Ռուհնու
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուհնու (այլ կիրառումներ)
Ռուհնու (շվեդ.՝ Runö; լատիշ․՝ Roņu sala), կղզի Բալթիկ ծովի Ռիգայի ծոցում։ Պատկանում է Էստոնիային և վարչական առումով մտնում է Սաարեմաա նահանգի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 11,9 կմ2։
Այստեղ բնակվում են 100-ից քիչ բնակիչներ, հիմնականում էթնիկ էստոնացիներ։ Մինչև 1944 թվականը կղզին դարերով բնակեցված է եղել էստոնական շվեդներով և այստեղ կիրառվում էր Շվեդիական օրենքները։
1944 թվականից հետո կղզին բնակեցվել է էստոնացիներով, ինչպես նաև այստեղ է տեղակայվել փոքր ռազմական կայազոր։ Բնակիչների թիվը երբևիցե չի գերազանցել 400-ը, և 1970-ականներին տեղի ունեցած փոթորիկից հետո Ռուհնույի բնակչության մեծ մասը վերաբնակեցվել է։
Էստոնիայի անկախության վերահաստատումից հետո, 1991 թվականին, շինությունները, հողը և ունեցվածքը Ռուհնույի վրա հանձնվել է Էստոնիա վերադարձած մարդկանց, ովքեր ներկայացրել էին ունեցվածքի պահանջներ։ Ռուհնույի դեպքում դրանք հիմնականում Շվեդիայում ապաստան ստացած մարդիկ էին։
Ռուհնույի վրա աշխատում է օդանավակայանը, որտեղից իրականացվում են շաբաթական թռիչքներ դեպի Պյառնու և Կուռեսաառե։ Ամռանը այս թռիչքները կատարվում են շաբաթը երկու անգամ։
Կղզու վրա գտնվում է քառանկյուն աշտարակով փարոս, որը տեղակայված է կղզու ամենաբարձր կետում, Հաունյեռե բլուրի վրա։ Այն պատրաստվել է Ֆրանսիայում և տեղափոխվել և տեղադրվել է Ռուհնու կղզու վրա 1877 թվականին։ Փարոսի նախագծողն է եղել Գուստավ Էյֆելը։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռուհնու (էստոներեն)
- DMOZ Ռուհնու - Անգլերեն կայքերի ընտրանի կղզու մասին (անգլ.)