Ռիբինսկի թանգարան-արգելոց

Ռիբինսկի պետական պատմաճարտարապետական և գեղարվեստական թանգարան-արգելոց (ռուս.՝ Рыбинский государственный историко-архитектурный и художественный музей-заповедник), պետական, մշակութային հաստատություն Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում։ Վերին Վոլգայի հնագույն և խոշորագույն թանգարաններից մեկը (ավելի քան 100 հազար միավոր ցուցանմուշ)։ Թանգարանի հիմնական շենքը 1912 թվականին մոսկվացի ճարտարապետ Ալեքսանդր Իվանովի նախագծով «կեղծ ռուսական ոճով» կառուցված նախկին Հացի բորսայի շենքն էր։ Թանգարանի միասնական համալիրի մեջ էր մտնում նաև նախկին Ալյուրի քարվանսարայի շենքի մի մասը (18-րդ դարի վերջ)[1]։

Ռիբինսկի թանգարան-արգելոց
Տեսակթանգարան-արգելոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌիբինսկ
Հիմնադրվել էհոկտեմբերի 17, 1910
Կայքrybmuseum.ru/ru/(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
  • 1910 թվականի հոկտեմբերի 17-ին Ռիբինսկի առևտրային ուսումնարանի շենքում բացվում է բնագիտական թանգարան (հանքաբանական, երկրաբանական և մարդաբանական հավաքածու)։
  • 1919 թվականի դեկտեմբերի 14-ին բացվում է Ռիբինսկի արվեստի և պատմության թանգարանը։ Հավաքածուի միջուկը կազմում են ազնվականներ Լիխաչյովների, Մուսին-Պուշկինների, Միխալկովների, Տիշինիխների դաստակերտներից ազգայնացված արվեստի գործերը։
  • 1927 թվականի հունվարի 5-ին երկու թանգարանները միավորվում են, և ստեղծվում է Ռիբինսկի մարզային տեղական թանգարանը։ Հավաքածուն զգալիորեն աճում է Միշկինի, Պոշեխոնե-Վոլոդարսկի և Մոլոգայի կազմացրված թանգարաններից մուտքերի հաշվին։
  • 1959 թվականի փետրվարի 10-ին Ռիբինսկի գավառագիտական թանգարանին տրվեց պատմա-գեղարվեստական կարգավիճակ։
  • 1989 թվականի հունվարի 16-ին Ռիբինսկի թանգարանը դառնում է պատմա-ճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարան։
  • 1990 թվականի սեպտեմբերի 20-ին բացվում է Ռիբինսկի արգելոց-թանգարանի առաջին մասնաճյուղը (ներկայումս բաժին)` Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիրը։
  • 1995 թվականի օգոստոսի 12-ին Մոլոգայի Աֆանասևսկի եկեղեցու Ռիբինսկի նախկին վանատանը բացվում է թանգարանի երկրորդ մասնաճյուղը` Մոլոգայի երկրամասի Ն. Մ. Ալեքսեևի անվան թանգարանը։
  • 1992 թվականին Ռիբինսկ քաղաքի վարչակազմը որոշում է արգելոց-թանգարանին հանձնել նախկին Հացի բորսայի շենքը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս շենքում տեղակայված էր զինվորական հոսպիտալը, 1918 թվականից` Կարմիր գվարդիայի շտաբը, 1921-1981 թվականներին` Նիկոլայ Պիրոգովի անվան քաղաքային հիվանդանոցը։

Թանգարանի մասնաճյուղեր

խմբագրել

Մշտական ցուցադրություններ

խմբագրել
  • Ռիբինսկի թանգարանի պատմություն
  • Ռիբինսկի երկրամասի բնությունը (կենդանիների խրտվիլակներ)
  • Ռիբինսկի կենդանաբանական ցուցահանդես (կենդանի գազաններ և թռչուններ)
  • Ռիբինսկի երկրամասի հնագույն անցյալ
  • «Իր հեռավոր ակունքների մասին» (Ռիբինսկի հնագիտական արշավախմբի նյութեր)
  • Աստվածների մետաղ
  • Դ. Ա. Սիրոժի միջատաբանական հավաքածու
  • 16-18-րդ դարերի ձկնային միջավայր
  • Ուսումնական դասարան «Բուրկաչեստվո»
  • Ռիբինսկը 19-20-րդ դարերի սկզբներին
  • Պատկերասրահ, Ռուսական արվեստը 18-20-րդ դարերում

