Ագնի

Ագնի (ռուս.՝ Агни́ ), կրակի, տան, զոհաբերության հնդկական Աստված: Երկրային աստվածներից գլխավորը, որի հիմնական գործառույթը աստվածների և մարդկանց միջև միջնորդությունն է: Ագնիի օրհներգը, որով սկսվում է Ռիգվեդան, գովաբանում է Ագնիին՝ որպես միջնորդ աստված և մարդկանց մեջ որպես անմահ հյուրի, մեծահոգի բարեխոս և պաշտպան մարդկանց դևերից, աղքատությունից և սովից: Արդեն Ռիգվեդայում նա ներկայացված է մարդկային հատկանիշներով՝ Ագնի-խոհարար և քահանա, ով կատարում է ծիսակատարություն: Ագնին Ռիգվեդայում ներկայացված է որպես զոհաբերություն ստացող, ինչպես նաև, ով զոհաբերություն է մատուցում այլ դևերին: կրոնական-էպիկական ստեղծագործությունները՝ Պուրաններ և Մահաբհարաթա, ավելի են մարդեղենացնում Ագնիին: Ավելի ուշ նրա ազդեցությունը նվազում է. այն դառնում է հարավ-արևելքում տիրող ութ աստվածներից մեկը: Նկարներում Ագնին պատկերված է երեք ոտքերով, երկգլխանի տղամարդ է՝ վեց աչքերով, չորս եղջյուրներով, կարմիր հագուստով: Դրոշը կրակոտ է, իսկ նրան ուղեցկում է կենդանի՝ գառի տեսքով: Այդ մարդակերպությունը կարևոր դեր ունի դիցաբանության մեջ: Ծիսակատարություններում Ագնին հանդես է գալիս կրակի տեսքով:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Jeaneane D. Fowler (1997)։ Hinduism: Beliefs and Practices։ Sussex Academic Press։ էջ 71։ ISBN 978-1-898723-60-8