Ռիթա Որբերեան (Armenian: Ռիթա Որբերեան) լրագրող, գրող, թարգմանչուհի և հետազոտող։ Նա Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում դասավանդել է արևմտահայերեն։ Նա 1998-ից 2005 թվականներին ԱՄՆ-ի արևմուտքում հիմնադրել է Հայ օգնության միությունը և եղել է գործադիր տնօրեն է, իսկ ներկայումս ավագ ադմինիստրատոր է[1][2]։

Կյանքն ու ստեղծագործությունը

խմբագրել

Ծագումով հայ Ռիթա Որբերեանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում և ավարտել է Կարեն Եպպեի հայկական ավագ դպրոցը[3]։ Նա ուսումը շարունակել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում, որտեղ սովորել է հայագիտություն[3]։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ Որբերեանն անդամագրվել և հետագայում ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որտեղ Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, Մերձարևելյան լեզուների և մշակույթի մագիստրոսի աստիճան, և հայ գրականության և քննադատության ոլորտում դոկտորի աստիճան[3]։ Նրա դիսերտացիան վերնագրված էր՝ «Գրիգոր Զոհրապի ֆեմինիստական ​​ընթերցումը»[1]։ Նա շատ հետաքրքրված էր ֆեմինիստական թեմաներով, որոնց մասին նա ստեղծել է մի շարք զեկուցումներ է արել և հոդվածներով հանդես է եկել ԱՄՆ-ում և արտերկրի հայկական հրատարակչություններում[1]։ Նա Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ավագ դասախոս է եղել տասնյոթ տարի՝ 1983-ից 2000 թվականներին[4]։

Նա եղել է ակտիկ լրագրող և հոդվածներ է ներկայացրել է մի շարք հայկական օրաթերթերի, ինչպիսիք են՝ «Ազդակ»-ը՝ Բեյրութում, «Ազատ օր»-ը՝ Հունաստանում, «Ասպարեզ»-ը՝ Լոս Անջելեսում, «Արձագանք»-ը՝ Կիպրոսում և «Հայրենիք»-ը՝ Ուոթերթաունում[3][5][6]։ Նա նաև գրական ստեղծագործություններով իր ներդրումն է ունեցել Բեյրութում գտնվող Բագինում։

Նա 2011 թվականի ապրիլի 7-8-ը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Ժամանակակից հայ գրականության համաշխարհային համաժողովի կազմակերպիչներից էր[7]։

Նա տիրապետում է յոթ լեզվի, դրանք են՝ հայերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն[3]։ Նա թարգմանել է բազմաթիվ հայերեն գրքեր, օրինակ՝ Ճէնիֆըր Սալմասեանի «Ջավախք աշխարհը ձեր հետ է» գիրքը[8]։

Նա նաև Համազգային Մշակութային Միության՝ ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող մասնաճյուղի հիմնադիր անդամներից է[4][9]։

Ճանաչում

խմբագրել

2011 թվականի մարտի 25-ին արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, որը Հայաստանի մշակույթի բարձրագույն պարգևն է,[10] Հայ եկեղեցու Արևմտյան Առաջնորդարանի Արքեպիսկոպոսից՝ ի դեմս Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կաթողիկոս Արամ Ա-ի՝ գրական վաստակի և հայ համայնքի նվիրումի համար[11]։

2002թվականի մարտի 20-ին՝ Ներկայացուցիչների պալատի 107-րդ Կոնգրեսի երկրորդ նստաշրջանի ժամանակ ներկայացուցիչ Ադամ Շիֆը Ռիտա Որբերյանին շնորհեց 27-րդ Կոնգրեսի «Տարվա կին» մրցանակը՝ որպես մարդասիրական և կանանց իրավունքների ջատագով իր նվաճումների համար[3][12][13]։

«Business Life» ամսագիրը նրան ճանաչել և արժանացրել է «Նվաճումների կին» տիտղոսին[4]։

Ծնոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Hovannisian, Richard G., ed. (2004). Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia. Costa Mesa, Calif.: Mazda Publ. ISBN 1568591527.
  2. «ARS New Building's Donors Wall Unveiled». Asbarez. June 29, 2000. Վերցված է 11 March 2013-ին. «Rita Vorperian–of the ARS Executive Director»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Schiff Names Dr. Rita Vorperian Glendale Woman of The Year». Asbarez. Վերցված է 20 February 2013-ին.
  4. 4,0 4,1 4,2 "Ասպարէզ" Կը Պատուէ. Asbarez (Armenian). October 1, 2010. Վերցված է 11 March 2013-ին. «Title translated from Armenian: Asbarez honors»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «ՀԱՄԱՑԱՆՑԷՆ ԱՌԱՋ ԵՒ ՀԱՄԱՑԱՆՑԷՆ ԵՏՔՀԱՄԱՑԱՆՑԷՆ ԵՏՔ ...ԵՒ ՀԱՅԵՐԷՆ ԳԻՐՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ...ՃԱԿԱՏԱԳԻՐԸ» (PDF). Artsakank. Oct 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-06-16-ին. Վերցված է 5 March 2013-ին.
  6. «Փիսօն Եւ Ես». Azat Or. Արխիվացված է օրիգինալից 12 April 2013-ին. Վերցված է 11 March 2013-ին.
  7. «World Conference in Contemporary Armenian Literature Held at UCLA». Asbarez. April 16, 2001. Վերցված է 11 March 2013-ին.
  8. «Javakhk: A World That Cares». Abril Books. Արխիվացված է օրիգինալից 7 April 2013-ին. Վերցված է 20 February 2013-ին.
  9. «HAMAZKAYIN IN THE WESTERN USA». Hamazkayin. Արխիվացված է օրիգինալից 5 October 2011-ին. Վերցված է 20 February 2013-ին.
  10. «Alla Pugacheva left Yerevan with the St. Mashtots on his chest». Yerevan Reporter. Արխիվացված է օրիգինալից 10 April 2013-ին. Վերցված է 11 March 2013-ին. «President Serzh Sargsyan awarded Alla Pugacheva at the country's highest award - the Order of St. Mashtots.»
  11. «Four ARS Members Were Presented Mesrob Mashdots Medals». Asbarez. Glendale. April 1, 2011. Վերցված է 11 March 2013-ին.
  12. «148 Cong. Rec. E409 - A TRIBUTE TO DR. RITA VORPERIAN, 27TH CONGRESSIONAL DISTRICT WOMAN OF THE YEAR» (PDF). U.S. Government. March 21, 2002. Վերցված է 11 March 2013-ին.
  13. Kim, Karen S. Kim (March 27, 2002). «Giving back to giving women». Glendale Newspress. Վերցված է 11 March 2013-ին.