Ռիչարդ Հիլդրեթ
Ռիչարդ Հիլդրեթ (հունիսի 28, 1807[1] կամ հունիսի 22, 1807[2], Deerfield, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 11, 1865[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]), ամերիկացի գրող, փիլիսոփա և պատմաբան։
Ռիչարդ Հիլդրեթ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1807[1] կամ հունիսի 22, 1807[2] |
Ծննդավայր | Deerfield, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 11, 1865[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, գրող և վիպասան |
Ամուսին | Քերոլայն Նեգուս |
Richard Hildreth Վիքիպահեստում |
Ավարտել է Հարվարդի համալսարանը (1826 թ.)։ Համոզված ռացիոնալիստ։ Իր փիլիլիսոփայական աշխատություններից Հիլդրեթը հրատարակել է միայն երկուսը՝ «Բարոյականության տեսություն» (1844 թվականին) և «Քաղաքականության տեսություն» (1853 թվականին)։ Եղել է ստրկության անզիջում հակառակորդ («Բռնակալությունը Ամերիկայում», 1840 թվական, տրակտատ)։ «Ստրուկը կամ Արչի Մուրի հուշերը» (1836 թվական) վեպը, որը 1852 թվականին վերահրատարակվել է «Սպիտակ ստրուկը կամ Փախստականի հուշերը» վերնագրով, ամերիկյան հակաստրկատիրական առաջին վեպերից է։ 1849—1852 թվականներին հրատարակել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը» աշխատությունը։ 1861—1864 թվականներին եղել է ամերիկյան հյուպատոսը Տրիեստում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #116805684 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Хилдрет Ричард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Հիլդրեթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 404)։ |