Ռիզա Օնտիվերոս

քաղաքական գործիչ

Անա Թերեզիա «Ռիզա» Նավարո Օնտիվերոս-Բարաքել[3] (անգլ.՝ Ana Theresia «Risa» Navarro Hontiveros-Baraquel, փետրվարի 24, 1966(1966-02-24)[1], Մանիլա, Ֆիլիպիններ), սոցիալիստական համոզման ֆիլիպինցի սոցիալական և քաղաքական ակտիվիստ, լրագրող։ Նա 2004-2010 թվականներին Ֆիլիպինների ներկայացուցիչների պալատում ներկայացնում էր «Աքբայան քաղաքացիական գործողություններ» կուսակցությունը, իսկ 2016 թվականի ընտրություններում հաղթելուց հետո ներկայումս Ֆիլիպինների սենատի անդամ է։ Նրա երկու կրտսեր քույրերը նույնպես լրագրողներ և հեռուստահաղորդավարներ են։

Ռիզա Օնտիվերոս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1966(1966-02-24)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՄանիլա, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԱզգությունAklanon people?
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԱտենեո դե Մանիլա համալսարան և St. Scholastica's College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖիլիպինների Ներկայացուցիչների պալատի անդամ և Ֆիլիպինների Սենատի անդամ
ԿուսակցությունAkbayan?
Պարգևներ և
մրցանակներ
 Risa Hontiveros Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

14 տարեկան հասակում նա խաղացել է «Երաժշտության հնչյուններ» մյուզիքլի տեղական վերամշակման մեջ` Լեա Սալոնգայի հետ։ Միևնույն ժամանակ, լինելով դեռևս աշակերտուհի, առաջին անգամ ներգրավվել է հասարակական ակտիվ գործունեության մեջ` Բատաանի ատոմային էլեկտրակայանի դեմ արշավի միջոցով[4][5]։ Ատենեո դե Մանիլայի համալսարանում ստացել է սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան, որտեղ նույնպես ակտիվորեն մասնակցել է տեղական ուսանողական խորհրդին, որտեղ մասնակցել է մարգինալացված համայնքներում խաղաղության և արդարության համար պայքարին[6][7]։

Աշխատել է որպես հեռուստալրագրող և երկու ազգային հեռուստատեսային ցանցերի համար նորությունների հաղորդավար, ինչպես նաև պաշտոններ է զբաղեցրել մի շարք կազմակերպություններում և շարժումներում[8][9]՝ Կոալիցիա հանուն խաղաղության (քարտուղար, 1988-1992 թվականներին), Խաղաղության ազգային համաժողով (ղեկավար, 1990 թվականից), Ազգային ժողովրդավարական ճակատի հետ խաղաղ բանակցությունների կառավարական հանձնաժողով (նախագահում էր Սոցիալ-տնտեսական բարեփոխումների կոմիտեն 1998 թվականի օգոստոսից մինչև 1999 թվականի հունիս), «Սոցիալիստական Ֆիլիպինների դարբնոց» (նախագահ է վերընտրվել 2001 թվականի օգոստոսին), Pilipina սոցիալիստ ֆեմինիստ կազմակերպություն, «Միջազգային ամնիստիա», Ֆիլիպիններ (Տնօրենների խորհրդի անդամ), Քաղաքականության և պետական կառավարման ինստիտուտ։

Քաղաքական կարիերա խմբագրել

Օնտիվերոսը խորհրդարանում է հայտնվել 2004 թվականի ընտրություններում՝ երրորդ հորիզոնականը զբաղեցնելով «Ակբայան» դեմոկրատական սոցիալիստական կուսակցության կուսակցական ցուցակում։ Նա Մարիա Մակապագալ Առոյոյի վարչակազմի ընդդիմության կարկառուն գործիչներից մեկն էր, 2006 թվականին Կանանց միջազգային օրը նա ձերբակալվել էր խաղաղ ժողով անցկացնելու համար[10]։ 2007 թվականի միջանկյալ ընտրություններում առաջին թեկնածուն էր իր կուսակցության ցուցակում։ Ներկայացուցիչների պալատում նա առաջարկել է մի շարք օրինագծեր, որոնք ուղղված են ազատությունները պաշտպանելու և պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում ուսանողների իրավիճակը բարելավելու, նվազեցնել դեղորայքի գինը, գյուղատնտեսական բարեփոխումների խորացման շրջանակներում գյուղացիների համար ծրագրեր զարգացնել, պայքարել մարմնավաճառության դեմ և գենդերային հավասարակշռություն ապահովել հաստատություններում։

