Ռիզա Դուրմիսի (դան․՝ Riza Durmisi; հունվարի 8, 1994(1994-01-08)[1][2], Ishøj, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, իսպանական «Բետիս» ակումբի և Դանիայի ֆուտբոլի ազգային հավքականի պաշտպան

Ռիզա Դուրմիսի
Riza Durmis
Անձնական տվյալներ
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1994(1994-01-08)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ishøj, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]
Հասակ 168 սմ
Քաշ 68 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բետիս
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2012 Դանիա «Բրոնդբյու»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2016 Դանիա «Բրոնդբյու» 93 (7)
2016-այժմ Իսպանիա «Բետիս» 23 (1)
Ազգային հավաքական
2009-2010 Դանիա Դանիա (մինչև 16) 7 (0)
2009-2011 Դանիա Դանիա (մինչև 17) 27 (1)
2011-2013 Դանիա Դանիա (մինչև 19) 15 (0)
2013-2015 Դանիա Դանիա (մինչև 21) 9 (1)
2015-այժմ Դանիա Դանիա 19 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մայիսի 20-ի տվայալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի հոլիսի 6-ի տվայալներով

Ակումբային կարիերա խմբագրել

Ռիզան ծնվել է Ալբանիայից արտագաղթածների ընտանիքում[4]։ 2000 թվականին նա սկսեց սովորել Բրոնդբի ակումբի ֆուտբոլային ակադեմիայում։ 2012 թվականի օգոստոսի 26-ին «Էսբերգի» դեմ խաղում կատարեց իր նորամուը Դանիայի սուպերգավաթի խաղարկությունում՝ հանդիպման երկրորդ կեսին փոխարինելով Յանս Քրիստիասենին[5]։ 2013 թվականի ամռանը Դուրմիսին ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2016 թվականը։  Նոյեմբերի 10-ին «Օրհուսի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Բրոնդբյուի» կզմում[6]։ մրցաշրջանի վերջում Ռիզաի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆրանսիական «Թուլուզ» ակումբը[7] և թուրքական «Ֆեներբահչեն»[8]։

2016 թվականի մայիսի 28-ին Ռիզան հինգ տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Բետիս» ակումբի հետ[9]։ Օգոստոսի 20-ին «Բարսելոնայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[10]։ 2017 թվականի փետրվարի 25-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Բետիսի» կազմում[11]։

Միջազգային խմբագրել

2011 թվականին Դուրմիսին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Սերբիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Սերբիայի[12], Ֆրանսիայի[13], Անգլիայի[14] և Գերմանիայի[15] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

Նույն տարվա ամռանը Ռիզան մասնակցեց Մեքսիկայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[16] և Կոտ դ’Իվուարի[17] դեմ կայացած խաղերին։

2015 թվականի հուլիսի 8-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում նա կատարեց իր նորամուտը Դանիայի աազգային հավաքականում[18]։

2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռիզան մասնակցել է Չեխիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Չեխիայի դեմ խաղին[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.eurosport.dk/fodbold/riza-durmisi_prs326355/person.shtml
  4. «Durmisi, e ardhmja e Danimarkës - Arkiva - GazetaExpress». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Брондбю VS. Эсбьерг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012—08—26.
  6. «Брондбю VS. Орхус 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012—11—10.
  7. «Brøndby Starlet on French short list» (Danish). www.eb.dk. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Brøndby Starlet flattered by foreign interest, but...» (Danish). www.bt.dk. 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Real Betis signs Danish international player Durmisi for the next five seasons» (անգլերեն) — Официальный сайт ФК «Реал Бетис». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 7 июля 2016-ին.
  10. «Барселона VS. Бетис 6:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
  11. «Бетис VS. Севилья 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 25.
  12. «Сербия (до 17) VS. Дания (до 17) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 3.
  13. «Дания (до 17) VS. Франция (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 9.
  14. «Дания (до 17) VS. Англия (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 6.
  15. «Дания (до 17) VS. Германия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 12.
  16. «Бразилия (до 17) VS. Дания (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  17. «Кот-д'Ивуар (до 17) VS. Дания (до 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 24.
  18. «Дания VS. Черногория 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 8.
  19. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17.

Արտաքին հղումներ խմբագրել