Ռիզոտո (իտալ.՝ risotto, նշանակում է «փոքր բրինձ»[1]), Հյուսիսային Իտալիայում տարածված բրնձից պատրաստված ուտեստ։ Նրա մասին առաջինը հիշատակվել է միայն 19-րդ դարում։

Ռիզոտո
Ռիզոտոյի բաղադրիչները
Ծագում
Տեսակուտեստ
Ենթատեսակբրնձով ուտեստ և նախուտեստ
Առաջացման երկիր Իտալիա
Ստեղծման տարեթիվ19-րդ դար
Բաղադրամասեր
Հիմնականբրինձ, կարագ, սոխ, Պարմեզան, սպիտակ գինի և meat stock?
Հնարավորպանիր, ծովամթերք, բանջարեղեններ
 Risotto Վիքիպահեստում

Պատրաստման եղանակ խմբագրել

Ռիզոտոյի համար օգտագործվում է կլոր օսլայով հարուստ բրինձ Արբորիո, Բալդո, Պադանո, Ռոմա, Վիալոնե Նանո, Մարատելլի կամ Կարնարոլի տեսակի բրինձներ (վերջին երեքը համարվում է բրնձի ամենալավ տեսակները, դրա պատճառով դրանք ավելի թանկ են)։ Տարածքի ավանդություններին համապատասխան բրինձը նախ տապակում են ձիթապտղի յուղի, կարագի կամ էլ հավի յուղի մեջ։

Դրանից հետո բրնձի վրա ավելացնում են եռացող արգանակ (մսից, ձկից, թռչնից, բանջարեղեններից) կամ սովորական ջուր (որպես կանոն, ծովամթերքից պատրաստված ռիզոտոյի վրա), 1 բաժակ բրնձին 3-4 բաժակ կամ արգանակ, կամ ջուր և անընդհատ խառնում են։ Հեղուկի հաջորդ քանակը ավելացնում են այն ժամանակ երբ բրինձը ներքաշում է իր մեջ անցած բաժինը։ Վերջում ավելացնում են լրացնող ինչ ցանկանան՝ միս, ծովամթերք, սունկ, բանջարեղեն, կամ չիր։ Յուրահատուկ համ է հաղորդում շաֆրանը։

Երբեմն, որպեսզի ռիզոտոյին հաղորդեն ավելի շատ խտություն, համարյա պատրաստ ուտեստին ավելացնում են կարագի ու պարմեզանի կամ էլ պեկարինոյի հետ խառնած սոուսը։ Իսկական ռիզոտոյի մեջ անհրաժեշտ է հասնել պատրաստի ուտեստի միօրինակ «համակարգի» (իտալացիները անվանում են all’onda՝ ալիք)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Larousse Gastronomique» Clarkson Potter Publishers, New York (2001) ISBN 0-609-60971-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիզոտո» հոդվածին։