիքում՝ ԽԿ ակումբում, ապա ստաժավորում է անցել բելգիական «Անդերլեխտում»։ 2005 թվականին նրան նկատել են անգլիական «Չարլտոն Ատլետիկ» ակումբի սկաուտները և հրավիրել իրենց թիմ։ Մեծ մրցակցության պատճառով Ռյուրիկը չի կարողացել կատարել իր նորամուտը և 2007 թվականին տեղափոխվել է դանիական «Վիբորգ» ակումբ։ 2009 թվականին նա խփել է 15 գոլ՝ դառնալով Դանիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկուներից մեկը։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Օդենսե» ակումբ։ Հուլիսի 19-ին «Բրոնդբյու» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռյուրիկը կատարել է իր նորամուտը Դանիական Սուպերլիգայում[3]։ Սեպտեմբեր 26-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռյուրիկը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[4]։

2012 թվականին Ռյուրիկը տեղափոխվել է «Կոպենհագեն» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 800 000 եվրո։ 2013 թվականին Ռյուրիկն օգնել է ակումբին դառնալ Դանիայի չեմպիոն։ Օգոստոսի 11-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։

2015 թվականի ամռանը Ռյուրիկը պայմանագիր է կնքել գերմանական «Նյուրնբերգ» ակումբի հետ։ Հուլիսի 27-ին «Ֆրայբուրգ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդերսլիգայում[6]։ 2008 թվականի սկզբին Ռյուրիկը տեղափոխվել է «Զանդհաուզեն» ակումբ։ Հունվարի 23-ին «Ինգոլշտադտ 04» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[7]։ Մարտի 3-ին «Էրցգեբիրգե» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռյուրիկը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Ռյուրիկն Իսլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Դանիայում։

2009 թվականի հոկտեմբերի 13-ին կայացած ՀԱՀ հավաքականի դեմ ընկերական խաղում Գիսլասոնը կատարել է իր նորամուտն Իսլանդիայի հավաքականի կազմում[9]։ 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում Ռյուրիկը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[10]։

2018 թվականին Ռյուրիկը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Նիգերիայի[11] և Արգենտինայի[12] հավաքականների դեմ։

Գոլերն Իսլանդիայի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 11 օգոստոսի, 2010 Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա   Լիխտենշտայն 1:0 1:1 Ընկերական խաղ
02. 10 հոկտեմբերի, 2014 Սկոնտո, Ռիգա, Լատվիա   Լատվիա 0:3 0:3 ԱԱ-2014 որակավորման փուլ
03. 31 մարտի, 2015 Ա. Լե Կոկ Արենա, Տալլին, Էստոնիա   Էստոնիա 1:0 1:1 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Թինային

  « Կոպենհագեն »

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Բրոնդբյու VS. Օդենսե 2:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 19.
  4. «Օդենսե VS. Նորշելան 2:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 26.
  5. «Նորշելան VS. Կոպենհագեն 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11.
  6. «Ֆրայբուրգ VS. Նյուրնբերգ 6:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 27.
  7. «Ինգոլշտադտ 04 VS. Զանդհաուզեն 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 23.
  8. «Զանդհաուզեն VS. Էրցգեբիրգե 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 3.
  9. «Իսլանդիա VS. ՀԱՀ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 13.
  10. «Իսլանդիա VS. Լիխտենշտայն 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 11.
  11. «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
  12. «Արգենտինա VS. Իսլանդիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյուրիկ Գիսլասոն» հոդվածին։