Ռիչարդ Արմիթիջ
Ռիչարդ Քրիսփին Արմիթիջ (անգլ.՝ Richard Crispin Armitage, օգոստոսի 22, 1971, Հանքոութ, Blaby, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։ Թատերասերներին Ռիչարդը առավել հայտնի է շեքսպիրյան Մակբեթի և Լոնդոնի Օլդ Վիք թատրոնում The Crucible-ի բեմադրության մեջ Ջոն Պրոկտորի[2][3] դերերի կատարմամբ, որի համար Լոուրենս Օլիվիեի անվան հեղինակավոր մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասան» անվանակարգում[4]:։ Միացյալ Թագավորությունում նա լայն ճանաչում է ձեռք բերել բրիտանական հեռուստատեսության North & South («Հյուսիսը և հարավը», 2004) ծրագրում գլխավոր հերոսի՝ Ջոն Թորնտոնի տպավորիչ մարմնավորման շնորհիվ [5]։ Կինոյում ու հեռուստատեսությունում Արմիթիջի հիշարժան աշխատանքներից է նաև ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի նկարահանած «Հոբիթ» ֆիլմաշարում թզուկ արքայի և Թորին Կաղնեվահանի դերերի կատարումը[6], որը նրան միջազգային համբավ է բերել։ Նրա ստեղծագործական նվաճումներից են համարվում նաև ամերիկյան «Հաննիբալ» հեռուստասերիալում Ֆրենսիս Դոլերհայդի[7], բրիտանական Spooks հեռուստասերիալում Լուկաս Նորդի[8], Strike Back հեռուստադրամայում Ջոն Փորթերի[9], Berlin Station լրտեսական դետեկտիվ սերիալում Դենիել Միլլերի, բրիտանական «Ռոբին Հուդ» հեռուստադրամայում Գայ Գիսբորնցու դերերի կատարումը[8]։
Ռիչարդ Արմիթիջ Richard Armitage | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1971 (51 տարեկան) |
Ծննդավայր | Հանքոութ, Blaby, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[1], Pattison College? և Brockington College? |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան |
Աշխատանք | 1998 — մինչ մեր օրերը |
![]() |
Թատերական ներկայացումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ «Man on Fire: Richard Armitage's explosive turn in The Crucible»։ theguardian.com։ 2 December 2014։ Վերցված է 3 December 2014
- ↑ Brown Kat (29 October 2014)։ «Richard Armitage in The Crucible trailer»։ telegraph.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 29 October 2014-ին։ Վերցված է 15 January 2015
- ↑ «Olivier 2015 nominees for Best Actor»։ olivierawards.com։ Արխիվացված է օրիգինալից 11 March 2015-ին։ Վերցված է 9 March 2015
- ↑ Shannon Sarah (19 April 2006)։ «Richard Armitage: Ladies beware»։ independent.co.uk։ Վերցված է 21 January 2021
- ↑ «Peter Jackson sets first names for 'The Hobbit'»։ Deadline Hollywood։ 21 October 2010։ Վերցված է 20 November 2013
- ↑ Riley Travis (13 January 2015)։ «'Hobbit' Star Richard Armitage to Play Toothy Killer on NBC's 'Hannibal'»։ TheWrap։ Վերցված է 30 June 2015
- ↑ 8,0 8,1 Davies Serena (23 October 2008)։ «Spooks: Richard Armitage»։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 11 January 2022-ին։ Վերցված է 30 June 2014
- ↑ «Richard Armitage: from spy to SAS»։ The Guardian։ 5 May 2010։ Վերցված է 30 June 2014
Արտաքին հղումներԽմբագրել
Ռիչարդ Արմիթիջ Վիքիպահեստում |
- Richard Armitage Internet Movie Database կայքում
- Richard Armitage’s CV at United Agents