2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Օնտիվիրոսը լքել է խորհրդարանը. նա 13-րդն էր այն ժամանակվա առաջին սենատոր Բենիգնո Ակինո III-ի ցուցակում, որն առաջին տեղն էր, որը խորհրդարան չէր մտնում։ Խորհրդարանից դուրս նա պայքարել է վերարտադրողական առողջության մասին օրենքի ընդունման համար։

Օնտիվիրոսը սենատ է մտել 2016 թվականի ընտրություններում` կրկին Բենիգնո Ակինո Երրորդի կոալիցիոն ցուցակում։ Իր ծրագրում նա խոստացել է հավասարություն և արդարություն բոլորի համար, շրջակա միջավայրի պաշտպանություն, մատչելի առողջապահական ծառայություններ և բնակչության տարբեր կատեգորիաների (կանանց, ԼԳԲՏ անձանց, երեխաների, գյուղացիների, ձկնորսների և ուսանողների) իրավունքների պաշտպանություն։

Նա այն սենատորների թվում էր, որոնք ներկայացրել են հակախտրականության մասին 935 օրինագիծը, ինչպես նաև հովանավորել Ֆիլիպիններում Հոգեկան առողջության մասին օրենքը, որն ընդունվել է 2017 թվականին։

Օնտիվերոսը նախագահ Ռոդրիգո Դուտերտեի քաղաքականության կոշտ քննադատն է, ներառյալ «թմրանյութերի դեմ պայքարի» ընթացքում քաղաքացիական և զանգվածային սպանությունները, ինչպես նաև` սեքսիզմը և ավտորիտարիզմը։ 2017 թվականի հուլիսի 22-ին Մինդանաոյում ռազմական դրության երկարացման մասին կոնգրեսի հատուկ համատեղ նստաշրջանի ընթացքում եղել է չորս սենատորներից մեկը, որոնք դեմ են քվեարկել այդ առաջարկին։

Անձնական կյանք խմբագրել

Օնտիվերուսի ամուսինը եղել է Ֆրանսիսկո Բարակել կրտսերը, որը մահացել է 2005 թվականի մայիսին, սրտի կաթվածից։ Զույգն ունեցել է չորս երեխա[11]։

Նա մի շարք պարգևների է արժանացել Ազգային դեմոկրատական ճակատի (Ֆիլիպինների Մաոիստական կոմունիստական կուսակցության շուրջ) ղեկավարության հետ որպես լրագրող և բանակցող աշխատանքի համար, որի համար 2005 թվականին նաև առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Philippine Statistics Authority — 2013.
  2. https://www.tatlerasia.com/people/risa-hontiveros
  3. «Hontiveros, Risa». Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  4. TeamHontiveros (2013 թ․ մարտի 4). «Risa Hontiveros, Lumalaban». Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Women Leaders (Philippines)». Resources, publications, and papers of the Center for Asia Pacific Women in Politics. Center for Asia Pacific Women in Politics. 2002 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Risa Hontiveros to continue women's, social justice advocacies in the Senate». Liberal Party of the Philippines. 2013 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  7. «"The beautiful fight": Risa Hontiveros». Philippine Online Chronicles. 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  8. «Hontiveros-Baraquel, Risa». Member Information – 14th Congress. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Rep. Risa Hontiveros». AKBAYAN: Ibangon Dangal ng Pilipino (Party Website). Akbayan Citizens' Action Party. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  10. fullmanph (2009 թ․ փետրվարի 3). «Rep. Risa Hontiveros, arrested!». Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  11. «Risa Hontiveros: Single and ready to mingle». ABS-CBN News and Current Affairs. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  12. «Nobel Peace Prize Nominee Risa Hontiveros on 1000PeaceWomen». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիզա Օնտիվերոս» հոդվածին։