«Ազատ Օր» (անգլ.՝ Azat or,(Նոր Օր) հուն․՝ Αζαντ ορ, մինչև 1946 թվականը՝ «Նոր Օր»), Հունաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցության Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական օրաթերթ։ Հիմնադրվել է 1923 թվականի մարտի 25-ին, Աթենքում, Հունաստան։

Ազատ օր
Azat Or
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
ՀրատարակիչՀունաստանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի պաշտոնաթերթ
ԵրկիրՀունաստան
Կայքazator.gr

Պատմություն

խմբագրել

«Ազատ Օր» օրաթերթը հիմնադրվել է 1923 թվականի մարտի 25-ին, Աթենքում, Պերիկլեուս փողոցում գտնվող «Պարասկեվա Լեոնիսի տպարան»-ում։ Թերթի հիմնադիրներն են Գաբրիել Լազյանը, Անտոն Կազելը, Արամ Շիրինյանը և Պողոս Սվաճյանը։ Տպագրման օրվանից մինչև 1940 թվականը Գաբրիել Լազյանի և Անտոն Կազելի գլխավորությամբԼ թերթը լույս է տեսելց17 տարի անընդմեջ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի, մենատեր Իոաննիս Մետաքսասի Ioannis Metaxas կառավարության օրոք՝ Հունաստանում դադարում են գործել բոլոր օտար թերթերը, այդ թվում նաև «Նոր Օր»ը։ .1945թ-ին, Հունաստանի վերագրավումից հետո , Փետրվարի 25-ից հրատարակվում է «Ազատ Օր»-ը, նախ երեկորյան, ապա օրաթերթ և որպես սեփականություն Հայ Յեղափոխական Դաշնակցության։ Առաջին խմբագիրներն են եղել Վազգեն Եսայանը, Սեդրակ Գոհարունին և Անտոն Կազելը; 1969-ին «Ազատ Օրը» օժտվեց Բոսթոնում հրատարակվող «Հայրենիք» օրաթերթի 1956 թ ֊ին գնված ու թերթին ծառայաց Linotype machine տողաշար մեքենայով, ինչ որ անձնակազմի լուրջ խնայողության առաջնորդեց, թերթի վարչական և միաժամանակ արդիականազուրկ տեսքը, ճզմված գրերը փոխարինելով օրը-օրին կապարե տողաշերտերով տպվող թարմ տառերով։ 1973 թվականին դարձյալ «Հայրենիք» օրաթերթից հասավ երկրորդ տողաշար մեքենան, առաջինից համեմատաբար ավելի նոր ու արդիական հարմարություններով օժտված։ Այդ ժամանակ թերթը տպվում էր Պլակայի Նավարինու Նիկոտիմու 39 հասցեում, Խրիստո Սիրասիսի տպարանում։ Երբ 1973 թվականին Աթենքից դուրս գալով փոխադրվեց վարձու տպարան, Սարկուտինու 116, Նեոս Կոզմոսը շարունակեց պահել տպագրական սեփական մամուլը; 1980 թվականից, թերթը սկսվեց հրատարակվել համակարգչային; Ինչպես «Նոր Օր»-ի, այնպես էլ «Ազատ Օր»ի պարագայում , թերթի սեփականութիյունը, հովանավորութիյունը և մատակարարումը պատկանում էր Հունաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցության։ «Ազատ Օր»ը դարձնելով հունահայ գաղութի հրատարակվող միակ օրաթերթի ու հայանպաստ իրողութեյան, իրար զոդող արժեքներով, սկզբունքներով ու հարգալիր կապերով։

Թերթի խորհրդանշանի փոփոխությունները

խմբագրել

«ԱԶԱՏ ՕՐ» իր պատմության ընթացքում, չորս տարբեր առիթներով փոփոխության է ենթարկել թերթի խորհրդանշանը։ Սկզբնական շրջանում խորհրդանշանի փոփոխությունը կատարվել է 1983 թվականի հունիսի 3-ին, ավելցվել է Մեսրոպ Մաշտոց ի և Սասունցի Դավիթի գծանկարները՝ գիր ու գրականությունը, միաժամանակ պայքար և արդիականություն խորհրդանշելով։ Երկրորդ փոփոխությունը կատարված է1994 թվականի մայիսի 26-ին։ Բոլոր այդ տարիներին ընհթացքում թերթի ծավալը շատ ընդարձակ է եղել, օրական 4 էջ բովանդակությամբ։ Երրորդ փոփոխությունը տեղի ունեցել է 1995 թվականի հունվարի 13-ին։ Այն ժամանակ թերթի ծավալը փոքրացավ և 8 էջի սահմանների մէջ բարձրացավ բովանդակությունը։ Նաև սկեծ հրատարակվել գրական-մշակութային 15 օրյա հավելուածականով։ Վերջին փոփոխութիւնը տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 5ին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Կաղապար:Խմբագիրներ Գաբրիել Լազյան Սեդրակ Գոհարունի Վազգէն Եսայեան Ահարոն Ստեփանեան Հովսեփ Բարազյան Հռիփսիմէ Յարութիւնեան Քերոբ Էքիզեան Կաղապար:Օգնական խմբագիր և պաշտասխանատուներ Նուպար Աճէրյան Նազիկ Ճամուզյան Գրիգոր Դաւիթյան Շաղիկ Մարուխյան Մայք Չիլինկիրյան