Հավաքածուներ

խմբագրել
  • Արտասահմանյան արվեստ` ամենախոշոր հավաքածուն տարածաշրջանում։ 16-19-րդ դարերի արևմտաեվրոպական գրաֆիկա` իտալացիներ Ագոստինո Կարաչի, Օ. Ֆիալետտի, Ս. դելլա Բելլա, Ջ. Բ. Գալստրուցցի, հոլանդացիներ` Հենդրիկ Գոլցիուս, Վ. Սվանենբուրգ, Կ. Պասս, գերմանացիներ` Ի Մայոր, Հ. Վ. Է. Դիտրիխ, ֆրանսիացիներ` Ռ. Նանտեյլ, Ժ. Էդելինք, Կլոդ Ժիլլո, Ֆրանսուա Բուշե, բրիտանացիներ` Ֆ. Բարտոլոցի, Ռ. Իռլոմ, Վ. Գրին, Արևմտաեվրոպական գեղանկարչություն` հոլանդական, ֆրանսիական, գերմանական և իտալական դպրոցներ (Բ. Բրենբերգ, Յան վան Հեյսում, Մ. դե Հոնդեկուտեր, Հ. վան Հովե և Ալբերտ Էդելֆելտ)։ 18-19-րդ դարերի արևմտաեվրոպական քանդակագործություն` Պիեր- Ֆիլիպ Տոմիր, Կլուդիոն, Ա. Կ. Բարի, Կ. Ֆրատեն։
  • Արտասահմանյան կիրառական արվեստ` 18-19-րդ դարեր։ Առկա են մետաղի գեղարվեստական մշակման թանկարժեք նմուշներ, կահույք, հեռավոր արևելյան քանդականախշեր ոսկորի վրա, գործվածքեղեն, դրամագիտական հավաքածու։
  • Ռուսական ուղղափառ մշակույթ` 11-19-րդ դարերի պղնձաձուլական կերպարվեստի հավաքածու, 17-19-րդ դարերի կիրիլական տպագրության գրքեր, սրբապատկերներ, որոնք ընդգրկում են 16-17-րդ դարերի հին ռուսական արվեստի նմուշներ և 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի բազմաթիվ ստեղծագործություններ։
  • Ռուսական կերպարվեստ. 18-րդ դարի դիմանկարային գեղանկարչություն։
  • 18-20-րդ դարերի ռուսական գրաֆիկա։
  • 18-19-րդ դարերի ռուսական կիրառական արվեստ, ճենապակու և ապակու հավաքածու։
  • Քաղաքի և երկրամասի պատմություն, փաստաթղթեր, լուսանկարներ, կենցաղի առարկաներ, հայրենակիցների անհատական ֆոնդեր։
  • Հնագիտական ֆոնդ, ժամանակակից քաղաքի տարածքում գտնվող մինչմոնղոլական Ուստ Շեքսն բնակավայրի հնագիտական պեղումների նյութեր և երկրամասի տարածքում հնագույն ժամանակների մարդու գործունեության հետ կապված առարկաներ։
  • Երկրամասի բուսական և կենդանական աշխարհը, կենդանիների և թռչունների խրտվիլակներ, հնագույն շրջանի կենդանական աշխարհի ներկայացուցիչների կմախքներ, գանգեր և այլ նմուշներ։

Խոշոր ցուցահանդեսային նախագծեր

խմբագրել
  • « Ի. Է. Գրաբարի անվան ՀԳԳՌԿ-ի կողմից վերականգնված Կիրառական արվեստի ստեղծագործությունների VI ցուցահանդես», Մոսկվա, 1969։
  • «18-19-րդ դարերի անհայտ և մոռացված նկարիչներ», Մոսկվա, 1975։
  • «18-19-րդ դարերի Յարոսլավյան դիմանկարներ», Յարոսլավլ, Մոսկվա, 1980։
  • «ՌՍՖՍՀ թանգարաններից 19-րդ դարի առաջին կեսի ռուսական ջրաներկով և մատիտով դիմանկարներ», Մոսկվա, 1987։
  • «Ռուսական սրբեր», Մոսկվա, 1990։
  • «Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկիյ», Մոսկվա, 1992։
  • «Կենտրոնական Ռուսաստանի թանգարանների գանձեր»։ Մոսկվա, Մալիյ մանեժ, 2000։
  • «Ռուսաստանի ոսկե քարտեզ» նախագիծ։ Պետական Տրետյակովյան պատկերասրահ, 7 դեկտեմբերի 2000-7 հունվարի 2001։
  • «Գլուխգործոցներ Հին քաղաքից։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական և արևմտաեվրոպական գրաֆիկա և դեկորատիվ-կիրառական արվեստ», Ջրանկարչության դպրոց, Սերգեյ Անդրյակի, 2004։
  • «18-20-րդ դարերի ռուսական նկարչության անթոլոգիա», Բելառուսի ազգային արվեստի թանգարան, 2005։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • 1964 թվականին Ռիբինսկի թանգարանը «Մոսֆիլմ» կինոստուդիային տրամադրեց շուրջ հիսուն ցուցանմուշներ (19-րդ դարի կահույք և այլ պարագաներ) Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի էկրանավորման համար (1967, Սերգեյ Բոնդարչուկ)։ Դրանց որոշ մասն օգտագործվել է իշխան Բոլկոնսկու սենյակի կահավորման համար։
  • Լեոնիդ Գայդայի «12 աթոռ» (1971) ֆիլմի աճուրդի նկարահանումները կատարվել են Հացի բորսայի նախկին շենքում (այժմ՝ Ռիբինսկի թանգարան-արգելոցի հիմնական շենք)։
  • «Բումեր։ Ֆիլմ երկրորդ» (2006, Պյոտր Բուսլով) կինոնկարում բանդիտների կողմից Դաշայի հետապնդման տեսարանը նկարահանվել է Ռիբինսկում, Վոլգա գետի առափնյա այն հատվածում, որը սահմանափակված է Ռիբինսկի թանգարանի երկու շենքերով` Ալյուրի շարքով և Նոր հացի բորսայով։ Երկու շենքերն էլ բավականին տեսանելի են։

Պատկերասրահ

խմբագրել

Հրատարակչական գործունեություն

խմբագրել
  • Алексеев Н. М. Усадьба Андреевское и её владельцы в XVII - начале XX в. — Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2005. - 76 с.
  • Михайлова Г. Б. Усадьба Вослома и семейная хроника княжеского рода Ухтомских. — Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2003. - 56 с.
  • Михайлова Г. Б. Усадьба Петровское и род дворян Михалковых в истории Рыбинского края. - Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2000. - 35 с.
  • Михайлова Г. Б. Усадьба Тихвино-Никольское и её основатель Николай Тишинин. — Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2001. - 38 с.
  • Михайлова Г. Б. Усадьба Юршино и её владельческая история в конце XVIII - начале XX в. - Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2004. - 27 с.
  • Овсянников С. Н., Савельев В. В. Господа Лихачёвы и их пошехонская усадьба Сосновец. — Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2002. - 18 с.
  • Цешинская Е. И. Искусство Востока XIII, XVII - первой трети XX вв.: Путеводитель по временной экспозиции из собрания музея. - Рыбинск: Рыбинский музей-заповедник, 1998. - 134 c.
  • Цешинская Е. И. Народная картина старого Китая (нянь-хуа) в собрании музея: Каталог. - Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2000. - 68 с.
  • Цешинская Е. И. Фарфор и керамика Китая и Японии: Каталог-путеводитель. - Рыбинск: Рыбинский музей-заповедник, 2000. - 96 с.
  • Рыбинский историко-архитектурный и художественный музей-заповедник. CD-диск. Интерактивная мультимедиа-энциклопедия.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել